Գլխավոր տեղեկություն
Համար
N 1527-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2012-15.08.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.12.07/12(29) Հոդ.1528
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1527-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) մեթոդական օգնության և վերլուծական ու վերականգնողական ծրագրերի բաժինները միաձուլման միջոցով վերակազմակերպել մեթոդական և իրավական օգնության բաժնի.

2) բժշկասոցիալական մանկական փորձաքննական մասնագիտացված հանձնաժողովը վերանվանել Երևանի N 7 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1822-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Մեթոդական օգնության և վերլուծական բաժին» բառերը փոխարինել «Մեթոդական և իրավական օգնության բաժին» բառերով, իսկ «Վերականգնողական ծրագրերի բաժին» բառերը հանել.

2) «II. Տարածքային մարմիններ» բաժնում «Բժշկասոցիալական մանկական փորձաքննական մասնագիտացված հանձնաժողով» բառերը փոխարինել «Երևանի N 7 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 1
Երևան