Գլխավոր տեղեկություն
Համար
N 1637-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.07/65(868) Հոդ.1614
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2011 թվականի N 1637-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1584-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Օրենքով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար ներկայացվող դիմումը կարող է չներառել իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերող` սույն կարգի 2-րդ կետով սահմանված տվյալները` բացառությամբ հարկ վճարողի հաշվառման համարի».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2 -րդ կետով.

«2.2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե տեղեկություններ է ներկայացնում սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա արձանագրված խախտումների վերաբերյալ` ռիսկերի վրա հիմնված ստուգումների պլանավորման և անցկացման համար: Փոխադարձ տեղեկությունների ներկայացման ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համատեղ հրամանով:».

3) 3-րդ կետը «վավերապայմանի բացակայության (անճշտության) դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 2.1-ին կետի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 25
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան