ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2011 թվականի N 938-Ա
Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ Կ. ԱՎԱԳՅԱՆԻ` ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության վերաբերյալ համաշխարհային նախարարական հանձնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության որակի կառավարման բաժնի պետ Կ. Ավագյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 18-22-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` ապահովել եռօրյա ժամկետում Տ. Սահակյանի` Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|