ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-1222-29.08.2011-ՊԻ-010/0 |
2. |
ա) «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1225-02.09.2011-ՏՀ-010/0 |
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Կ-12251-02.09.2011-ՏՀ-010/0 | |
3. |
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1227-05.09.2011-ԳԲ-010/0 |
4. |
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Պ-1229-06.09.2011,17.10.2011-ԳԿ-010/0 |
5. |
ա) «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-1233-07.09.2011-ՏՀ-010/0 |
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-12331-07.09.2011-ՏՀ-010/0 | |
6. |
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-1234-07.09.2011,21.10.2011-ՊԻ-010/0 |
7. |
«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-1235-08.09.2011-ՍՀ-010/0 |
8. |
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-1236-09.09.2011,21.10.2011-ՊԻ-010/0 |
9. |
ա) «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-1237-09.09.2011-ՍՀ-010/0 |
բ) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-12371-09.09.2011-ՍՀ-010/0 | |
10. |
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Պ-1131-18.04.2011-ՊԻ-010/0 |
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-11311-18.04.2011-ՊԻ-010/0 | |
11. |
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1182-30.05.2011-ՊԻ-010/0 |
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-11821-30.05.2011-ՊԻ-010/0 | |
12. |
ա) «Հայրենադարձության մասին» |
Կ-1216-11.08.2011-ԳԿ-010/0 |
բ) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» |
Կ-12161-11.08.2011-ԳԿ-010/0 | |
13. |
ա) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1256-11.10.2011-ՏՀ-010/0 |
բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-12561-11.10.2011-ՏՀ-010/0 |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին |
Կ-1252-03.10.2011-ԱՀ,ԳԿ,ԵԻ,ՊԻ,ՄԻ,ՊԱ,ԱՄ, ՏՀ,ՖՎ,ԳԲ,ՏՏ,ՍՀ-010/0 |
2. |
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2012 թվականի տարեկան գործունեության ծրագիր |
1255-03.10.2011-ՏՀ |
3. |
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում. |
|
1. |
2011 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր |
Ն-1253-03.10.2011-ԱՀ-011/0 |
2. |
2011 թվականի ապրիլի 4-ին Բելգրադում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր |
Ն-1254-03.10.2011-ԱՀ-011/0 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|