Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 փետրվարի 2015 թվականի N 8
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 26-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի նիստի N 33 արձանագրության 26-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բանակցելով կոնցեսիոների հետ` մինչև 2015 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ:»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտ 3 Երևան |