ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Ավան թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2006 թվականի թիվ 13-Ն
քաղ. Երևան
ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 62-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝ Երևանի Ավանի համայնքի ավագանին որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի Ավան համայնքի ավագանու 29 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 62-Ն որոշումը:
2. Երևանի Ավան համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2005 թվականի թիվ 56-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է.
ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3000 դրամ,
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 7000 դրամ,
գ) այլ արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ:
Սույն կետի գ) ենթակետով սահմանված տեղական տուրքը կիրառվում է նաև համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:»:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Համայնքի ղեկավար՝ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|