Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 դեկտեմբերի 2014 թվականի N 53
42. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ KFW ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ІІ ՓՈՒԼ 3-ՐԴ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր ІІ փուլ 3-րդ» ծրագրի շրջանակներում ուղեկցող միջոցառումների համար 1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման դրամաշնորհային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ստորագրել Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր ІІ փուլ 3-րդ» ծրագրի շրջանակներում ուղեկցող միջոցառումների համար 1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման դրամաշնորհային համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի նիստի N 53 արձանագրային որոշման |
Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիր
2013թ.-ի դեկտեմբերի 27-ի ֆինանսավորման համաձայնագրի
___________ 201____թ.
KfW, Ֆրանկֆուրտ Մայն
(«KfW»)
և
Հայաստանի Հանրապետության(«Ստացող»)
միջև
ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության սույն Ֆինանսավորման համաձայնագրի կնքման վերաբերյալ
(«ՀՀ ֆիննախ»)
և
ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ծրագրի իրականացման մասով
(«ՋՏՊԿ» կամ «Ծրագրի իրականացման գրասենյակ»)
1,000,000.00 եվրո գումարի
Լրացուցիչ աջակցություն
- Ուղեկցող միջոցառումներ Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II-Փուլ 3
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին («Կառավարության Համաձայնագիր») համաձայնագրի հիման վրա, որը դեռ պետք է ստորագրվի, Ստացողը և KfW բանկը սույնով հանդիսանում են հետևյալ Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի կողմեր:
Բաժին 1
Փոփոխություններ Ֆինանսավորման համաձայնագրում
2013թ.-ի դեկտեմբերի 27-ի ֆինանսավորման համաձայնագրի 2,500,000 եվրո գումարի Ֆինանսավորման համաձայնագրի հետևյալ դրույթները փոփոխվում են հետևյալ կերպ.
a) Հոդված 1.1-ի նախադասություն 1-ը պետք է խմբագրվի հետևյալ կերպ՝
«KfW բանկը Ստացողին տրամադրում է
3,500,000 եվրո
գումարը չգերազանցող ֆինանսական աջակցություն»,
որը բաղկացած կլինի
Մասնաբաժին 1` 2,500,000 եվրո գումարի չափով (BMZ-ID 2013 701 70)
և
Մասնաբաժին 2` 1,000,000 եվրո գումարի չափով (BMZ-ID 2014 701 94)
b) Հոդված1.2.-ը պետք է խմբագրվի հետևյալ կերպ՝
Ստացողը կօգտագործի Ֆինանսական աջակցության Մասնաբաժին 1-ը բացառապես Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումների շրջանակում («Փորձագիտական ծառայություններ») փորձագիտական ծառայությունների համար, հատկապես
- "Հայջրմուղկոյուղի” Փակ Բաժնետիրական Ընկերության
- "Լոռի-ջրմուղկոյուղի” Փակ Բաժնետիրական Ընկերության
- "Նոր Ակունք” Փակ Բաժնետիրական Ընկերության
- "Շիրակ-ջրմուղկոյուղի” Փակ Բաժնետիրական Ընկերության
Կառավարման պայմանագրի ֆինանսավորման նպատակով:
Ստացողը կօգտագործի Ֆինանսական աջակցության Մասնաբաժին 2-ը բացառապես խորհրդատուի ծառայությունների համար՝ հայեցակարգերի զարգացման և իրականացման նպատակով, ՋՏՊԿ-ի շրջանակներում ակտիվների կառավարման և բենչմարքինգի (համեմատական) համակարգի ներդրման համար, և հիմնականում վճարել արտարժութային ծախսերը ("Փորձագիտական ծառայություններ”-ի հետ): Ստացողը, այս առումով, ի դեմս Ծրագրի իրականացման գրասենյակի, և KfW բանկը սահմանում են Փորձագիտական ծառայությունների մանրամասները և շրջանակը` ենթակա ֆինանսավորման առանձին համաձայնագրով ֆինանսական աջակցությունից:
c) Հոդված 2.2.-ը պետք է խմբագրվի հետևյալ կերպ՝
«KfW բանկն իրավունք ունի հրաժարվելու կատարել ֆինանսական միջոցների հատկացումներ 2018թ.-ի դեկտեմբերի 31-ից հետո»:
Բաժին 2
Ֆինանսավորման համաձայնագրի շարունակական վավերականությունը
2013թ.-ի դեկտեմբերի 27-ի ֆինանսավորման համաձայնագրի մյուս դրույթները մնում են անփոփոխ:
Բաժին 3
Հետևյալ հոդվածը կավելացվի որպես 2013թ.-ի դեկտեմբերի 27-ի Ֆինանսավորման համաձայնագրի նոր Հոդված 7: 2013թ.-ի դեկտեմբերի 27-ի Ֆինանսավորման համաձայնագրում ներկայիս Հոդված 7-ի (Այլ դրույթներ) դրույթները մնում են անփոփոխ և դառնում են Հոդված 8:
«Հոդված 7
Փորձագիտական ծառայությունների հետ կապված տեղեկատվության հրապարակում և փոխանցում
7.1 Զարգացման համագործակցության մեջ խիստ թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխանելու նպատակով KfW բանկը հրապարակում է ընտրված տեղեկատվությունը (այդ թվում, գնահատման հաշվետվությունները) փորձագիտական ծառայությունների մասին և թե ինչպես են դրանք ֆինանսավորվում մինչ պայմանագրային բանակցությունների ընթացքում, մինչդեռ փորձագիտական ծառայություններին առնչվող համաձայնագիրը (ները) իրականացվում է նաև հետ պայմանագրային փուլում (այսուհետ «Ողջ ժամանակահատվածում»
Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW բանկի կայքում իր բիզնեսին վերաբերող ոլորտում «KfW զարգացման բանկ» (http://transparenz.kfw-entwicklungsbank.de/):
Տեղեկատվության հրապարակումը (համաձայն ստորև բերված 7.3 հոդվածի կամ KfW բանկի կամ երրորդ անձանց կողմից) փորձագիտական ծառայությունների մասին և թե ինչպես են դրանք ֆինանսավորված, չի ներառում որևէ պայմանագրային փաստաթղթաբանություն կամ որևէ կոնֆիդենցիալ ֆինանսական կամ բիզնեսի հետ կապված մանրամասն տեղեկություններ Ծրագրում ներգրավված կողմերի կամ դրա ֆինանսավորման մասին, ինչպես, օրինակ.
ա) տեղեկություններ ներքին ֆինանսական տվյալների,
բ) գործարար ռազմավարությունների,
գ) ներքին կորպորատիվ ուղեցույցների և հաշվետվությունների,
դ) ֆիզիկական անձանց անհատական տվյալների,
ե)կողմերի ֆինանսական դիրքորոշման վերաբերյալ KfW ներքին գնահատականը:
7.2 KfW բանկը փոխանակում է ընտրված տեղեկատվությունը փորձագիտական ծառայությունների մասին և թե ինչպես են դրանք ֆինանսավորվում Ողջ շրջանի ընթացքում ստորև նշված ատյանների հետ, մասնավորապես թափանցիկություն ու արդյունավետություն ապահովելու նպատակով:
ա) KfW բանկի մասնաճյուղեր,
բ)Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և նրա իրավասու մարմիններ, իշխանություններ, հիմնարկներ, գերատեսչություններ և կազմակերպություններ,
գ) այլ իրականացնող կազմակերպություններ` ներգրավված գերմանական երկկողմ զարգացման համագործակցության մեջ, մասնավորապես, Deutsche GesellschaftfՖrInternationale Zusammenarbeit (GIZ) GmbH,
դ) Միջազգային կազմակերպություններ` ներգրավված վիճակագրական տվյալների և նրանց անդամների հավաքագրման, հատկապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) և նրա անդամները:
7.3 Բացի այդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է, որ KfW բանկը փոխանակի ընտրված տեղեկատվությունը Փորձագիտական ծառայությունների մասին և թե ինչպես են դրանք ֆինանսավորվում Ողջ շրջանում հետևյալ անձանց շրջանակում, որոնք հրապարակում են նպատակներին համապատասխան բաժինները:
ա) Միջազգային աջակցության թափանցիկության (Թրանսփարենսի) նախաձեռնության նպատակներով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
(http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit/index.html);
բ) Գերմանիայի Առևտրի և Ներդրման (GTAI) նպատակների համար շուկայի վերաբերյալ տեղեկատվության մասին (http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO)
գ) Զարգացման համագործակցության շրջանակներում հաշվետու ֆինանսական հոսքերի նպատակով ՏՀԶԿ (http://stats.oecd.org/)
դ) Զարգացման գնահատման գերմանական ինստիտուտ (ԶԳ) գերմանական զարգացման համագործակցության ընդհանուր գնահատման թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով (http://www.deval.org/de/).
7.4 KfW բանկը բացի այդ իրավունք է վերապահում փոխանցել (այդ թվում հրապարակելու նպատակներով) տեղեկություններ Փորձագիտական ծառայությունների մասին, և թե ինչպես են դրանք ֆինանսավորվում Ողջ շրջանի ընթացքում այլ անձանց օրինական շահերը պաշտպանելու նպատակով:
Տեղեկատվությունը չի փոխանցվում այլ երրորդ անձանց KfW բանկի կողմից, եթե Ստացողի օրինական շահերը տեղեկատվության մեջ չեն փոխանցում KfW բանկի շահերը փոխանցման ընթացքում: Ստացողի օրինական շահերը մասնավորապես ներառում են 7.1 հոդվածում նշված կոնֆիդենցիալ տեղեկատվության գաղտնիությունը, որը բացառվում է հրապարակումից:
Բացի այդ, KfW բանկն իրավունք ունի փոխանցել տեղեկությունները երրորդ անձանց, եթե դա անհրաժեշտ է իրավական կամ կարգավորման պահանջներով, կամ հաստատել կամ պաշտպանել հայցերը կամ այլ օրինական իրավունքները դատարանում կամ վարչական վարույթներում»:
Բաժին 4
Սույն Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դադարեցվելը
4.1 Սույն Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիրը չպետք է ուժի մեջ մտնի, քանի դեռ ուժի մեջ չի մտել Կառավարության համաձայնագիրը, որի վրա այն հիմնված է:
4.2 KfW-ի և Ստացողի միջև սույն Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրով հաստատված իրավահարաբերությունները դադարեցվում են Ծրագրի օգտակար գործունեության ժամկետի ավարտով, բայց ոչ ուշ, քան սույն Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումից հետո 15 տարի անց:
Կազմված է անգլերեն լեզվով 3 բնօրինակից:
Ֆրանկֆուրտ Մայն, | Երևան, |
............. ..................,2014թ |
............. ...................., 2014թ. |
KfW
|
Հայաստանի Հանրապետություն Հայաստանի Հանրապետություն Ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի |