Գլխավոր տեղեկություն
Համար
N 390
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2001

 «Վավերացնում եմ»

ՀՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. Քոչարյան

7 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2001 թվականի N 390

 

«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 29.09.11 N 1390-Ա)

 

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`

 ա) ապահովել «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի Սարյան փողոցի N 22 հասցեում գտնվող տարածքի (385,6 քառ. մ ընդհանուր մակերեսով) անհատույց օգտագործման իրավունքով հանձնումը «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) 10-օրյա ժամկետում ապահովել «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության և «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև սահմանված կարգով գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

(1-ին կետը փոփ. 12.08.10 N 1370-Ն, 29.09.11 N 1390-Ա))

2. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման համար Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին հատկացնել 18125 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան