Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.20/29(412) Հոդ.411.12
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.11.2011
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011499

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 16 նոյեմբերի 2011 թ.
ք. Երևան

 N 539-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 41-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկայում» (այսուհետ՝ Մեթոդիկա), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Մեթոդիկայի 1.1 կետի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մատակարարի կողմից սպառողին փոխհատուցում չի տրվում և սույն մեթոդիկայի 2.1 կետի համաձայն հաշվարկվող C գումարն ընդունվում է հավասար զրոյի, եթե մատակարարը նախորդ ամսվա ընթացքում դիմել է սպառողին` ենթասպառողի էլեկտրամատակարարման դադարեցման համար:».

2) Մեթոդիկայի 2.2 կետում «4800» թիվը փոխարինել «6547», «260» թիվը փոխարինել «355», «0,482» թիվը փոխարինել «0,657», «0,863» թիվը փոխարինել «1,177», «0,97» թիվը փոխարինել «1,323», «0,465» թիվը փոխարինել «0,634» և «0,825» թիվը փոխարինել «1,125» թվերով.

3) Մեթոդիկայի 2.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.3 Սպառողի կողմից այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով մեկից ավելի ենթակայաններ կամ էլեկտրահաղորդման գծեր օգտագործվելու դեպքում սույն մեթոդիկայի 2.2 կետով նախատեսված A մեծությունը յուրաքանչյուր ենթակայանի կամ էլեկտրահաղորդման գծի համար հաշվարկվում է առանձին, որը սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված սահմանային արժեքները գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար N 1 աղյուսակում ամրագրված արժեքներին.

 

N 1 աղյուսակ

դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)

 

Սպառողի
սպառման համակարգի
լարումը

Սպառողի ենթակայանի
շահագործման փոխհատուցվող
ծախսերի սահմանային
մեծություն

Սպառողի էլեկտրահաղորդման
գծերի շահագործման
փոխհատուցվող ծախսերի
սահմանային մեծություն

6(10) կՎ

73 656

13 640

35 կՎ

294 624

23 188

110 կՎ

589 248

24 552

»:

 

4) Մեթոդիկայի 2.4 կետում «որոնք ընդունվում են հավասար 2-ի՝ անկախ սպառողի սնման լարման մակարդակից» բառերը փոխարինել «որոնք ընդունվում են հավասար 1-ի, երբ ենթասպառողը սնվում է 6(10) կՎ և բարձր լարման ցանցերից և 3-ի, երբ ենթասպառողը սնվում է 0,4 կՎ և ցածր լարման ցանցերից» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել Մեթոդիկայի 2.5 կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան