Գլխավոր տեղեկություն
Համար
N 2/2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2002.12.30/1(1)
Ընդունող մարմին
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
03.02.1999
Ստորագրող մարմին
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

N 2/2

03.02.1999 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Ազգային ժողովի 26.12.97թ. «Տեղական տուրքերի և հարկերի մասին» օրենքով, Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքում սահմանող հետևյալ տուրքերը և վճարները` ընդունված 14.09.98թ. N 9/2 որոշմամբ վերահաստատել.

1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների, շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարության (շին. մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրք սահմանել`

ա) հիմնական օբյեկտների համար                                                                                 - 25000 դրամ

բ) մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր օբյեկտի համար                       - 10000 դրամ

գ) 6 քմ և ավել տարածք զբաղեցնող ժամանակավոր օբյեկտի համար                     - 25000 դրամ:

2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների վերակառուցման, ամրացնելու, արդիականացնելու, վերակառուցելու օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքեր սահմանել 7500 դրամ:

3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու, աշխատանքներ սկսելու թույլտվության համար տուրք սահմանել 3000 դրամ:

4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվություն տալու համար տեղական տուրք է սահմանվում.

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

ոգելից խմիչք - 20000 դրամ

ծխախոտ - 10000 դրամ

բ) ոչ հիմնական շինության ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

      ալկոհոլային խմիչք - 40000 դրամ

      ծխախոտ - 20000 դրամ:

5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար ընթացիկ տարվա համար 50000 դրամ թույլատրվում է մուծել եռամսյակային կտրվածքով.

բ) գյուղատնտեսական մթերքների համար յուրաքանչյուր օրվա համար 200 դրամ.

գ) այլ ապրանքներ (այդ թվում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` ընթացիկ տարվա համար 60000 դրամ:

6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի ընթացիկ տարվա համար սահմանվում է.

ա) խաղատների համար                                                                      - 500000 դրամ

բ) շահումներով խաղերի կազմակերպման համար                        - 250000 դրամ

գ) բաղնիքների (սաունաների) համար                                              - 200000 դրամ

դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար                  - 50000 դրամ:

7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և թաղային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 դրամ:

8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար սահմանվում է

ա) ծխախոտի արտադրանքը գովազդող

արտաքին գովազդի համար                                                  - 250000 դրամ

բ) այլ արտաքին գովազդի համար                                              - 15000 դրամ:

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 500 դրամ:

 

 

Ռ. Սինոյան