Basic information
Number
N 177-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.03.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
09.03.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.03.2015
Effective date
10.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2015 թվականի N 177-Ա

 

ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ԲԱՔԻՐ ՋԱԲԵՐ  ԱԼ-ԶՈՒԲԱԻԴԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար` Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակության 2015 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում կեցության, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 4,021,500.0 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 9

Երևան