Գլխավոր տեղեկություն
Համար
N 2/5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.03.13/2(21) Հոդ.10
Ընդունող մարմին
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.02.2006
Ստորագրող մարմին
Կենտրոն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Կենտրոն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2006 թվականի N 2/5-Ն

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 11/2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 10-րդ հոդվածի 8-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանին որոշում է.

1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2005 թվականի դեկտեմբերի 6-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական տարածքում 2006 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 11/2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.

«10. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

ա) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 4000 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 10000 դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար՝ 3000 դրամ:

Սույն կետի «գ» ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաև համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար»:

 

Համայնքի ղեկավար՝

Գ. Բեգլարյան