Basic information
Number
N 870-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.07.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.607
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.06.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.06.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.07.2002
Effective date
27.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2002 թվականի N 870-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լիճքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 2107,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 2103,4 հեկտարը, որից՝ 106,5 հեկտար վարելահող, 1007,2 հեկտար արոտ, 989,7 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 8 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 3,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ այդ թվում՝ 1,5 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով անհատույց օտարելու, իսկ 2 հեկտարը՝ հասարակական կառուցապատման համար.

գ) 0,8 հեկտար արոտը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ աղբավայրի համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 20-ի N 870-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան