ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Կենտրոն թաղային համայնքի թաղապետ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2004 թվականի թիվ 267-Ն
քաղ. Երևան
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 975-Ն որոշման.
1. Հաստատել վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Գ. Բեգլարյան |
Հավելված Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի 2004 թ. դեկտեմբերի 27-ի N 267-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը (այսուհետ` կարգ) հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման պահանջներին համապատասխան:
2. Սույն կարգը նպատակ ունի ապահովելու տեղական ինքակառավարման մարմինների` Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի (այսուհետ` վարչական մարմին) կողմից վարչարարություն իրականացնելիս վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ստեղծումը:
3. Սույն կարգով սահմանվում է վարչական մարմնի կողմից հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական վարույթի գործերով վարչական մարմնի ընդունած վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները:
4. Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա, ինչպես նաև վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցած վարչական մարմնի վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:
5. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքով:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Վարչական մարմնում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են վարչական մարմնի կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:
7. Եթե վարչական մարմինն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` վարչական մարմնի սահմանած կարգով:
Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է վարչական մարմնի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:
8. Վարչական մարմնում վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով`
ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.
բ) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:
Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:
Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճեններրը: Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված վարչական մարմնի կնիքով:
9. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:
10. Ելնելով նպատակահարմարությունից` գործերը կարող են համարակալվել նաև ենթախմբերով:
11. Վարչական մարմնում գործերը համարակալվում և դրանց վարման գործառույթները իրականացվում են կենտրոնացված և միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:
Այն դեպքում, եթե վարչական վարույթներով գործերը հարուցում են վարչական մարմնի տարբեր կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումները, ապա այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գծով համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի` ենթախմբերի բաժանելով:
Որոշակի համակարգված կարգավորում ապահովելու նպատակով` ըստ առանձին ոլորտների վարչական վարույթների վերաբերյալ խմբային գործերը (անձանց դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ) ենթախմբերի բաժանելու դեպքում, ինչպես ըստ ենթախմբերի, այնպես էլ ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, կարող է սահմանվել գործերի համարակալման թվային կամ այբբենական պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ:
12. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են`
ա) վարչական մարմնի լրիվ անվանումը .
բ) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը.
գ) տարին, որի ընթացքում վարչակսն վարույթը հարուցվել է.
դ) գործի հերթական համարը` արաբական թվերով:
Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը):
Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը «Վարչական վարույթ գործ N —- ».
ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.
զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել («Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցել, ապա «Նախաձեռնության հիման վրա»):
Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով, ինչպես նաև վարույթը սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:
Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):
13. Տվյալ վարչական գործով դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) դեպքում` հանվում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան կազմվում այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա, վերին աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է»:
Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև հայցային վարույթի ընթացքում վարչական մարմին ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը:
14. Եթե վարչական մարմնում դատական վարույթների (երբ բողոքի վերաբերյալ վարչական մարմնի ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինիս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է) ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` օրենքով սահմանված կարգով վերադարձվում է վարույթ հարուցած վարչական մարմնին, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:
15. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև բողոքարկման վարույթն ավարտելուց հետո:
16. Գործի վարույթն ավարտելուց հետո (սույն կարգի 12-րդ կետի վերջին պարբերություն) վարչական մարմնում կազմվում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:
Ցանկում նշվում են նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականցման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
17. Եթե գործերը համարակալվել են պայմանանշանների (դրանց զուգորդությունների) կիրառմամբ, ապա նման գործերը նույնպես պահվում են առանձին` ըստ համապատասխան պայմանանշանների (դրանց զուգորդությունների/:
18. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ավարտից հետո, ելնելով նպատակահարմարությունից կամ սահմանված կարգից, կարող են կենտրոնացված կարգով պահվել որևէ ստորաբաժանումում կամ առանձին` այն ստորաբաժանումներում, որոնք իրականացնում են դրանց հետ կապված գործառույթներ:
19. Ավարտված գործերը կարվում են և կնքվում վարչական մարմնի կնիքով:
Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
20. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
21. Վարչական մարմնում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:
Հաշվի առնելով սույն կարգի 8-11-րդ կետերի պահանջները` վարչական մարմինը կարող է վարել առանձին գրանցամատյաններ` ըստ Հայստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կամ վարույթներն իրականացնող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների:
22. Բացի սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքերից` վարչական մարմինն առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:
23. Վարչականն վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար` առանձին:
24. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են վարչական մարմնի լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը: Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը (դրանց զուգորդությունը):
Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:
25. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն N 1 ձևում ներկայացված` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման սխեմայի:
Դիմումի հիման վրա և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով`
գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`
ա) N 1 աղյուսակում նշել վարչական մարմնում ստացված դիմումի հիման վրա կամ այդ մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.
բ) N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.
գ) N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:
26. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`
ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
բ) վարչական մարմնում անձի դիմումը ստանալու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
Եթե վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.
գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):
Եթե վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ վարչական մարմինը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.
դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե վարչական մարմնի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.
ե) դիմումի քննարկման կամ վարչական մարմնի նախաձեռնության արդյունքում վարչական մարմնի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շրադրանքը.
զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:
27. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմինը:
28. N 2 աղյուսակում պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`
ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.
բ) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).
գ) բողոքի համառոտ շարադրանքը.
դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.
ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.
զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:
29. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն կազմում է թիվ 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` թիվ 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, թիվ 3 աղյուսակը բաժանվում է երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`
ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.
բ) հայցը ներկայացնողի կամ բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.
գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:
Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:
30. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև N 3 աղյուսակը լրացնելով:
Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:
31. Գործերի հաշվառման գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա վարչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը նշում է` «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում և կնքվում է վարչական մարմնի կնիքով:
32. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
33. Վարչական մարմինը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան):
Վարչական ակտերը կարող են հաշվառվել մեկից ավելի գրանցամատյաններում կամ մեկ միասնական գրանցամատյանում (ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման սխեման ներկայացվում է թիվ 2 ձևում):
34. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են տվյալ վարչական մարմնի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:
Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտի հաշվառման»:
35. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են վարչական մարմնի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:
Հաշվառման ենթակա են վարչական մարմնի ընդունած` սույն կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված բոլոր վարչական ակտերը: Դրանք են`
ա) անձի դիմումի հիման վրա կամ տվյալ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ վարչական մարմնի ընդունած ակտը.
բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը, ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.
գ) օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում դատական ակտի հիման վրա վարչական մարմնի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի համաձայն դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա վարչական մարմնի ընդունած նոր վարչական ակտերը.
դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձի գրավոր նախազգուշացումը.
ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն վարչական մարմնի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:
Ելնելով նպատակահարմարությունից` վարչական մարմինը կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):
36. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`
ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռնությունը.
բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.
գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):
Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.
դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.
ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.
զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.
է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:
37. Ելնելով անհրաժեշտությունից` վարչական մարմինը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:
38. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
39. Վարչական մարմինը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:
40. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են վարչական մարմնում` սահմանված գործավարության կանոններին համապտասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:
Ձև 1
Ս Խ Ե Մ Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
Աղյուսակ 1
Տեղեկություններ գործը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին
NN |
Դիմումն ստանալու (վարչական մարմնի նախաձեռնությունը դրսևորելու) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
Դիմողի (ակտի |
Դիմումի հիման վրա (վարչական մարմնի նախաձեռնու-թյամբ) հայցվող ներկայացվող պահանջի համառոտ շարադրանքը |
Վարույթի արդյունքում ընդունված որոշման համառոտ շարադրանքը |
Նշում վարչական ակտի մասին դիմողին (վարչական ակտի հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Աղյուսակ 2
Տեղեկություններ բողոքը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին
Բողոքը բերելու տարե-թիվը, ամիսը, ամսա-թիվը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա կարգավիճակը (դիմող, երրորդ անձ) |
Բողոքի համա-ռոտ շարա-դրանքը |
Բողոքը քննարկող և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունող վարչական մարմնի անվանումը |
Բողոքի վերաբերյալ ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և այդ ակտով ընդուն-ված որոշման համառոտ շարադրանքը |
Նշում բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Աղյուսակ 3
Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին
Հայցի քննությունը դատարանում |
Բողոքի քննությունը գործը վերստին քննող դատարանում |
Բողոքի քննությունը վճռաբեկ դատարանում | ||||||
Հայցը ներ-կայացնելու տարեթիվը, ամիսը |
Հայցը ներ-կայացնողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը) |
Հայցի վերա-բերյալ կայացված դատական ակտի տա-րեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարա-դրանքը |
Գործը վա-րույթ ընդու-նելու տարե-թիվը, ամիսը, ամսաթիվը և բողոքի համառոտ շարադրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատա-վարական կարգա-վիճակը |
Բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը |
Բողոքը վարույթ ընդու-նելու տարե-թիվը, ամիսը, ամսաթիվը և բողոքի համառոտ շարա-դրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատա-վարական կարգա- |
Բողոքի վերաբերյալ կայացված որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
Ձև 2
Ս Խ Ե Մ Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
N/N |
Վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ վար-չական մարմնի նախաձեռ-նությունը |
Վարչական ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգա-դրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը |
Վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը), խմբային չափանիշներով առանձնացվող հասցեատերերի դեպքում՝ խմբի անվանումը |
Վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի |
Վարչական ակտին կից ներդիրների, հավելված-ների, այլ փաստա-թղթերի անվա-նումները (դրանց ընդհանուր թիվը) |
Վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչա-կան մարմնի (մարմինների) անվանումը (անվանում-ները) |
Վարչական ակտի ընդուն-ման համար անհրաժեշտ այլ վարչական ակտերի (թույլ-տվություն, համաձայնու-թյուն և այլն) անվանումները (դրանց ընդհանուր թիվը) |
Վարչական ակտի, ներառյալ ներդիրների էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող հավելված-ների այլ փաստա-թղթերի էջերի ընդհանուր թիվը (օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մաս) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Սխեմայի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները (1,2,3,…………..):
Սխեմային 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ. օրինակ, «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը՝ այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|