Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.12.2011-02.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.24/14(254) Հոդ.227
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.05.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 207-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը, 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը և 22-րդ հոդվածի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան» (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացող, սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 18,274 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի,

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 12,182 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի,

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 8,122 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի,

4) հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 35,0 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի,

5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից  առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 35,0 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 4-ից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի մայիսի 4-ի
N 207-Ն որոշմամբ

Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

 

Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման

 

1. Սույն մեթոդիկայի համաձայն հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող հետևյալ տեսակի կայաններից (այսուհետև` Կայաններ) առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները.

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով ամբողջությամբ, մասնակիորեն կամ համատեղության կարգով չեն օգտագործում այլ անձանց պատկանող հիդրոկառույցներ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (այսուհետև` Հանձնաժողով) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2004 թվականի փետրվարի 9-ից հետո.

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է ոռոգման համակարգերից և Հանձնաժողովից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2005 թվականի նոյեմբերի 8-ից հետո.

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է խմելու ջրատարներից և Հանձնաժողովից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2005 թվականի նոյեմբերի 8-ից հետո` բացառությամբ խմելու ջրատարների վրա կառուցված այն փոքր հիդրոէլեկտրակայանների, որոնց կառուցման լիցենզիան տրվել է մինչև 2005 թվականի նոյեմբերի 8-ը.

4) հողմային էլեկտրակայաններ, որոնք Հանձնաժողովից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2004 թվականի փետրվարի 9-ից հետո.

5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններ, որոնք Հանձնաժողովից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2003 թվականի սեպտեմբերի 9-ից հետո.

6) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով չնախատեսված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.

ա. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս ստացվում է հավասար կամ գերազանցում է սույն կետի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար սահմանված տվյալ տարվա սակագների մեծությանը.

բ. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս չի կիրառվել այդ մեթոդիկայի 3.4 կետը.

գ. առկա է լիցենզավորված անձի գրավոր համաձայնությունը` փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը ընդունել հավասար սույն կետի 1-ին կամ 2-րդ, կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ տարվա համար սահմանված սակագնի մեծությանը և փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել և վերանայել սույն մեթոդիկայի համաձայն:

(1-ին կետը լրաց. 28.07.10 N 386-Ն, փոփ. 28.09.11 N 448-Ն)

2. Սույն մեթոդիկայի համաձայն` սակագները հաշվարկվում են Հանձնաժողովի կողմից տրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում:

3. Հանձնաժողովը Կայաններից 2008 թվականի և դրան հաջորդող տարիների համար առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանում և վերանայում է հետևյալ հաշվարկային բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_19086

որտեղ՝

T - սահմանվող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ).

T1 - գործող սակագնի մեծությունն է (ղրամ/կՎտժ).

K1 - գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման սղաճի տեմպով և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է 0,35, իսկ հողմային էլեկտրակայանների համար՝ 0.1.

PI - ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսն է նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ.

K2 - գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է 0,35, միաժամանակ, գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և հողմային էլեկտրակայանների համար ընդունվում է 0.9.

ER1 - ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար, ինչպես նաև ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է հողմային էլեկտրակայանների համար.

ER2 - ընթացիկ տարվան նախորդող տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է՝ փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտաղրող կայանների համար, ինչպես նաև ընթացիկ տարվան նախորդող տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է հողմային էլեկտրակայանների համար:

(3-րդ կետը խմբ. 31.08.07 N 353-Ն, փոփ. 21.11.08 N 637-Ն)

4. Սակագների վերանայումն իրականացվում է յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Վերանայման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, իսկ Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի գործողության ժամկետի 6 ամիսը լրացած չլինելու դեպքում վերանայման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում սակագնի գործողության ժամկետի 6 ամիսը լրանալուց հետո:

5. Եթե էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը, ապա սահմանվող սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվա հունվարի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար: Իսկ եթե էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար:

(5-րդ կետը խմբ. 16.11.07 N 531-Ն)

6. Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի գործող սակագները Հանձնաժողովի կողմից վերանայվում և ուժի մեջ են մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, 2008 թվականի համար Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների սահմանման ժամանակ գործող սակագների մեծությունները (T1) ընդունվում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված սակագների մեծություններին հավասար:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան