ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2004 թվականի թիվ 44
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 15.08.2003 Թ., Հ. 77 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 70-րդ հոդվածով՝
համայնքի ավագանին որոշում է՝՝
Անվավեր ճանաչել Նոր Նորքի ավագանու 15.08.03թ. հ. 77 որոշման 3-րդ կետը (սահմանել Նոր Նորք համայնքի գույքի վարձավճարների և մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը):
|
Դ. Պետրոսյան |