Գլխավոր տեղեկություն
Համար
N 1602-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.30/64(867) Հոդ.1590
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1602-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ա. Երզնկյանի անվան N 118 ավագ դպրոցի ֆիզիկայի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով և լաբորատոր պիտույքներով համալրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 10000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը «Ա. Երզնկյանի անվան N 118 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 18
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 10-ի N 1602-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները`
փակագծերում)

տարի

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(10000.0)

     

այդ թվում`

 
 

06

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(10000.0)

     

այդ թվում`

 
   

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(10000.0)

     

12. Փոխհատուցում ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին

(10000.0)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(10000.0)

     

այդ թվում`

 
     

Գործուղումների և շրջագայությունների ծախսեր

(10000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

10000.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

10000.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

10000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

10000.0

     

ՀՀ կառավարություն

10000.0

.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 10-ի N 1602-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Փոխհատուցում ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին

Նկարագրությունը
ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցներ տեղափոխվող մանկավարժների ճանապարհածախսի փոխհատուցման, բնակարանի վարձի և կեցության ծախսերի փոխհատուցում

Ը003

ԾՏ01

Շահառուների քանակը

ՀՀ սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրեր մեկնած և աջակցություն ստացած ուսուցիչների թիվը

(48)

 

Գումարը (հազ. դրամ)

x

(10000.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

ամսական

 

Շահառուների ընտրության չափանիշները

ՀՀ սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրեր մեկնած ուսուցիչներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը003 Հանրակրթությանն օժանդակության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական ուսուցման որակի, մատչելիության և տնտեսության արդի պահանջներին համապատասխանության բարելավում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Դպրոցական օլիմպիադայի անցկացման համար ֆիզիկայի լաբորատորիա ձեռք բերելու նպատակով ներդրումներ

Նկարագրությունը
Ներդրումներ ավագ դպրոցներում ֆիզիկայի լաբորատորիայի զարգացման նպատակով

Ը003

ԾՏ04

Շահառուների քանակը

 

1.0

 

Գումարը (հազ. դրամ)

x

10000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները
«Ա. Երզնկյանի անվան N 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 
Ը003 Հանրակրթությանն օժանդակության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ֆիզիկայի լաբորատորիայի՝ անհրաժեշտ սարքավորումներով և լաբորատոր պիտույքներով համալրում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան