Գլխավոր տեղեկություն
Համար
N 1710-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1710-Ա

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին և 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի միջոցներով ֆինանսավորվող Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով`

1) «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությունը` 798,178,056 դրամ պայմանագրային արժեքով («Արզնի-Շամիրամ 1-ին հերթ ջրանցքի ՊԿ105+35÷ՊԿ281+50 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/002).

 2) «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 719,813,400 դրամ պայմանագրային արժեքով («Արզնի-Շամիրամ 2-րդ հերթ ջրանցքի ՊԿ179+60÷ՊԿ447+91 հատվածների վերականգնում» պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/003).

3) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերությունը և «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 1,179,723,760 դրամ պայմանագրային արժեքով («Արզնի ճյուղ ջրանցքի ՊԿ27+57÷ՊԿ124+00 հատվածների վերականգնում» պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/004).

4) «Ագաթ-777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 440,000,007 դրամ պայմանագրային արժեքով («Քասախի աջ ճյուղ ջրանցքի ՊԿ9+14÷ՊԿ41+42 և Քասախի ձախ ճյուղ ջրանցքի ՊԿ34+09÷ՊԿ65+00 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/005).

5) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Արփա-Սևան» և «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերությունները` 869,999,425 դրամ պայմանագրային արժեքով («Ստորին Հրազդանի 1-ին հերթ ջրանցքի ՊԿ112+00÷ՊԿ160+40, Ստորին Հրազդանի 2-րդ հերթ ջրանցքի ՊԿ24+22÷ՊԿ86+60 և Շախի առու ջրանցքի ՊԿ30+74÷ՊԿ47+86 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/006).

6) «Սպիտակ-1» բաց բաժնետիրական ընկերությունը ` 674,922,925 դրամ պայմանագրային արժեքով («Շիրակի մայր ջրանցքի ՊԿ13+40÷ՊԿ24+04, Բաժանարար 26 ջրանցքի ՊԿ91+64÷ՊԿ169+84 և Նալբանդի ջրանցքի ՊԿ141+22÷ՊԿ183+73 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/007).

7) «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերությունը` 410,435,050 դրամ պայմանագրային արժեքով («Թալինի մայր ջրանցքի աջ ճյուղի ՊԿ102+46÷ՊԿ165+07 և Մյասնիկյանի «Մայր առու» ջրանցքի ՊԿ0+00÷ՊԿ31+86 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/008).

8) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «ՍԱԴԵ» բաց բաժնետիրական ընկերությունը և «Բլեսկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 863,888,452 դրամ պայմանագրային արժեքով («Ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում Թալինի ոռոգման համակարգի` Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Արմավիրի ոռոգման համակարգի` Արևադաշտ, Հացիկ, Նորավան, Ստորին Հրազդանի ոռոգման համակարգի` Աղավնատուն համայնքներում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/009).

9) «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 649,206,111 դրամ պայմանագրային արժեքով («Ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում Նալբանդի ոռոգման համակարգի` Ջրաշեն, Սևանի ոռոգման համակարգի` Վերին Գետաշեն, Մարտունի, Ձորագյուղ, Աստղաձոր, Վաղաշեն, Շիրակի ոռոգման համակարգի` Մեղրաշեն համայնքներում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/010):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 8
Երևան