Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 77
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.09.07/3(11) Հոդ.6
Ընդունող մարմին
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.08.2004
Ստորագրող մարմին
Նոր Նորք համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2004 թվականի թիվ 77

քաղ. Երևան

 

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի, և հիմք ընդունելով Նոր Նորք թաղային համայնքում 2004 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին թաղապետի առաջարկությունները.

համայնքի ավագանին որոշում է՝

1. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում 2004 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում տեղական վճարների դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սահմանել Նոր Նորք համայնքի գույքի վարձավճարների և մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը:

4. Թույլատրել թաղապետին հավելված 1-ի 5 (ա, բ) և 6-րդ կետերով սահմանված տուրքերը, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, գանձել եռամսյակային պարբերականությամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Դ. Պետրոսյան

 

Հավելված 1

Նոր Նորք համայնքի ավագանու

15.08.2004թ. հ. 77 որոշման

 

Նոր Նորք թաղային համայնքում 2004 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը

 դրամներով

1.

Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինմոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար

 

ա)

հիմնական օբյեկտների համար

100000

բ)

մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար

20000

գ)

6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար

40000

2.

Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար

20000

3.

Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքները սկսելու թույլտվության համար

10000

4.

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր եռամսյակի համար վաճառքի թույլտվություն

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

25000

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

6000

5.

Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար

 

ա)

գազի և վառելիքաքսայուղային նյութերի՝ ընթացիկ տարվա համար

108000

բ)

գյուղատնտեսական մթերքների՝ յուրաքանչյուր օրվա համար

300

գ)

այլ ապրանքների (ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար յուրաքանչյուր եռամսյակում

75000

6.

Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար

 

ա)

խաղատների համար

700000

բ)

շահումներով խաղերի կազմակերպման համար

500000

գ)

բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար

400000

դ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

200000

7.

Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն՝ ընթացիկ տարվա համար

5000

8.

Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար

 

ա)

ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

250000

բ)

այլ արտաքին գովազդի համար

24000

9.

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար (յուրաքանչյուր փաստաթուղթ)

1000

Թաղապետ՝

Դ. Պետրոսյան

Հավելված 2

Նոր Նորք համայնքի ավագանու

15.08.2004թ. հ. 77 որոշման

Նոր Նորք թաղային համայնքում 2004 թվականի համար տեղական վճարների դրույքաչափերը

 դրամներով

1.

Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար՝ համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

20000

2.

Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

5000

3.

Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար

5000

Թաղապետ՝

Դ. Պետրոսյան