Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 60-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.11.15/26(409) Հոդ.35
Ընդունող մարմին
Ավան թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.12.2007
Ստորագրող մարմին
Ավան համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Ավան թաղային համայնքի ավագանի


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 60-Ն

քաղ. Երևան

 

ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով.

Ավան թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Երևանի Ավան համայնքի տարածքի տեղական տուրքերի և վճարների 2008 թ. դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ղեկավար

Տ. Մարգարյան

 

 

Հավելված

Ավան համայնքի ավագանու

2007 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 60-Ն որոշման

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

հիմնական օբյեկտների համար՝

ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 75000 դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150000 դրամ.

բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 250000 դրամ.

բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 350000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝

գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15000 դրամ.

դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25000 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ 15000 դրամ:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար՝ 15000 դրամ:

4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության տեղական տուրքը սահմանվում է՝

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 15000 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 7500 դրամ:

5. Համայնքի տարածքում՝

ա) բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրը 350 դրամ (նախկինը՝ 200 դրամ).

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 300000 դրամ (նախկինը՝ 240000 դրամ):

5.1. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար՝ 50000 դրամ:

6. Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

ա) առևտրի օբյեկտների համար՝ 40000 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 75000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 300000 դրամ.

դ) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 250000 դրամ.

ե) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 100000 դրամ:

7. Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 10000 դրամ:

8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու, ըստ յուրաքանչյուր տեղի, թույլտվության տեղական տուրքը սահմանվում է՝

ա) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2500 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար՝ 1800 դրամ (նախկինը՝ 1500 դրամ).

դ) դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ:

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 5000 դրամ:

10. Համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար է սահմանվում 40000 դրամ:

11. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար է սահմանվում 20000 դրամ:

12. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցներից վճար է սահմանվում 10000 դրամ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան