ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԴԱՎԹԱՇԵՆ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2007 թվականի թիվ 5/2
քաղ. Երևան
ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2006 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 8/1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով.
Դավթաշեն թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Երևանի Դավթաշեն համայնքի ավագանու 2006 թ. դեկտեմբերի 7-ի «Դավթաշեն թաղային համայնքի 2007 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 8/1 որոշման թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և /կամ/ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության մասին».
բ) 4-րդ մասի «4.1» և «4.2» կետերը «վաճառք» բառից հետո լրացնել «իրացման» բառով.
գ) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Համայնքի տարածքում՝
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ.
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 350000 դրամ։
6. Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝
ա) առևտրի օբյեկտների համար՝ 50000 դրամ.
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 75000 դրամ.
գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 350000 դրամ,
դ) խաղատների կազմակերպման համար՝ 500000 դրամ.
ե) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 250000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 150000 դրամ»։
2. Առաջարկել Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարին (Ս. Ղուկասյան) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման կատարման պետական գրանցումն ու հրապարակումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար՝ |
Ս. Ղուկասյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|