Գլխավոր տեղեկություն
Համար
N 1128-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2011-13.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2011 թվականի N 1128-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական միության կառույցների ղեկավարների հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 4-5-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Լ. Հունանյանինը, Ա. Անանյանինը, Ա. Խուդոյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Զատիկյանինը, Ա. Ալեքսանյանինը և Վ. Մկրտչյանինը ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վ. Գաբրիելյանինը, Տ. Դավթյանինը, Գ. Մելքոնյանինը, Ա. Օրբելյանինը, Լ. Դավթյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Ս. Բաբասյանինը ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Զ. Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

5) ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Երևան-Բրյուսել, իսկ դեկտեմբերի 5-ին՝ Բրյուսել-Երևան երթուղիներով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 29
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
նոյեմբերի 29-ի N 1128-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-5-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ
 

Դ. Սարգսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
 

Վ. Գաբրիելյան

- ՀՀ ֆինանսների նախարար
 

Տ. Դավթյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար
 

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 

Ա. Օրբելյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 

Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
  կապերի վարչության պետ
 

Լ. Հունանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի
  ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
 

Ա. Անանյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
 

Վ. Ասոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
  արարողակարգի ծառայություն» գործակալության
  պետի պաշտոնակատար
 

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի
  անվտանգության պետական ծառայության պետի
  տեղակալ
 

Ա. Խուդոյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
 

Մ. Մելիքյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
  վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ
 

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
  հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ
 

Վ. Մկրտչյան

- թարգմանիչ
 

Ա. Զատիկյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 

Ա. Ալեքսանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 

Ա. Շահինյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-
  տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային
  կազմակերպության օպերատոր
 

Հ. Բաբայան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-
  տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային
  կազմակերպության լուսանկարիչ
 

Ս. Բաբասյան

- ՀՀ կառավարության «Հրապարակում» հեռուստածրագրի
  օպերատոր
 

Հ. Բաղդասարյան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
  լրագրող (համաձայնությամբ)
 

Տ. Բաբայան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
  օպերատոր (համաձայնությամբ)
 

Ն. Մուրադյան

- «Արմնյուս» լրատվական հեռուստաալիքի
  լրագրող (համաձայնությամբ)
 

Վ. Սարգսյան

- «Արմնյուս» լրատվական հեռուստաալիքի օպերատոր
  (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան