ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2011 թվականի N 1450-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
հազ. հեկտար, |
որից` ոռոգվող | |
Հայաստանի Հանրապետության տարածքը՝ |
2974.3 | 207.9 |
1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության` |
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր
որից` |
2077.0 |
154.6 |
վարելահողեր |
449.2 |
120.9 |
բազմամյա տնկարկներ |
33.0 |
32.2 |
խոտհարքներ |
128.3 |
1.5 |
արոտներ |
1067.2 |
|
այլ հողատեսքեր |
399.3 |
|
բ. բնակավայրերի հողեր |
152.2 |
52.9 |
որից` տնամերձ և այգեգործական |
|
|
(ամառանոցային) հողեր |
94.9 |
52.8 |
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման |
|
|
և այլ արտադրական նշանակության հողեր |
33.0 |
|
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կո- |
|
|
մունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
12.8 |
|
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր |
298.0 |
|
զ. հատուկ նշանակության հողեր |
31.7 |
|
է. անտառային հողեր |
343.1 |
0.4 |
ը. ջրային հողեր |
25.9 |
|
թ. պահուստային հողեր |
0.6 |
|
1) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների` | ||
ա. քաղաքացիների |
537.5 |
180.9 |
բ. իրավաբանական անձանց |
27.2 |
2.0 |
գ. համայնքային |
1040.0 |
23.4 |
դ. պետական |
1369.2 |
1.5 |
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային |
|
|
կազմակերպությունների |
0.4 |
0.1: |
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար.
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 18 |