Գլխավոր տեղեկություն
Համար
N 1443-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.26/58(861) Հոդ.1480
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1443-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) առավել կարիքավոր 225 համայնքի և Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրում սերմարտադրություն կազմակերպելու նպատակով ընդգրկված շահառուներին տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման կարգը` համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 18
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1443-Ն որոշման

 

 

 «Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 349-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ԱՌԱՎԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ 225 ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-1014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն կարգով սահմանվում է «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 50 մլն դրամ գումարի շրջանակներում` տարաժամկետ վճարման պայմանով, հողօգտագործողներին «Ազոցեովիտ 1» տեսակի կենսապարարտանյութի հատկացման ընթացակարգը:

2. Սույն կարգի իմաստով առաջնահերթ է համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրում` սերմարտադրություն կազմակերպելու նպատակով ընդգրկված շահառուների մոտ հողի բերրիության բարձրացման միջոցով ցորենի բերքատվության բարձրացումը.

2) Հայաստանի Հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքում հողի բերրիության բարձրացման միջոցով`

ա. աղքատության հաղթահարումը,

բ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումն ու ընդլայնումը,

գ. բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության զարգացումն ու ընդլայնումը,

դ. կարտոֆիլաբուծության զարգացումն ու ընդլայնումը,

ե. այգեգործության զարգացումն ու ընդլայնումը,

զ. բազմամյա կերային մշակաբույսերի արտադրության զարգացումն ու ընդլայնումը:

 

 II. ԿԵՆՍԱՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՅՆ ՀԱՏԿԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 3. «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հողօգտագործողներին հատկացնում է 20000 լիտր «Ազոցեովիտ 1» տեսակի կենսապարարտանյութ` 1 լիտրը 2500 դրամ արժեքով:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ազոցեովիտ 1» կենսապարարտանյութի ծախսի նորման 1 հեկտարի համար կազմում է 10 լիտր, 20000 լիտր կենսապարարտանյութը նախատեսվում է օգտագործել 2000 հեկտար տարածության վրա:

5. Կենսապարարտանյութը կամավորության սկզբունքով հատկացվում է`

1) Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրում` սերմարտադրություն կազմակերպելու նպատակով ընդգրկված շահառուներին.

2) Հայաստանի Հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքի` մինչև 4 հեկտար հողատարածք ունեցող հողօգտագործողներին` համաձայն ցանկի:

6. Կենսապարարտանյութը շահառուներին տրամադրվում է պայմանագրային հիմունքներով` բերքահավաքից հետո պարարտանյութի արժեքը «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարելու պայմանով:

7. Պայմանագրի կողմերն են «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և շահառուն:

8. Հայաստանի Հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքի` մինչև 4 հեկտար հողատարածք ունեցող հողօգտագործողների հետ պայմանագրեր կնքելու գործընթացն ավարտվում է 2011 թվականին:

9. Հայաստանի Հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքի մինչև 4 հեկտար հողատարածք ունեցող հողօգտագործողների կողմից հետ վերադարձված գումարները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրում` սերմարտադրություն կազմակերպելու նպատակով ընդգրկված շահառուներին կենսապատրաստուկ տրամադրելու համար:

10. Ծրագրի պայմաններին և իրականացվելիք միջոցառումներին հնարավոր շահառուներին ծանոթացնելու նպատակով «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից համայնքներում կկազմակերպվեն խորհրդակցություններ, կտպագրվեն և տնտեսավարողներին կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ:

11. Ծրագրի իրականացման ընթացքում «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահառուների համար կիրականացվեն կենսապարարտանյութի առանձնահատկությունների ու օգտագործման եղանակների մասին խորհրդատվական և պրակտիկ ուսուցման աշխատանքներ:

12. «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահառուներից մի քանիսի հողամասերը կընտրվեն որպես ցուցադրական, որոնցում կիրականացվեն սույն կարգի 11-րդ կետում նշված ուսուցման աշխատանքները:

13. «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, յուրաքանչյուր ամսվա 15-ին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն է ներկայացնում հաշվետվություն նախորդ ամսվա կտրվածքով իրականացված աշխատանքների վերաբերյալ:

14. «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է տրամադրված 50 մլն դրամ գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը:

15. «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերադարձրած գումարը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

III. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

 

16. Ծրագրի իրականացման ընթացքում «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ծրագրի շահառուների ցանքատարածություններում իրականացնում է նրանց կատարած աշխատանքների մոնիթորինգ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ

 

17. Ծրագիրը կարող է դադարեցվել, եթե պարզվել է, որ`

1) «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացված գումարից տնտեսավարողների կողմից վերադարձվող գումարների 5%-ից ավելին ծախսվել է ոչ նպատակային.

2) ծրագրի կատարման ընթացքում թույլ են տրվել էական սխալներ, որոնք հնարավոր չէ շտկել (էական կարող են համարվել այն սխալները, որոնք էականորեն փոխում են ծրագրի ընթացքը):

18. Ծրագրի դադարեցման դեպքում «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված գումարն ամբողջությամբ ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դադարեցումից հետո 1 ամսվա ընթացքում.

1) ծրագրի դադարեցումը հիմք չէ «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և տնտեսավարողների միջև կնքված պայմանագրերի լուծման համար:

19. Ծրագիրը համարվում է ավարտված «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 50 մլն դրամ գումարը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ամբողջությամբ վերադարձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան 2012 թվականի դեկտեմբերի 1-ը:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Մարզի

անվանումը

Բնակչության

թիվը

Համայնքի անվանումը

Աղքատության մակարդակը

1

2

3

4

5

 

Արագածոտն

155147

 

16.43

1.

1

205

Միջնատուն (Օրթաճյա)

47.80

2.

2

192

Թլիկ

43.72

3.

3

156

Դիան

41.32

4.

4

323

Սադունց (Ամրե թազա)

40.05

5.

5

233

Շենկանի

39.62

6.

6

167

Սորիկ

39.56

7.

7

422

Հացաշեն

39.50

8.

8

305

Ջամշլու

37.45

9.

9

127

Ծաղկասար

36.29

10.

10

207

Ջրամբար

35.96

11.

11

317

Ձորագլուխ

35.70

12.

12

3381

Արագած

35.25

13.

13

230

Մեծաձոր (Ավթոնա)

34.31

14.

14

254

Անտառուտ

34.10

15.

15

624

Արայի

33.95

16.

16

208

Սիփան

33.81

17.

17

1209

Մելիքգյուղ

33.77

18.

18

3802

Արտենի

33.75

19.

19

114

Վերին Սասունիկ

33.48

20.

20

170

Միրաք

32.74

21.

21

411

Ալագյազ

32.09

22.

22

480

Լեռնարոտ

32.00

23.

23

128

Կանչ (Գյալթո)

31.68

24.

24

725

Նիգավան

31.57

25.

25

245

Տեղեր

31.39

26.

26

159

Դպրեվանք

30.90

27.

27

120

Հակկո

30.57

28.

28

1010

Բերքառատ

30.41

29.

29

230

Օթևան (Բայսզ)

30.33

30.

30

290

Դդմասար (Ղաբաղթաբա)

29.93

31.

31

613

Օրգով

29.68

32.

32

587

Նոր Արթիկ

29.15

33.

33

630

Լեռնապար

29.13

34.

34

487

Ցամաքասար

29.06

35.

35

163

Նորաշեն (Շողակն)

28.90

36.

36

2051

Ծաղկահովիտ

28.42

37.

37

405

Թթուջուր

27.93

38.

38

235

Գետափ

27.87

39.

39

452

Կանիաշիր (Սանգյառ)

27.77

40.

40

933

Վարդենուտ

27.47

41.

41

615

Զովասար

27.35

 

Արարատ

295615

Արարատ

13.19

42.

1

255

Լանջանիստ

38.10

43.

2

1968

Սիս

35.43

44.

3

802

Նոր Կյուրին

31.90

45.

4

1025

Շաղափ

31.53

46.

5

637

Լուսաշող

29.76

47.

6

583

Վարդաշեն

29.30

48.

7

876

Երասխավան

29.26

49.

8

720

Պարույր Սևակ

25.58

50.

9

208

Ուրցալանջ

25.64

51.

10

229

Լանջառ

26.26

52.

11

236

Վարդաշատ

23.30

53.

12

836

Արաքսավան

17.03

54.

13

874

Սիփանիկ

24.86

 

Արմավիր

317230

 

12.05

55.

1

514

Լեռնամերձ

35.09

56.

2

1220

Շահումյանի Թ/Ֆ

32.51

57.

3

348

Տալվորիկ

31.42

58.

4

1182

Նորավան

28.78

59.

5

3387

Մերձավան

28.57

60.

6

1686

Ջրարբի

28.44

61.

7

1570

Մրգաստան

27.36

62.

8

856

Ջրաշեն

12.76

63.

9

1638

Այգեվան

20.31

64.

10

2746

Լուկաշին

10.51

65.

11

3315

Ակնալիճ

13.09

66.

12

993

Դաշտ

17.32

67.

13

2189

Լեռնագոգ

25.06

 

Գեղարքունիք

261284

 

15.32

68.

1

968

Սոթք

38.55

69.

2

251

Տրետուք

37.67

70.

3

152

Գեղամաբակ

36.49

71.

4

155

Անտառամեջ

35.77

72.

5

168

Գեղաքար

35.29

73.

6

306

Նորաբակ

34.44

74.

7

175

Կալավան

33.37

75.

8

196

Կութ

31.24

76.

9

679

Ջիլ

30.78

77.

10

289

Բերդկունք

29.32

78.

11

426

Ծափաթաղ

28.87

79.

12

518

Տորֆավան

28.40

80.

13

685

Մարտունի

27.76

81.

14

159

Ձորավանք

27.69

82.

15

161

Դարանակ

27.38

83.

16

298

Սեմյոնովկա

23.03

84.

17

186

Ջաղացաձոր

19.26

85.

18

669

Ծաղկաշեն

18.31

86.

19

160

Ազատ

22.23

87.

20

739

Շատվան

18.26

88.

21

377

Ախպրաձոր

20.55

89.

22

288

Կուտական

26.72

90.

23

932

Դրախտիկ

24.09

91.

24

516

Գետիկ

17.55

 

Լոռի

288645

 

16.38

92.

1

216

Վահագնաձոր

47.47

93.

2

418

Քարկոփ

45.93

94.

3

166

Հալավար

45.36

95.

4

143

Քարաբերդ

41.55

96.

5

995

Վահագնի

38.40

97.

6

2334

Լեռնապատ

38.06

98.

7

270

Մեղվահովիտ

37.52

99.

8

430

Ծաթեր

35.37

100.

9

308

Ձորագյուղ

35.31

101.

10

266

Ձորագետ

34.54

102.

11

319

Նեղոց

34.40

103.

12

2221

Դսեղ

33.73

104.

13

344

Ձորամուտ

33.52

105.

14

298

Անտառաշեն

32.96

106.

15

1688

Սարամեջ

32.88

107.

16

3563

Ջրաշեն

32.86

108.

17

1362

Ծաղկաբեր

32.70

109.

18

1961

Դարպաս

31.16

110.

19

175

Կարմիր Աղեգի

29.87

111.

20

517

Մղարթ

29.12

112.

21

299

Անտառամուտ

29.00

113.

22

931

Գեղասար

28.94

114.

23

876

Եղեգնուտ

28.93

115.

24

602

Ղուրսալի

28.90

116.

25

1570

Լեռնանցք

28.38

117.

26

218

Ծաղկաշատ

28.33

118.

27

409

Մեդովկա

28.33

119.

28

383

Կողես

27.65

120.

29

5602

Մեծավան

27.64

121.

30

164

Պաղաղբյուր

27.62

 

Կոտայք

294672

 

12.55

122.

1

1836

Կոտայք

30.63

123.

2

2327

Քաղսի

15.14

124.

3

1067

Ֆանտան

8.09

125.

4

2568

Սոլակ

15.07

126.

5

2397

Ալափարս

18.61

127.

6

2938

Արզական

16.71

128.

7

1572

Զորական

23.35

129.

8

203

Սարալանջ

23.85

130.

9

1415

Արագյուղ

15.00

131.

10

698

Թեղենիք

21.15

132.

11

670

Կաթնաղբյուր

22.39

133.

12

2513

Կամարիս

19.50

134.

13

333

Սևաբերդ

22.97

135.

14

1444

Զառ

19.35

136.

15

1554

Նոր գյուղ

20.33

 

Շիրակ

293218

 

14.45

137.

1

520

Անիպեմզա

39.73

138.

2

2477

Աշոցք

37.69

139.

3

518

Հողմիկ

36.55

140.

4

2045

Ամասիա

36.10

141.

5

41

Լեռնագյուղ

35.44

142.

6

62

Կարմրաքար

34.77

143.

7

122

Աղվորիկ

34.31

144.

8

89

Զարիշատ

34.27

145.

9

91

Սալուտ

33.83

146.

10

520

Անիավան

33.23

147.

11

610

Աղին

32.25

148.

12

485

Զույգաղբյուր

30.67

149.

13

193

Լեռնուտ

29.22

150.

14

245

Ջաջուռավան

22.85

151.

15

3727

Պեմզաշեն

13.00

 

Սյունիք

157181

 

11.40

152.

1

73

Վանեք

48.99

153.

2

204

Քաջարան

41.34

154.

3

40

Գուդեմնիս

40.13

155.

4

1304

Քարահունջ

37.63

156.

5

77

Թանահատ

36.73

157.

6

27

Քաշունի

35.55

158.

7

75

Ներքին Խոտանան

35.25

159.

8

107

Եղեգ

35.25

160.

9

2895

Շինուհայր

35.04

161.

10

79

Նոր Աստղաբերդ

34.26

162.

11

68

Կուրիս

34.13

163.

12

484

Սպանդարյան

33.13

164.

13

90

Տավրոս

32.92

165.

14

177

Բարձրավան

32.47

166.

15

401

Սալվարդ

32.35

167.

16

420

Շենաթաղ

31.85

168.

17

304

Աղիտու

31.15

169.

18

86

Ուժանիս

31.13

170.

19

132

Տաշտուն

30.99

171.

20

295

Թասիկ

30.83

172.

21

1325

Ակներ

30.35

173.

22

64

Ձորաստան

30.32

174.

23

305

Որոտան (Գորիսի շրջ.)

30.22

175.

24

103

Սևաքար

30.12

176.

25

140

Արևիս

30.07

177.

26

910

Տաթև

29.87

178.

27

58

Խդրանց

29.79

179.

28

280

Վարդանիձոր

29.78

180.

29

59

Չափնի

29.51

181.

30

178

Շիկահող

29.39

182.

31

136

Ճակատեն

29.37

183.

32

368

Ծավ

29.25

184.

33

305

Սվարանց

29.03

185.

34

99

Տանձատափ

28.96

186.

35

163

Տորունիք

28.89

187.

36

189

Բնունիս

28.65

188.

37

91

Սրաշեն

28.61

189.

38

404

Խոզնավար

28.27

190.

39

114

Անտառաշատ

28.23

191.

40

220

Գետաթաղ

28.22

192.

41

357

Ալվանք

28.21

193.

42

814

Դավիթ Բեկ

27.48

 

Վայոց ձոր

61984

Վայոց ձոր

15.84

194.

1

279

Վարդահովիտ

32.13

195.

2

162

Փոռ

28.77

196.

3

233

Գոմք

28.27

197.

4

1030

Խաչիկ

23.31

198.

5

318

Հորս

23.09

199.

6

140

Նոր Ազնաբերդ

25.52

200.

7

499

Խնձորուտ

22.32

201.

8

355

Բարձրունի

22.45

202.

9

261

Սերս

23.01

 

Տավուշ

132042

 

16.17

203.

1

526

Բերքաբեր

38.40

204.

2

468

Բարեկամավան

34.42

205.

3

187

Աճարկուտ

33.81

206.

4

1092

Ներքին Կարմիր աղբյուր

32.71

207.

5

612

Այգեպար

30.61

208.

6

2664

Ազատամուտ

30.36

209.

7

1271

Չինարի

29.10

210.

8

875

Ոսկեպար

28.34

211.

9

289

Կիրանց

27.76

212.

10

243

Դեղձավան

27.40

213.

11

385

Հովք

31.98

214.

12

392

Խաչարձան

34.01

215.

13

293

Աղավնավանք

36.19

216.

14

1044

Զորական

33.61

217.

15

1176

Նավուր

32.13

218.

16

210

Իծաքար

36.87

219.

17

677

Չինչին

28.99

220.

18

752

Բաղանիս

26.42

221.

19

569

Դովեղ

31.00

222.

20

1052

Չորաթան

30.02

223.

21

864

Վազաշեն

35.25

224.

22

1148

Գոշ

35.35

225.

23

322

Դիտավան

40.27