Գլխավոր տեղեկություն
Համար
N 1333-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.28/54(857) Հոդ.1385
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 1333-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բնակչության տեղաշարժերի մասին տեղեկատվությունը թղթային կրիչների միջոցով հավաքագրումն էլեկտրոնայինով փոխարինելու նպատակով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հավելվածի 1-ին մասի 7-րդ կետը, 2-րդ մասի 2.4-րդ բաժնի 2.4.2-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 22
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1333-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից (այսուհետ` ռեգիստր) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրվող տվյալները, դրանց տրամադրման կարգը և ժամկետները:

2. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներն ստանում է աշխատակազմի` մարդահամարի և ժողովրդագրության կառուցվածքային ստորաբաժանման միջոցով (այսուհետ` բաժին):

3. Ռեգիստրը յուրաքանչյուր եռամսյակից հետո 5-րդ աշխատանքային օրը բաժնին է տրամադրում ռեգիստրում հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված անձանց (այդ թվում` անչափահաս) մասին հետևյալ տվյալները՝

1) սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) ծննդավայրը (երկիրը կամ Հայաստանի Հանրապետության մարզը, համայնքը, գյուղը կամ քաղաքը).

3) ժամանման վայրը (երկիրը կամ Հայաստանի Հանրապետության մարզը, համայնքը, գյուղը կամ քաղաքը, որտեղից եկել է).

4) քաղաքացիությունը (երկքաղաքացիության դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը).

5) ազգությունը.

6) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

7) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրը (մարզը, համայնքը, գյուղը կամ քաղաքը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվելու (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու) դեպքում` երկիրը.

8) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու դեպքում` նշում դրա մասին:

4. Ռեգիստրը յուրաքանչյուր եռամսյակից հետո 5-րդ աշխատանքային օրը բաժնին է տրամադրում ռեգիստրի հաշվառումից հանված անձանց (այդ թվում` անչափահաս) մասին հետևյալ տվյալները՝

1) սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) ծննդավայրը (երկիրը կամ Հայաստանի Հանրապետության մարզը, համայնքը, գյուղը կամ քաղաքը).

3) մեկնելու վայրը (երկիրը կամ Հայաստանի Հանրապետության մարզը, համայնքը, գյուղը կամ քաղաքը).

4) քաղաքացիությունը (երկքաղաքացիության դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը).

5) ազգությունը.

6) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

7) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման վայրը (մարզը, համայնքը, գյուղը կամ քաղաքը)։

5. Սույն կարգով սահմանված տվյալները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի համատեղ հրամանով հաստատված ձևաչափով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան