Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.08.29/14(47) Հոդ.5
Ընդունող մարմին
Կենտրոն թաղային համայնքի թաղապետ
Ընդունման ամսաթիվ
12.01.2007
Ստորագրող մարմին
Կենտրոն թաղային համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Կենտրոն թաղային համայնքի ղեկավար

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2007 թվականի թիվ 03-Ն

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 152.1-ՐԴ, 154-ՐԴ, 154.1-ՐԴ ԵՎ 169.1-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219.1-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով.

Կենտրոն թաղային համայնքի ղեկավարը որոշում է`

1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի 2005 թվականի հոկտեմբերի 24-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152.1-րդ, 154-րդ, 154.1-րդ և 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության հատուկ համարակալված ձևը հաստատելու մասին» թիվ 1061-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «152.1-րդ» թվից առաջ լրացնել հետևյալ թվերը և բառերը.

- «43.1-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով»:

2. Սահմանել, որ սույն որոշումը, որպես նորմատիվ իրավական ակտ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 56-րդ և 63-րդ հոդվածների համաձայն, ենթակա է պետական իրավական փորձաքննության, պետական գրանցման և պաշտոնական հրապարակման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Գ. Բեգլարյան