Գլխավոր տեղեկություն
Համար
N 1347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.05/55(858) Հոդ.1392
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 1347-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 31-րդ կետում «300,000.0 հազ. դրամ» և «250,300.0 հազ. դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «297,000.0 հազ. դրամ» և «247,300.0 հազ. դրամ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 13 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ առողջապահության ոլորտին նվիրված կինոնկար նկարահանելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 3,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ առողջապահության ոլորտին նվիրված կինոնկարի նկարահանման ծառայությունը ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1347-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը 
 (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

անվանումը

գնման ձևը

չափի միավորը

     

քանակը

գումարը
 (հազ. դրամ)

ՀՀ կառավարություն

     

 -

Բաժին 11 Խումբ 01 Դաս 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

01. Ներդրումներ առողջապահական կազմակերպություններում բժշկական սարքավորումների, բժշկական նշանակության կահույքի և շտապօգնության մեքենաների ձեռքբերման համար

ԱՊՐԱՆՔՆԵՐ

     

 (3,000.0)

Բժշկական կահույք

ԲԸ

լրակազմ

 

(3,000.0)

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

3,000.0

Կինոնկարահանման ծառայություններ

ԲԸԱՀ

հատ

1

3,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1347-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 

1. Քաղաքականության միջոցառումներ 

 

1.4. Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Ներդրման անվանումը


Ներդրումներ առողջապահական կազմակերպություններում բժշկական սարքավորումների,
բժշկական նշանակության կահույքի և շտապօգնության մեքենաների ձեռքբերման համար

 

Նկարագրությունը 

 

Կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների, գործիքների, շտապօգնության մեքենաների ձեռքբերում և տրամադրում առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններին

Ս001

 ԵԿ01 

Ծախսերը (հազ. դրամ)

 

X

X

(3,000.0)

(3,000.0)

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը 

Առողջապահական (հիվանդանոցային, ամբուլատոր-պոլիկլինիկական) կազմակերպություններ

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է, որպեսզի պետական մարմինն ի վիճակի լինի Ը002 Հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների և Ը003 Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության ծառայությունների գծով քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներն ապահովել:      

Ծախսային արդյունավետության բարելավման վրա       

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 
Ը002 Հիվանդանոցային բուժօգնության ծառայություններ, Ը003 Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության ծառայություններ             

Վերջնական արդյունքի նկարագրությունը 
Բնակչության առողջության պահպանում և բարելավում` բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացման միջոցով              

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան