Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 93
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2007.01.15/1(34) Հոդ.3
Ընդունող մարմին
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.12.2006
Ստորագրող մարմին
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 93

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2007 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քննության առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունները և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով.

Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանին որոշում է`

1

2007թ. համար համայնքի տարածքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերր.

 

1.1

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝
-հիմնական օբյեկտների համար
ա) մինչև 300 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար
բ) սույն կետի ա. ենթակետով չնախատեսված օբյեկտների համար ՝
բա) 201-ից մինչև 500 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար
բբ) 501-ից մինչև 1000 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար
բգ) 1001 և ավելի ք.մ. ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար
- ոչ հիմնական շինությունների տեղադրման համար
գ) մինչև 20 ք.մ. ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար
դ) 20 և ավելի ք.մ. ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

75000

100000 250000 350000

15000 25000

1.2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն
բ) նախատեսվում է կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի ա. ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1.1 կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով.

15000

1.3

Համայնքի տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար

5000

1.4

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և/կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար
-հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար
-ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

21875 12500

1.5

Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրք
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար ընթացիկ տարվա համար
բ)գյուղատնտեսական մթերքների համար՚յուրաքանչյուր օրվա համար
գ) այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` յուրաքանչյուր եռամսյակի համար

500000 300
30000

1.6

Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները
(սաունաները), զվարճանքի օբյեկտները՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար ընթացիկ տարվա համար
ա) շահումներով խաղերի կազմակերպման համար
բ) բաղնիքների (սաունաների) համար
գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

500000 250000 175000

1.7

Համայնքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար ընթացիկ տարվա համար

5000

1.8

Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է

-ալկահոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար
-թունդ ալկահոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար
-այլ արտաքին գովազդի համար
-դատարկ գովազդային վահանակների համար

2000
3000 1500
700

1.9

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար

1000

2

2007թ. համար համայնքի տարածքում սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը

 

2.1

Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար թաղապետարանի մատուցած ծառայությունների դիմաց
փոխհատուցման վճար
-մինչև 20ք.մ. մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում
-20ք.մ.-ից 100ք.մ. մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում
-100ք.մ. և ավելի մակերեսի ավարտական ակտերի ձևակերպում

10000 30000 50000

2.2

Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ թաղապետարանի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

15000

2.3

Թաղապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար

5000

Համայնքի ղեկավար՝

Ա. Քոթանջյան