ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2011 թվականի N 1065-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանին 2011 թվականի նոյեմբերի 21-25-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ոստիկանական համագործակցության շրջանակներում հետագա համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:
2. Հ. Պողոսյանի` Փարիզ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի` Փարիզ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Պողոսյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|