Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2011-19.11.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.15/5(418) Հոդ.56
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.11.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012067

 

ՀՀ ԱՌՈՂՋԱ-

ՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ԳՅՈՒՂԱ-

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ-

ԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ-

ԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ-

ԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

2011 թ. դեկտեմբերի

15-ի N 27-Ն

ք. Երևան

2011 թ. դեկտեմբերի

22-ի N 249-Ն

ք. Երևան

2011 թ. դեկտեմբերի

26-ի N 3509-Ն

ք. Երևան

2011 թ. դեկտեմբերի

30-ի N 2-Ն

ք. Երևան

2012 թ. հունվարի

16-ի N 8-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) ներդրման միջոցառումների ծրագրի «Ռազմավարական ուղղություն 6» բաժնի ռազմավարություն 3-ի 3-րդ կետի պահանջները`

 

Հրամայում ենք`

1. Հաստատել`

1) «Պետական սահմանային հսկողություն իրականացնող կազմակերպությունների մասնագետների համար Միջազգային առողջապահական կանոնների հարցերով կրթական ծրագիրը»` համաձայն Հավելված 1-ի:

2) «Պետական սահմանային հսկողություն իրականացնող կազմակերպությունների մասնագետների համար Միջազգային առողջապահական կանոնների հարցերով դասընթացի ժամանակացույցը»` համաձայն Հավելված 2-ի:

 

ՀՀ առողջապահության նախարար ՀՀ գյուղատնտեսության նախարար ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 27-Ն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 249-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության տնօրենի

2011 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 2-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության պետի

2012 թ. հունվարի 16-ի թիվ 8-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2011 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 3509-Ն

համատեղ հրամանով

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ`

 

1. Հանրային առողջապահական ոլորտի մասնագետները նախատեսում են ուսուցանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում գործող պետական հսկողություն իրականացնող կառույցների մասնագետներին կենսաբանական, քիմիական, ճառագայթային ազդակների աղբյուրների ներբերման, իսկ ներբերման դեպքում` տարածման կանխարգելման, արագ արձագանքման վերաբերյալ: Դասավանդողների թիմը կիրառելու է ուսուցման մի շարք մեթոդներ` թիրախային լսարանին ներգրավելու համար:

2. Կիրառվելու է դասավանդման «ուսուցանիր ուսուցանողին» սկզբունքը, որի արդյունքում հանրային առողջության ոլորտի մասնագետների կողմից կրթված Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում գործող պետական սահմանի հսկողություն իրականացնող կառույցների մասնագետները շարունակական դասընթացներ են իրականացնելու յուրաքանչյուրն իր կառույցի մասնագետների կրթման ուղղությամբ:

3. Դասավանդող թիմը կազմված է լինելու հանրային առողջապահության ոլորտի մասնագետներից:

4. Թիրախային լսարանը կազմված է լինելու պետական սահմանի հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցներից:

5. Դասընթացի արդյունավետության գնահատումը իրականացվելու է երեք փուլով:

 

II. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ

 

6. Պետական սահմանային հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների կրթում Միջազգային առողջապահական կանոնների պահանջների վերաբերյալ` կենսաբանական, քիմիական, ճառագայթային ազդակների աղբյուրների ներբերման, իսկ ներբերման դեպքում տարածման կանխարգելման, արագ արձագանքման նպատակով:

7. Պետական սահմանային հսկողություն իրականացնող կառույցների աշխատակիցների իրազեկում Միջազգային առողջապահական կանոնների Հայաստանի Հանրապետությունում ներդրման վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում գործող կառույցների մասնագետների կողմից սահմանային հսկողություն իրականացնելու ընթացքում կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների ժամանակին հայտնաբերման և Միջազգային առողջապահական կանոնների պահանջների համաձայն արագ արձագանքման նպատակով իրենց ոլորտին առնչվող և իրականացվող գործողությունների իմացության ապահովում:

 

III. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

9. «Ուսուցանիր ուսուցանողին» մոտեցումը կիրառվելու է երկմակարդակ ուսուցման միջոցով:

10. Առաջին մակարդակն իրականացվելու է դասախոսությունների տեսքով և մասնակիցներին ներկայացնելու է լիարժեք ծանոթություն Միջազգային առողջապահական կանոններին և Հայաստանի Հանրապետությունում դրանց ներդրմանը:

11. Երկրորդ մակարդակն ունենալու է նաև գործնական մաս և իր կառուցվածքով նման է լինելու լսարանային վարժանքի, որտեղ, կոնկրետ դեպքի վերլուծության հիման վրա, գործնականում կիրառվելու են Միջազգային առողջապահական կանոնների և դրանց ներդրման հետ կապված իրավական փաստաթղթերում ամրագրված պահանջները:

 

IV. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ`

 

12. Դասընթացի ընթացքում մասնակիցների ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվելու են հետևյալ մեթոդները`

1) ուսուցման խոսքային մեթոդ

2) ուսուցման առարկայական (տեսողական) մեթոդ

3) ուսուցման գործնական մեթոդ

4) կոնկրետ դեպքի վերլուծության վրա հիմնված մեթոդ:

 

V. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

 

13. Դասընթացից առաջ իրականացվելու է մասնակիցների գիտելիքների նախնական գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ: Մասնագետներին տրամադրվում է տպագիր նյութը: Կիրառելով ուսուցման խոսքային և առարկայական մեթոդները` դասախոսությունների ընթացքում անդրադարձ է կատարվում պետական սահմանի անցման կետերում կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման ապահովման հարցերին, մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված ազգային համակարգող մարմնի և նշանակված սահմանի անցման կետերի համագործակցության մեխանիզմների ստեղծման և զարգացման վերաբերյալ,

2) նշանակված անցակետերում Միջազգային (բժշկասանիտարական) առողջապահական կանոնների պահանջների կատարման, կենսաբանական, քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների պլանավորման վերաբերյալ:

 

VI. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

 

14. Դասընթացի 2-րդ փուլի ընթացքում կիրառվելու են ուսուցման գործնական և կոնկրետ դեպքի վերլուծության վրա հիմնված մեթոդները` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների կանխարգելման և արագ արձագանքման ուղղությամբ:

15. Մասնակիցներին ներկայացվելու է կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգներով պայմանավորված կոնկրետ արտակարգ իրավիճակ, որի արդյունքում մասնակիցներից յուրաքանչյուրը, իր ոլորտում կիրառելով Միջազգային առողջապահական կանոնների պահանջները, քայլ առ քայլ ներկայացնելու է իրականացվելիք գործողությունները:

 

VII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

 

16. Այս փուլում իրականացվելու է դասընթացի մասնակիցների գիտելիքների գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ, որն էլ հետագայում, դասընթացի առաջին փուլում իրականացված թեստավորման արդյունքների հետ միասին, կիրառվելու է դասընթացի որակի գնահատման նպատակով և ներառվելու է գնահատման զեկույցում:

 

VIII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

17. Գնահատումն իրականացվելու է 3 փուլով`

1) Առաջին փուլն իրականացվելու է անմիջապես դասընթացի ավարտից հետո` թեստավորման արդյունքների հիման վրա:

2) Երկրորդ փուլում ուսումնասիրվելու է նաև դասընթացի դիտորդների կատարած գնահատումը:

3) Երրորդ` վերջնական փուլում, օգտագործելով առաջին երկու փուլերի արդյունքները, կազմվելու է գնահատման զեկույց:

 

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 27-Ն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 249-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության տնօրենի

2011 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 2-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության պետի

2012 թ. հունվարի 16-ի թիվ 8-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2011 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 3509-Ն

համատեղ հրամանով

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Ժամեր

Թեմա

I օր

 9.30-11.00

Ներածություն,
Մասնակիցների գիտելիքների նախնական գնահատում

11.00-11.30

Ընդմիջում

11.30-13.00

Միջազգային առողջապահական կանոնների ներդրման նպատակներն ու խնդիրները

13.00-14.00

Ընդմիջում

14.00-15.30

Միջազգային առողջապահական կանոններից բխող և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի գործունեության հետ առնչվող Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտեր` ծանոթացում

15.30-16.00

Ընդմիջում

16.00-17.30

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում գործող կառույցների և Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի համագործակցությունը

II օր

9.30-11.00

Կենսաբանական վտանգի հայտնաբերում ՀՀ պետական սահմանի անցման կետում` իրավիճակային խնդիր

11.00-11.30

Ընդմիջում

11.30-13.00

Ճառագայթային վտանգի հայտնաբերում ՀՀ պետական սահմանի անցման կետում` իրավիճակային խնդիր

13.00-14.00

Ընդմիջում

14.00-15.30

Քիմիական վտանգի հայտնաբերում ՀՀ պետական սահմանի անցման կետում` իրավիճակային խնդիր

15.30-16.00

Ընդմիջում

16.00-17.30

Խնդիրների լուծման ընթացքում ծագած հարցեր, քննարկում

III օր

9.30-11.00

Մասնակիցների գիտելիքների գնահատում, վկայականների հանձնում

11.00-11.30

Ընդմիջում

11.30-13.00

Հարցեր և պատասխաններ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.09.2022, N 1534-Ն 19.11.2022, N 249-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան