Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.01/19(432) Հոդ.194.1
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.04.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012253

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 ապրիլի 2012 թ. N 08-Ն

ք. Երևան

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մայիսի 2012 թ. N 444-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԶԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի N 44 արձանագրության «Ռազմավարական ուղղություն 3» բաժնի ռազմավարություն 3-ի 4-րդ կետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել`

«Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի և զբոսաշրջության ոլորտի պետական լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը»` համաձայն հավելված 1-ի:

2. Ստեղծել՝

«Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների հավաքագրման բազա»` համաձայն հավելված 2-ի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`

Սույն հրամանն օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

10 ապրիլի 2012 թ. թիվ 08-Ն և

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

25 մայիսի 2012 թ. թիվ 444-Ն

համատեղ հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոններով Ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» թիվ 809-Ն որոշմամբ սահմանված Ազգային համակարգող մարմնի (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) և զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը` հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների, թունավորումների, քիմիական, ճառագայթային ախտահարումների միջազգային տարածմանը, ինչպես նաև դրանց ներբերման կանխարգելմանն ուղղված (կանխարգելիչ և հակահամաճարակային) միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:

2. Ազգային համակարգող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման նպատակներն են.

1) Միջազգային զբոսաշրջության ժամանակ զբոսաշրջիկների շրջանում արձանագրված վարակիչ հիվանդությունների, թունավորումների, քիմիական, ճառագայթային ախտահարումների (այսուհետ` Դեպք) վերաբերյալ օպերատիվ հաղորդումն Ազգային համակարգող մարմնին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշման պահանջների:

2) Դեպքի արձանագրման ժամանակ զբոսաշրջիկների շրջանում անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների ժամանակին կազմակերպումը և իրականացումը:

3) Միջազգային զբոսաշրջության ժամանակ զբոսաշրջիկների շրջանում վարակիչ հիվանդությունների, թունավորումների, քիմիական, ճառագայթային ախտահարումների կանխարգելման նպատակով` կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ զբոսաշրջիկների իրազեկումը:

4) Լիազոր մարմնի կողմից Ազգային համակարգող մարմնին տրամադրված զբոսաշրջությանն առնչվող համաճարակաբանական տվյալները մուտքագրվում են «Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների հավաքագրման բազայում (այսուհետ` Բազա)՝ սույն հրամանի հավելված 2-ի Ձև 1, Ձև 2-ի համաձայն:

3. Լիազոր մարմինը Ազգային համակարգող մարմնին, մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 219-Ն որոշման պահանջների տրամադրում է տվյալ տարում մոնիտորինգի արդյունքում ձևավորված զբոսաշրջային օպերատորների անվանացանկը՝ սույն կարգի Ձև 1-ի համաձայն:

4. Լիազոր մարմինը, մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը, Ազգային համակարգող մարմնին է տրամադրում զբոսաշրջությանն առնչվող համաճարակաբանական քանակական և անվանական տվյալները՝ սույն կարգի Ձև 2-ի համաձայն:

5. Լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի, «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 219-Ն որոշման 14 և 15-րդ կետերով ստացված տեղեկատվությունը ներկայացնում է Ազգային համակարգող մարմնին՝ սույն կարգի Ձև 3-ի համաձայն:

6. Զբոսաշրջության ոլորտում արձանագրված Դեպքի վերաբերյալ Ազգային համակարգող մարմինը Լիազոր մարմնին տեղեկատվություն է ներկայացնում իր կողմից ձեռնարկված միջոցառումների և իրավիճակի մասին:

7. Ազգային համակարգող մարմինը, մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը, ելնելով տարբեր երկրների համաճարակային իրավիճակից, ամենամյա կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտահերթ տեղեկատվություն ստանալիս, համապատասխան տեղեկատվություն է տրամադրում Լիազոր մարմնին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վարակիչ հիվանդությունների էնդեմիկ կամ անապահով տարածքների ցանկի վերաբերյալ:

8. Ազգային համակարգող մարմնին տրամադրվող տեղեկատվությունը հաղորդվում է ՀՀ առողջապահության նախարարություն (ph@ph.am ինտերնետային հասցեով, կամ (+37410)650305, (+37410)650553, (+37410)654695 հեռախոսահամարներով):

9. Լիազոր մարմնին տրամադրվող տեղեկատվությունը հաղորդվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչություն (alalayan@mineconomy.am, shovhannisyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեներով կամ (+37410)597156, (+37410)597157 հեռախոսահամարներով)։

10. Լիազոր մարմինը անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն ստանալ Ազգային համակարգող մարմնից այլ երկրներում վարակիչ հիվանդությունների, առողջության սպառնալիքների և դրանց կանխարգելման մասին:

 

Ձև 1

 

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ

 

ՄԻՆՉԵՎ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հաղորդման Ձև

N

 Ամիս, ամսաթիվ, տարեթիվ

 Զբոսաշրջային օպերատորների անվանում

Զբոսաշրջային օպերատորների կոնտակտային տվյալներ

Գործունեության

իրականացման վայր

Հեռախոս

1

2

3

4

 

Ձև 2

 

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

N

ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հաղորդման Ձև

Տեղեկատվության

տրամադրման

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

Զբոսաշրջային օպերատորների թիվ

Զբոսաշրջային կենտրոնների թիվ

Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտների անվանացանկը`
ըստ կարգերի

Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանում

Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտի կարգ

1

2

3

4

5

 

Ձև 3

 

ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հաղորդման Ձև

ՀԱՂՈՐԴՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

1. Արձանագրված դեպքի անվանում ________________________________

2. Դեպքի արձանագրման ամիս, ամսաթիվ, տարեթիվ _________________________

3. Հիվանդ անձանց թիվ ____________________________________________

4. Հիվանդ անձանց տվյալները__________________________________________

ա/ Անուն, ազգանուն, տարիք ___________________________________

5. Դեպքի ընդհանուր նկարագիրը, չափանիշները ______________________________________

_____________________________________________

6. Արձանագրված դեպքի հետևանքները _____________________________________________

________________________________________________

7. Դեպքի վայրում կիրառված առողջապահական միջոցառումների մասին (եթե այդպիսիք

իրականացվել են) ________________________________

8. Հաղորդման ամիս, ամսաթիվ, ժամ ________________________________

9. Հաղորդողի անուն, ազգանուն, ստորագրություն _______________________

 

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

10 ապրիլի 2012 թ. թիվ 08-Ն և

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

25 մայիսի 2012 թ. թիվ 444-Ն

համատեղ հրամանով

 

Բ Ա Զ Ա

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ

 

1. Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների հավաքագրման բազան (այսուհետ՝ Բազա) զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների ամբողջությունն է:

2. Լիազոր մարմնի և Ազգային համակարգող մարմնի կողմից ներկայացվող զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալները մուտքագրվում են Բազայում՝ համաձայն սույն հավելվածի (Ձև 1, Ձև 2):

3. Բազայում տվյալների պարբերաբար մուտքագրումը, մոնիթորինգի ցուցանիշների հավաքագրումը և վերլուծությունն իրականացնում է Ազգային համակարգող մարմինը:

4. Ազգային համակարգող մարմինը պատասխանատու է տվյալների լիարժեք գրանցման համար:

5. Բազան գործում է էլեկտրոնային ձևաչափով:

6. Բազայում Ազգային համակարգող մարմինը մուտքագրում է հետևյալ տվյալները.

1) պատվաստում պահանջող երկրներ մեկնող պատվաստված անձանց թիվը,

2) Հայաստանի Հանրապետությունում լողալու նպատակով բաց ջրամբարների թիվը,

3) Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող «Միջազգային ճանապարհորդության և առողջության» տեղեկագրի վերաբերյալ.

ա. վարակիչ հիվանդությունների առումով անապահով երկրների ցանկը,

բ. պատվաստում պահանջող երկրների ցանկը,

գ. զբոսաշրջային օպերատորների անվանացանկը, ովքեր խորհրդատվություն են ստացել և ուսուցանվել են Ազգային համակարգող մարմնի նշանակած իրավասու առողջապահական կազմակերպության կողմից հիվանդությունների ախտանշանների, կանխարգելման միջոցառումների, պահանջվող պատվաստումների վերաբերյալ:

 

Ձև 1

 

Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական քանակական տվյալների հավաքագրման

 

Ամիս, ամսաթիվ, տարեթիվ

Զբոսաշրջային օպերատորների

թիվ

Զբոսաշրջային կենտրոնների թիվ

Պատվաստում պահանջող երկրներ մեկնող անձանց թիվ

Պատվաստում պահանջող երկրներ մեկնող պատվաստված անձանց թիվ

Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվ

1

2

3

4

5

6

 

Ձև 2

 

 Զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական անվանական տվյալների հավաքագրման

 

Ամիս, ամսաթիվ, տարեթիվ

Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների առումով անապահով տարածքների անվանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից յուրաքանչյուր տարի «Միջազգային ճանապարհորդության և առողջության» տեղեկագրի տվյալներ

Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտների

անվանացանկ` ըստ կարգերի

Զբոսաշրջային օպերատորների անվանացանկը, ովքեր խորհրդատվություն են ստացել և ուսուցանվել են Ազգային համակարգող մարմնի նշանակած իրավասու առողջապահական կազմակերպության կողմից հիվանդությունների ախտանշանների, կանխարգելման միջոցառումների, պահանջվող պատվաստումների վերաբերյալ

Վարակիչ հիվանդությունների առումով անապահով երկրների անվանում

Պատվաստում պահանջող երկրների անվանում

1

2

3

4

5

6