ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1419-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1298-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 822-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) պետական գույքի կառավարման քաղաքականության վարչությունը, պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման վարչությունն ու հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության, պետական գույքի տնօրինման վարչության, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի.
2) ստեղծել ներքին աուդիտի բաժին։
2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 11
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի N 822-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Իրավաբանական վարչություն
Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն
Պետական բաժնեմասի կառավարման վարչություն
Պետական գույքի տնօրինման վարչություն
Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն
Քարտուղարություն
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին
Պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժին
Ներքին աուդիտի բաժին»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |