Գլխավոր տեղեկություն
Համար
N 1411-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2011-28.12.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.16/62(865) Հոդ.1449
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1411-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 778-Ն և N 779-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 510-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կարգի 2-րդ կետից հանել «կամ ոլորտների» բառերը.

2) կարգի 10-րդ կետի`

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,» բառերով,

բ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ազգանունը,» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,» բառերով.

3) կարգի N 1 ձևի առաջին տողը լրացնել «պետական գրանցման համարը» բառերով.

4) կարգի N 2 ձևի առաջին տողը լրացնել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը» բառերով.

5) կարգի N 5 ձևի առաջին տողը լրացնել «կազմակերպության անվանումը» բառերով.

6) կարգի N 6 ձևում`

ա. առաջին տողը լրացնել «կազմակերպության անվանումը» բառերով,

բ. ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4) պետական տուրքի վճարման անդորրագիրը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 11
Երևան