Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2011-31.12.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.16/62(865) Հոդ.1445
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-97-Ն հրամանագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու և գումար հատկացնելու մասին» N 861-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածում`

ա. անհատական կազմից հանել`

 

«Նորայր Առաքելյան  - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
   մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների
    բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար,
    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
    ակադեմիկոս
   
 Ջոֆրեյ Բերբիջ  - Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր,
  «Աստղագիտության և աստղաֆիզիկայի
  տարեկան հաղորդումների» գլխավոր
  խմբագիր (համաձայնությամբ) (ԱՄՆ)
   
 Ռայնհարդ Գենզել

- Արտաերկրային ֆիզիկայի Մաքս-Պլանկ
   ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր
   (համաձայնությամբ) (Գերմանիա)»
   տողերը,

 

բ. անհատական կազմը լրացնել`

 

«Դավիթ Սեդրակյան   - ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի
    ամբիոնի վարիչ, «Աստղաֆիզիկա» հանդեսի
    գլխավոր խմբագիր, ՀՀ գիտությունների ազգային
    ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստան
    (համաձայնությամբ)
   
 Միշել Մայոր 

- Ժնևի համալսարանի պրոֆեսոր, Վ. Համբարձումյանի
   անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող,
   Շվեյցարիա (համաձայնությամբ)

   
 Ջայանթ Նարլիկար 

- Աստղագիտության և աստղաֆիզիկայի
  միջհամալսարանական կենտրոնի պրոֆեսոր,
  Հնդկաստան (համաձայնությամբ)» տողերով.

 

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) փորձաքննության անցկացման համար հաստատում է միջազգային գիտական կազմակերպությունների և գիտական բարձր վարկանիշ ունեցող առանձին մասնագետների անվանացանկը և ընտրված աշխատանքներն ուղարկում նրանց` փակ փորձաքննության.»,

բ. 6-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «հանձնաժողովի» բառով,

գ. 8-րդ կետը «ընդունվում են» բառից հետո լրացնել «փակ,» բառով,

դ. 9-րդ կետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «Մրցանակի» բառով,

ե. 12-րդ կետի 2-րդ ենթակետը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «նախագահի» բառով,

զ. 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին»,

է. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.

«15.1. Չի թույլատրվում մրցանակի հայցողների ինքնաառաջադրում:»,

ը. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Մրցանակի հայցման համար աշխատանքների ընդունումը մերժվում է, եթե`

1) ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ.

2) ներկայացված աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգևով) կամ միաժամանակ ներկայացվել նմանատիպ մրցանակի հայցման համար.

3) չեն պահպանվել մրցանակի հայցման համար աշխատանքները ներկայացնելու` սույն գլխում նախատեսված պայմանները:»,

թ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 11
Երևան