Գլխավոր տեղեկություն
Համար
N 1432-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2011-24.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.16/62(865) Հոդ.1462
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 1432-Ն

 

ՍԵՐՄԵՐԻ ԳՆՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով՝

1) Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացուն բաշխել Հայաստանի Հանրապետության մարզերի` 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին.

2) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով` կազմակերպել աշնանացան ցորենի 400 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը.

3) գնված աշնանացան ցորենի 400 տոննա առաջին վերարտադրության սերմացուն տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերին՝ համաձայն հավելվածի` համապատասխան պայմանագրեր կնքելով Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ տրամադրված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն՝ պայմանագրային հիմունքներով հատկացնել մարզի շահառուներին՝ 0.4 – 3.0 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու համար` 2012 թվականի բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ մեկ կիլոգրամի դիմաց 80 դրամ վերադարձնելու պայմանով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 12
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1432-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ 400 ՏՈՆՆԱ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽՄԱՆ

 

NN
ը/կ

Հայաստանի Հանրապետության մարզի անվանումը

Հատկացվող սերմացուի քանակը
(տոննա)

1.

Արագածոտն

30

2.

Արարատ

30

3.

Արմավիր

30

4.

Գեղարքունիք

90

5.

Լոռի

30

6.

Կոտայք

20

7.

Շիրակ

30

8.

Սյունիք

90

9.

Վայոց ձոր

20

10.

Տավուշ

30

Ընդամենը

400

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան