Գլխավոր տեղեկություն
Համար
N 1430-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.1460
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2011 թվականի N 1430-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով «Ասք» մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 8200,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «Ասք» մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 սեպտեմբերի 29-ի N 1430-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի
և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում՝

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(8200.0)

     

այդ թվում՝

 
 

02

 

Միջնակարգ ընդհանուր կրթություն

(8200.0)

     

այդ թվում՝

 
   

01

Հիմնական ընդհանուր կրթություն

(8200.0)

     

11. Մասնագիտացված հանրակրթական ուսուցում

(8200.0)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(8200.0)

     

այդ թվում՝

 
     

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

(8200.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

8200.0

     

այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

8200.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

8200.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

8200.0

     

ՀՀ կառավարություն

8200.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 սեպտեմբերի 29-ի N 1430-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

անվանումը

չափի
միավորը

քանակը

գնման ձևը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

(8200.0)

Բաժին N 09

Խումբ N 02

Դաս N 01

Հիմնական ընդհանուր կրթություն

(8200.0)

4. Մասնագիտացված հանրակրթական ուսուցում

(8200.0)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

(8200.0)

Ընդհանուր միջնակարգ կրթության ծառայություններ

դրամ

1.0

ԲԸԱՀ

(8200.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 սեպտեմբերի 29-ի N 1430-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Մասնագիտացված հանրակրթական ուսուցում հիմնական
ընդհանուր կրթության մակարդակում

Ը005

ԱԾ08

Նկարագրությունը
Արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների հանրակրթության կազմակերպում հիմնական ընդհանուր կրթության մակարդակում

Քանակական

Դպրոցների թիվը

   

Աշակերտների թիվը

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

(8200.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 
Ը005 Հատուկ ընդհանուր կրթության ծառայություններ     

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների ներուժի զարգացում, հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար կրթության մատչելիության և հավասար պայմանների ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Միջնակարգ և հատուկ ընդհանուր դպրոցներ    

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան