Basic information
Number
N 824-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.07.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.575
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.06.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.06.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.06.2002
Effective date
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2002 թվականի N 824-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՂՆՋԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղնջաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 2347 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 2341,2 հեկտարը, որից՝ 24,2 հեկտար վարելահող, 6 հեկտար խոտհարք, 911 հեկտար արոտ, 1400 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 3,7 հեկտար վարելահողը՝ աճուրդով, իսկ 18 հեկտարը՝ անհատույց օտարելու համար.

բ) 1,5 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 0,8 հեկտար վարելահողը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,7 հեկտար արոտը՝ հասարակական կառուցապատման համար.

գ) 4,3 հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արտադրական նշանակության օբյեկտների կառուցման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 824-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՂՆՋԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation