«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10012156
ՀՀ ԱՌՈՂՋԱ- |
ՀՀ ԱՐԴԱՐԱ- |
ՀՀ ՊԱՇՏՊԱ- |
ՀՀ ԳՅՈՒՂԱ- |
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ- |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ- |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ- |
15 դեկտեմբերի 2011 թ. N 26-Ն |
19 մարտի 2012 թ. N 37-Ն |
22 դեկտեմբերի 2011 թ. N 1524 |
19 դեկտեմբերի 2011 թ. N 246-Ն |
20 փետրվարի 2012 թ. N 18-Ն |
30 դեկտեմբերի 2011 թ.N 3-Ն |
27 հունվարի 2012 թ.N 1-Ն |
16 հունվարի 2012 թ.N 7-Ն |
ք. Երևան |
ք. Երևան |
ք. Երևան |
ք. Երևան |
ք. Երևան |
ք. Երևան |
ք. Երևան |
ք. Երևան |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն 4-րդ բաժնի» 2-րդ ռազմավարության 3-րդ կետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ.
Հաստատել՝
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների ռեգիստրը և ռեգիստրի վարման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ առողջա- |
ՀՀ արդարա- |
ՀՀ պաշտպա- |
ՀՀ գյուղա- |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
ՀՀ կառավարու- |
ՀՀ կառավարու- |
ՀՀ կառավա- |
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 15 դեկտեմբերի 2011 թ. ՀՀ արդարադատության նախարարի 19 մարտի 2012 թ. ՀՀ պաշտպանության նախարարի 22 դեկտեմբերի 2011 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարի 19 դեկտեմբերի 2011 թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 20 փետրվարի 2012 թ. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի 30 դեկտեմբերի 2011 թ. ՀՀ կառավարությանն առընթեր 27 հունվարի 2012 թ. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 16 հունվարի 2012 թ. N 7-Ն համատեղ հրամանով |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ ձևավորված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնում (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) և միջոլորտային համագործակցության շրջանակներում գործող պետական կառավարման մարմիններում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` միջոլորտային համագործակցության շրջանակներում գործող պետական կառավարման մարմիններ) գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների մասին տեղեկատվության ռեգիստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և վարման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների ռեգիստրը ստեղծվում և գործարկվում է Ազգային համակարգող մարմնի կողմից:
3. Ազգային համակարգող մարմնում և միջոլորտային համագործակցության շրջանակներում պետական կառավարման մարմիններում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների ռեգիստրը (այսուհետ` ռեգիստր) համակարգչային եղանակով վարվող միասնական տեղեկատվական համակարգ է, որտեղ գրանցվում են`
1) Ազգային համակարգող մարմնում և միջոլորտային համագործակցության շրջանակներում պետական կառավարման մարմիններում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
2) Ազգային համակարգող մարմնում և միջոլորտային համագործակցության շրջանակներում պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվությունը։
4. Ռեգիստրը բաղկացած է երեք առանձին` բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների և վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունների ծավալի և մեթոդաբանությանը վերաբերող ենթաբաժնից:
5. Սույն կարգում բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության հետ կապված հարցերը կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
6. Ռեգիստրի գործունեությունն ուղղված է`
1) պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների և ռեգիստրի միջև փոխադարձ կապի ապահովմանը.
2) պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաների և ռեգիստրի միջև փոխադարձ կապի ապահովմանը.
3) պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաներում վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունների ծավալի (լաբորատորիայում հետազոտության ենթարկվող վարակիչ հիվանդությունների ցանկի) և մեթոդաբանության տեղեկատվության ապահովմանը.
4) պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների` սույն կարգի համաձայն տրված տեղեկատվության հավաքագրման և ամփոփման գործընթացի համակարգմանը, որը ստացվում է.
ա. գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպություններից, կլինիկաներից,
բ. գործող պետական, գերատեսչական և մասնավոր կլինիկական լաբորատորիաներից։
II. ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
7. Ազգային համակարգող մարմնի և միջոլորտային համագործակցության շրջանակներում գործող պետական կառավարման մարմինների միջև համագործակցության շրջանակներում փոխտեղեկատվության ապահովում`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների մասին տվյալների հավաքագրում և տեղեկատվական բազայի ստեղծում (Ձև 1-ը կցվում է),
2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաների մասին տվյալների հավաքագրում և տեղեկատվական բազայի ստեղծում (Ձև 2-ը կցվում է),
3) լաբորատոր հետազոտության արդյունքում հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման դեպքում միջոլորտային համագործակցության շրջանակներում տեղեկատվության ապահովում գործող պետական կառավարման մարմիններին` անհրաժեշտ համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման համար (Ձև 3-ը կցվում է):
III. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ
8. Ռեգիստրը վարում է Ազգային համակարգող մարմինը:
9. Տեղեկատվությունը գրանցվում է գործող պետական կառավարման մարմիններում` մարմնի ղեկավարի հրամանով նշանակված տեղեկատվության հաղորդման գործընթացն իրականացնող պատասխանատուների կողմից (այսուհետ` պատասխանատուներ):
10. Գործող պետական կառավարման մարմնի պատասխանատուները տեղեկատվությունը էլեկտրոնային ձևաչափով, պաշտոնապես` ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ, տրամադրում են Ազգային համակարգող մարմնին:
11. Ազգային համակարգող մարմնում` գործող պետական կառավարման մարմինների կողմից միջոլորտային համագործակցության շրջանակներում ստացված տեղեկատվությունն ամփոփվում է ռեգիստրում:
12. Ռեգիստրի տվյալները թարմացվում են յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը` Ազգային համակարգող մարմնի կողմից:
13. Տվյալների բազայի տեղեկատվությունը փոփոխվում է, եթե առկա է փոփոխման համար գործող պետական կառավարման մարմինների կողմից միջոլորտային համագործակցության շրջանակներում ներկայացված նոր տեղեկատվություն` փաստաթղթեր, հետազոտությունների արդյունքներ և այլն:
14. Մնացած բոլոր դեպքերում փոփոխություն կատարելն արգելվում է:
15. Տեղեկատվությունը ռեգիստրում գրանցվում է վերջինիս ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ փոփոխության դեպքում` մեկ շաբաթվա ընթացքում:
16. Անհրաժեշտության դեպքում` օրենքով սահմանված կարգով ռեգիստրում գրանցված տվյալները Ազգային համակարգող մարմնի կողմից միջոլորտային համագործակցության շրջանակներում ներկայացվում են գործող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար:
IV. ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
17. Լաբորատոր հետազոտության արդյունքում անջատված հարուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը Ազգային համակարգող մարմնին տրամադրվում է ամսական կտրվածքով: Ներկայացվում են նաև զրոյական դեպքերը:
Ձև 1
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բուժկան- |
Պետական ռեգիստրում գրանցման ամսաթիվ/ |
Բուժկան- |
Բուժկան- |
Բուժկան- |
Բուժկան- |
Բուժկան- |
Բուժկան- |
Բուժկան- |
Արհես- |
Կենտրո- |
Ջեռուցման համակարգի առկայություն |
Համապա- |
Վարակի հսկողության, բժշկական թափոնների |
Պայմա- |
Բուժկան- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Ձև 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լաբորատո- |
Կենսա- |
Սենքային կառուցվածք, լրակազմ, տեխնիկական պայմաններ, մակերես |
Համապա- |
Կենտրո- |
Ջեռուցման համակարգի առկայություն |
Մանրէա- |
Բիոքի- |
Բժիշկ լաբո- |
Լաբո- |
Վիրուսա- |
Մոլեկուլյար լաբորա- |
Բջջաբա- |
Կլինի- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Ձև 3
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Հետազոտվող վարակիչ հիվանդությունների |
Լաբորատոր հետազոտությունների կիրառվող մեթոդներ | ||||||
Շճաբա- (ԻՖԱ) |
Մանրէա- |
Վիրուսա- |
Մոլեկուլյար (ՊՇՌ) |
Մակաբուծա- |
Կենսա- |
Կենսա- | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.07.2022, N 43-Ն | 20.10.2022, N 26-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|