Basic information
Number
N 820-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.07.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.571
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.06.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.06.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.06.2002
Effective date
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2002 թվականի N 820-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 865 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 850,7 հեկտարը, որից՝ 116,5 հեկտար վարելահող, 296 հեկտար արոտ, 438,2 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 276,2 հեկտարը՝ օտարելու համար.

բ) 4,3 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 1,5 հեկտար վարելահողը՝ բնակելի կառուցապատման, 2 հեկտար վարելահողը և 0,8 հեկտար այլ հողեր՝ հասարակական կառուցապատման համար.

գ) 7 հեկտար անօգտագործելի հողատեսքը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ տուֆ քարի արդյունահանման համար.

դ) 3 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանոցի և հուշարձանի համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 820-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան