Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2012-20.10.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.02/9(422) Հոդ.106
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.12.2011
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.10.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012156

 

ՀՀ ԱՌՈՂՋԱ-
ՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ԱՐԴԱՐԱ-
ԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ՊԱՇՏՊԱ-
ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ԳՅՈՒՂԱ-
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ   ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ   ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ-
ԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ-
ԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀՀ ՈՍՏԻԿԱ-
ՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ-
ԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

15 դեկտեմբերի

2011 թ.

N 26-Ն

19 մարտի

2012 թ.

N 37-Ն

22 դեկտեմբերի

2011 թ.

N 1524

19 դեկտեմբերի

2011 թ.

N 246-Ն

20 փետրվարի

2012 թ.

N 18-Ն

30 դեկտեմբերի

2011 թ.

N 3-Ն

27 հունվարի

2012 թ.

N 1-Ն

16 հունվարի

2012 թ.

N 7-Ն

               

ք. Երևան

ք. Երևան

ք. Երևան

ք. Երևան

ք. Երևան

ք. Երևան

ք. Երևան

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն 4-րդ բաժնի» 2-րդ ռազմավարության 3-րդ կետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ.

 

Հաստատել՝

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների ռեգիստրը և ռեգիստրի վարման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀՀ առողջա-
պահության նախարար

ՀՀ արդարա-
դատության նախարար

ՀՀ պաշտպա-
նության նախարար

ՀՀ գյուղա-
տնտեսության նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ կառավարու-
թյանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ կառավարու-
թյանն առընթեր
ՀՀ ոստիկա-
նության պետ

ՀՀ կառավա-
րությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

15 դեկտեմբերի 2011 թ.
N 26-Ն

ՀՀ արդարադատության նախարարի

19 մարտի 2012 թ.
N 37-Ն

ՀՀ պաշտպանության նախարարի

22 դեկտեմբերի 2011 թ.
N 1524

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

19 դեկտեմբերի 2011 թ.
N 246-Ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի

20 փետրվարի 2012 թ.
N 18-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության տնօրենի

30 դեկտեմբերի 2011 թ.
N 3-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության պետի

27 հունվարի 2012 թ.
N 1-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի

16 հունվարի 2012 թ.

N 7-Ն

համատեղ հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ ձևավորված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնում (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) և միջոլորտային համագործակցության շրջանակներում գործող պետական կառավարման մարմիններում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` միջոլորտային համագործակցության շրջանակներում գործող պետական կառավարման մարմիններ) գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների մասին տեղեկատվության ռեգիստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և վարման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների ռեգիստրը ստեղծվում և գործարկվում է Ազգային համակարգող մարմնի կողմից:

3. Ազգային համակարգող մարմնում և միջոլորտային համագործակցության շրջանակներում պետական կառավարման մարմիններում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների ռեգիստրը (այսուհետ` ռեգիստր) համակարգչային եղանակով վարվող միասնական տեղեկատվական համակարգ է, որտեղ գրանցվում են`

1) Ազգային համակարգող մարմնում և միջոլորտային համագործակցության շրջանակներում պետական կառավարման մարմիններում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը,

2) Ազգային համակարգող մարմնում և միջոլորտային համագործակցության շրջանակներում պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվությունը։

4. Ռեգիստրը բաղկացած է երեք առանձին` բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների և վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունների ծավալի և մեթոդաբանությանը վերաբերող ենթաբաժնից:

5. Սույն կարգում բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության հետ կապված հարցերը կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

6. Ռեգիստրի գործունեությունն ուղղված է`

1) պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների և ռեգիստրի միջև փոխադարձ կապի ապահովմանը.

2) պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաների և ռեգիստրի միջև փոխադարձ կապի ապահովմանը.

3) պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաներում վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունների ծավալի (լաբորատորիայում հետազոտության ենթարկվող վարակիչ հիվանդությունների ցանկի) և մեթոդաբանության տեղեկատվության ապահովմանը.

4) պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների` սույն կարգի համաձայն տրված տեղեկատվության հավաքագրման և ամփոփման գործընթացի համակարգմանը, որը ստացվում է.

ա. գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպություններից, կլինիկաներից,

բ. գործող պետական, գերատեսչական և մասնավոր կլինիկական լաբորատորիաներից։

 

II. ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Ազգային համակարգող մարմնի և միջոլորտային համագործակցության շրջանակներում գործող պետական կառավարման մարմինների միջև համագործակցության շրջանակներում փոխտեղեկատվության ապահովում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների մասին տվյալների հավաքագրում և տեղեկատվական բազայի ստեղծում (Ձև 1-ը կցվում է),

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաների մասին տվյալների հավաքագրում և տեղեկատվական բազայի ստեղծում (Ձև 2-ը կցվում է),

3) լաբորատոր հետազոտության արդյունքում հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման դեպքում միջոլորտային համագործակցության շրջանակներում տեղեկատվության ապահովում գործող պետական կառավարման մարմիններին` անհրաժեշտ համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման համար (Ձև 3-ը կցվում է):

 

III. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

8. Ռեգիստրը վարում է Ազգային համակարգող մարմինը:

9. Տեղեկատվությունը գրանցվում է գործող պետական կառավարման մարմիններում` մարմնի ղեկավարի հրամանով նշանակված տեղեկատվության հաղորդման գործընթացն իրականացնող պատասխանատուների կողմից (այսուհետ` պատասխանատուներ):

10. Գործող պետական կառավարման մարմնի պատասխանատուները տեղեկատվությունը էլեկտրոնային ձևաչափով, պաշտոնապես` ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ, տրամադրում են Ազգային համակարգող մարմնին:

11. Ազգային համակարգող մարմնում` գործող պետական կառավարման մարմինների կողմից միջոլորտային համագործակցության շրջանակներում ստացված տեղեկատվությունն ամփոփվում է ռեգիստրում:

12. Ռեգիստրի տվյալները թարմացվում են յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը` Ազգային համակարգող մարմնի կողմից:

13. Տվյալների բազայի տեղեկատվությունը փոփոխվում է, եթե առկա է փոփոխման համար գործող պետական կառավարման մարմինների կողմից միջոլորտային համագործակցության շրջանակներում ներկայացված նոր տեղեկատվություն` փաստաթղթեր, հետազոտությունների արդյունքներ և այլն:

14. Մնացած բոլոր դեպքերում փոփոխություն կատարելն արգելվում է:

15. Տեղեկատվությունը ռեգիստրում գրանցվում է վերջինիս ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ փոփոխության դեպքում` մեկ շաբաթվա ընթացքում:

16. Անհրաժեշտության դեպքում` օրենքով սահմանված կարգով ռեգիստրում գրանցված տվյալները Ազգային համակարգող մարմնի կողմից միջոլորտային համագործակցության շրջանակներում ներկայացվում են գործող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար:

 

IV. ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

17. Լաբորատոր հետազոտության արդյունքում անջատված հարուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը Ազգային համակարգող մարմնին տրամադրվում է ամսական կտրվածքով: Ներկայացվում են նաև զրոյական դեպքերը:

 

Ձև 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բուժկան-
խարգելիչ կազմակեր-
պության անվանում/
հասցե,
կոնտակ-
տային տվյալներ

Պետական ռեգիստրում գրանցման ամսաթիվ/
համար

Բուժկան-
խարգելիչ կազմակեր-
պությունում գործող
ստորաբա-
ժանումների թիվ

Բուժկան-
խարգելիչ կազմակեր-
պությունում գործող
ստորաբա-
ժանումների անվանում

Բուժկան-
խարգելիչ
կազմակեր-
պությունում գործող
լաբորա-
տորիաների թիվ

Բուժկան-
խարգելիչ կազմակեր-
պությունում գործող լաբորա-
տորիաների տեսակներ

Բուժկան-
խարգելիչ կազմակեր-
պությունում գործող ստորա-
բաժա-
նումների/
լաբորա-
տորիաների, սենքային կառուցվածք, լրակազմ, տեխնի-
կական պայմաններ, մակերես

Բուժկան-
խարգելիչ կազմակեր-
պությունում օժանդակ ծառայու-
թյունների առկայություն/
ախտա-
հանման խցիկ, կենտրո-
նական մանրէա-
զերծման բաժին, լվացքատուն, դեղատուն բլոկ, վարսավիրանոց և այլն

Բուժկան-
խարգելիչ կազմակեր-
պությունների կողմից իրակա-
նացվող բուժսպա-
սարկման տեսակները, այդ թվում՝ նեղ մասնա-
գիտացված

Արհես-
տական օդափոխա-
նակության համա-
կարգի
առկայու-
թյուն

Կենտրո-
նացված շուրջօրյա ջրամատա-
կարարման
համակարգի առկայություն

Ջեռուցման համակարգի առկայություն

Համապա-
տասխան սարք/սարքա-
վորումներով
հագեցվա-
ծություն

Վարակի հսկողության, բժշկական թափոնների
վարման ծրագրերի, վարակի հսկողության խորհրդի,
 և ծրագրերից բխող պահանջների` ներքին արտադրական հսկողության և այլնի առկայություն

Պայմա-
նագրերի առկայություն` բժշկական թափոնների ոչնչացման, կենցաղային աղբի տեղա-
փոխման, կրծողասպան (միջա-
տասպան) աշխա-
տանքների
և այլն

Բուժկան-
խարգելիչ կազմակեր-
պություն-
ների բուժաշխա-
տողների ընդհանուր թիվ, այդ թվում՝
ռիսկի քանա-
կակազմ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

Ձև 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լաբորատո-
րիաներում կենսաան-
վտանգության ձեռնարկի առկայություն

Կենսա-
բանական անվտան-
գության մակար-
դակների` առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ, համապա-
տասխան պայմանների առկայություն

Սենքային կառուցվածք, լրակազմ, տեխնիկական պայմաններ, մակերես

Համապա-
տասխան սարք/սարքա-
վորումների հագեցվա-
ծություն

Կենտրո-
նացված շուրջօրյա ջրամատա-
կարարման համակարգի առկայություն

Ջեռուցման համակարգի

առկայություն

Մանրէա-
բանական լաբորա-
տորիա

Բիոքի-
միական լաբորա-
տորիա

Բժիշկ լաբո-
րանտների թիվը /այդ թվում՝ վերապատ-
րաստված

Լաբո-
րանտների թիվը/այդ թվում՝ վերապատ-
րաստված

Վիրուսա-
բանական լաբորա-
տորիա

Մոլեկուլյար լաբորա-
տորիա

Բջջաբա-
նական լաբորա-
տորիա

Կլինի-
կական լաբորա-
տորիա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Ձև 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Հետազոտվող վարակիչ հիվանդությունների
անվանում/ըստ
«Հիվանդությունների
միջազգային 10-րդ
դասակարգման»

Լաբորատոր հետազոտությունների կիրառվող մեթոդներ

Շճաբա-
նական

(ԻՖԱ)

Մանրէա-
բանական

Վիրուսա-
բանական

Մոլեկուլյար (ՊՇՌ)

Մակաբուծա-
բանական

Կենսա-
քիմիական

Կենսա-
բանական

1

2

3

4

5

6

7

8