ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2011 թվականի N 923-Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ՈՒԼՅԱՆՈՎՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ԱՊՀ մասնակից պետություններում պատմամշակութային ժառանգության տարվա և «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակներում կայանալիք «Մշակույթը` որպես մոդեռնիզացիայի ռեսուրս» խորագրով միջազգային կոնգրեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 26-28-ը Ուլյանովսկ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի` Ուլյանովսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|