Գլխավոր տեղեկություն
Համար
N 1/2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2002.12.30/1(1)
Ընդունող մարմին
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ստորագրող մարմին
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

N 1/2

--.--. 2001 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2001 թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները.

1. Հաստատել 2001 թվականի համար Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքում տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.

 

 Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների, շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարության (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար
ա) հիմնական շինությունների համար
բ) Ոչ հիմնական շինությունների համար
մինչև 6 քմ մակերեսի համար
6 քմ և ավել մակերեսի համար 




10000 դրամ
25000 դրամ
Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար

15000 դրամ
Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար
5000 դրամ
Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար  
ա) հիմնական օբյեկտների համար 30000 դրամ
բ) ոչ հիմնական օբյեկտների համար 60000 դրամ
Համայնքի տարածքում հեղուկ գազի և վառելիքաքսայուղային նյութերի ընթացիկ տարվա համար բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար

500000 դրամ
Համայնքի տարածքում գյուղատնտեսական և այլ ապրանքների յուրաքանչյուր օրվա համար բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար
200 դրամ
Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների ընթացիկ տարվա համար ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար
ա) խաղատների համար
բ) շահումներով խաղերի կազմակերպման համար
գ) բաղնիքների (սաունաների) համար
դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար



500000 դրամ
250000 դրամ
200000 դրամ
50000 դրամ
Համայնքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու ընթացիկ տարվա համար թույլտվություն
5000 դրամ
Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար
ա) ծխախոտի արտադրանքի արտաքին գովազդի համար
բ) այլ արտաքին գովազդի համար


250000 դրամ
15000 դրամ
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար 500 դրամ

 

2. Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետը հաստատել 2001 թվականի համար Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքում տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար փոխհատուցման վճար
ա) մուտքի բացման նախագծային աշխատանքներ 
բ) ժամանակավոր առևտրի օբյեկտի նախագծման աշխատանքներ
գ) հողահատկացման նախագծային աշխատանքներ, տեխնիկական զննում
դ) կցակառույց հարկի ավելացում
ե) բնակելի տների, հասարակական շենքերի խանութների չափագրական աշխատանքներ









4000 դրամ
5000 դրամ
8000 դրամ
15000 դրամ

15000 դրամ
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակցության վճար

5000 դրամ

 

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսական բաժնի (Ն. Ղուկասյան) վրա:

4. Սույն որոշման հսկողությունը դնել թաղապետի տեղակալի (Ժ. Սաղաթելյան) վրա:

 

Թաղապետ

Ռ. Սինոյան

         

Իսկականի հետ ճիշտ է

Քարտուղարության բաժնի պետ

Մ. Հակոբյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան