«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 1587-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
(Վերնագիրը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն)
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի (այսուհետ՝ ներկայացուցիչներ) պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն)
2. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ միջոցների հաշվին:
3. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով ֆինանսական միջոցները փոխանցվում են ներկայացուցիչների անվամբ բացված առանձին բանկային հաշիվներին:
4. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից հաստատված ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված նախահաշիվների՝ հետևյալ ծախսային ուղղություններով` ներկայացուցչի վարձատրություն, որը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, ընտանիքի անդամների փոխհատուցում, բնակարանի վարձակալման հավելավճար, ինչպես նաև պահպանման այլ ծախսեր (գույքի և տեխնիկայի ձեռքբերում, գրասենյակային և տնտեսական ծախսեր, գործուղման ծախսեր, տրանսպորտի պահպանման կամ վարձակալման ծախսեր, կապի ծախսեր, բժշկական ապահովագրություն, կոմունալ ծախսեր, փոստային ծախսեր, թերթերի բաժանորդագրում, ներկայացուցչական ծախսեր և այլ ծախսեր):
(4-րդ կետը փոփ. 14.05.09 N 512-Ն)
5. Ներկայացուցիչների բնակարանների վարձակալման համար տրամադրվում է հավելավճար` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածում սահմանված չափերով՝ համաձայն ծախսը հիմնավորող փաստաթղթերի:
(5-րդ կետը փոփ. 10.09.09 N 1079-Ն)
6. Ներկայացուցիչների պաշտոնային դրույքաչափերը և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները հաշվարկվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 120 որոշմամբ հաստատված չափերի, ընդ որում, ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները վճարվում են ներկայացուցիչների նշանակման օրվանից` ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակաշրջանը:
7. Ներկայացուցիչների ընտանիքների անդամների փոխհատուցման գումարները հաշվարկվում են նրանց` օտարերկրյա պետությունում փաստացի գտնվելու ժամանակաշրջանի համար:
8. Ներկայացուցիչները գործուղվում են իրենց հավատարմագրման տարածքից դուրս` ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանձնարարականներով (համաձայնությամբ) և (կամ) համապատասխան դեսպանի ցուցումով, իսկ հավատարմագրման տարածքում` համաձայն ներկայացուցչի գործունեության անհրաժեշտության:
Հավատարմագրման տարածքում գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերը:
Հավատարմագրման տարածքից դուրս գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, իսկ գործուղման ընթացքում վճարվում է օրապահիկ` գործող նորմերի չափով:
(8-րդ կետը փոփ., խմբ. 14.05.09 N 512-Ն)
9. Ներկայացուցիչները պահպանման այլ ծախսերի հոդվածներով նախատեսված գումարներն օգտագործելիս, ըստ անհրաժեշտության, կարող են կատարել ներհոդվածային վերաբաշխումներ` առանց նախարարության հետ համաձայնեցնելու:
10. Ներկայացուցիչների կողմից ինքնուրույնաբար են վարվում հաշվապահական և ֆինանսական գործառույթները, և նրանք պատասխանատվություն են կրում հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման համար:
11. Ներկայացուցիչները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը նախարարին են ներկայացնում իրենց ֆինանսական գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները և ստացված ու ծախսված միջոցների և առկայության դեպքում պարտքերի մասին տեղեկանքները` համաձայն NN 1 և 2 ձևերի:
(11-րդ կետը խմբ. 14.05.09 N 512-Ն)
12. Ներկայացուցիչները հանդիսանում են նյութական պատասխանատու անձինք, և նրանց հետ կնքվում են նյութական պատասխանատվության պայմանագրեր:
13. Ներկայացուցիչները յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակի հաշվետվության հետ միասին ներկայացնում են նաև առկա երկարաժամկետ օգտագործման ենթակա գույքի ցանկը:
14. Հավատարմագրման վայր մեկնելու ժամանակ ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների մեկնման ճանապարհածախսը փոխհատուցվում է ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին:
(14-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)
15. Հայաստանի Հանրապետություն հետ վերադարձի ժամանակ ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին փոխհատուցվում է ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի ճանապարհածախսը, ինչպես նաև անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին`
ներկայացուցչին` 60 կգ լրացուցիչ բեռի համար.
ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կգ լրացուցիչ բեռի համար:
(15-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)
16. Նորանշանակ ներկայացուցչի հավատարմագրման վայր ժամանումից հետո 7 օրվա ընթացքում նախորդ և նորանշանակ ներկայացուցիչների կողմից ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ: Հանձնման-ընդունման ակտի ստորագրմանը հաջորդող օրը համարվում է նախորդ ներկայացուցչի լիազորությունների ավարտման օր:
(16-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(եվրո/ԱՄՆ-ի դոլար) |
Հոդվածի համարը |
Հոդվածի անվանումը |
Պլանը |
Մուտ-քերը |
Հաշվետու ժամանա-կաշրջանում կատարված ծախսերը |
Մնացորդ` եռամսյակի սկզբում |
X |
|||
Ստացվել է հաշվետու եռամսյակում |
||||
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից |
||||
Այլ մուտքեր |
||||
Փաստացի ծախսվել է հաշվետու եռամսյակում՝ |
||||
01 |
Վարձատրություն, |
|||
- աշխատավարձ |
||||
- ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցում |
||||
- ընտանիքի անդամների փոխհատուցում |
||||
02 |
Բնակարանի վարձակալում |
|||
03 |
Պահպանման այլ ծախսեր, |
|||
- գույքի և տեխնիկայի ձեռքբերում |
||||
- տրանսպորտի պահպանման (և(կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր |
||||
- գրասենյակային և տնտեսական ծախսեր |
||||
- գործուղման ծախսեր |
||||
- կապի ծախսեր |
||||
- ապահովագրության ծախսեր |
||||
- բժշկական ապահովագրություն |
||||
- կոմունալ ծախսեր |
||||
- փոստային ծախսեր |
||||
- թերթերի բաժանորդագրում |
||||
- ներկայացուցչական ծախսեր |
||||
- այլ ծախսեր |
||||
Ընդամենը` փաստացի ծախսեր |
||||
Մնացորդը` հաշվետու եռամսյակի վերջում |
Կ. Տ. |
_______________________ |
(ներկայացուցիչ) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ
(եվրո/ԱՄՆ-ի դոլար) |
Հոդվածի համարը |
Հոդվածի անվանումը | Պարտքի գումարը | Պարտքի մարման աղբյուրը | |
ՀՀ պետական բյուջեից |
այլ աղբյուր-ներից | |||
Պարտքերը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում | ||||
01 |
Աշխատավարձ |
|||
02 |
բնակարանի վարձակալում |
|||
Պահպանման այլ ծախսեր, |
||||
- գրասենյակային և տնտեսական ծախսեր |
||||
- գործուղման ծախսեր |
||||
տրանսպորտի պահպանման ծախսեր |
||||
կապի ծախսեր |
||||
գույքի և տեխնիկայի ձեռքբերում |
||||
- տրանսպորտի պահպանման ( և (կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր |
||||
բժշկական ապահովագրություն |
||||
ծառայողական շենքի կոմունալ ծախսեր |
||||
փոստային ծախսեր |
||||
թերթերի բաժանորդագրում |
||||
ներկայացուցչական ծախսեր |
||||
այլ ծախսեր |
Կ. Տ. |
____________________________ |
(ներկայացուցիչ) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.12.2019, N 1784-Ն | 29.12.2019, N 1587-Ն | |
16.03.2017, N 261-Ն | 23.03.2017, N 1587-Ն | |
25.08.2011, N 1210-Ն | 08.09.2011, N 1587-Ն | |
17.12.2009, N 1486-Ն | 31.12.2009, N 1587-Ն | |
10.09.2009, N 1079-Ն | 01.10.2009, N 1587-Ն | |
14.05.2009, N 512-Ն | 28.05.2009, N 1587-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|