Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.07/51(854) Հոդ.1283
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 502-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

 1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և հավելվածը «Ներմուծում` ազատ շրջանառության համար» բառերից հետո լրացնել «Ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» բառերով.

 2) որոշման հավելվածի աղյուսակում`

ա. ԱՏԳ ԱԱ-ի «26-րդ», «28-րդ», «29-րդ», «36-րդ», «7102-րդ», «81-րդ» և «87-րդ» տողերի բնաիրային չափը գերազանցող մասի նկատմամբ սահմանված` ապրանքների ակնհայտ առևտրային քանակությունը փոխարինել համապատասխանաբար «0»-ով,

բ. ԱՏԳ ԱԱ-ի «07-րդ» և «08-րդ» տողերը երրորդ սյունակի «50 կգ» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «յուրաքանչյուր տեսակից» բառերով,

գ. «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 87-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

8702

Շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 10 և ավելի մարդկանց` ներառյալ վարորդը, տեղափոխման համար

1 հատ

8703

Մարդատար ավտոմեքենաներ և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, նախատեսված մասնավորապես մարդկանց տեղափոխելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում դասակարգված ավտոմեքենաներից)` ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմեքենաները և մրցարշավային ավտոմեքենաները

1 հատ

8704

Շարժիչային տրանսպորտային միջոցներ` բեռները տեղափոխելու համար

1 հատ

8705

Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար ավտոմեքենաներ` վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)

1 հատ

8711

Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդներ) և հեծանիվներ` օժանդակ շարժիչներով, սայլակներով և առանց դրանց

1 հատ

8712 00

Երկանիվային հեծանիվներ և այլ հեծանիվներ (ներառյալ երեք անիվային հեծանիվներ` բեռ տեղափոխելու համար)` առանց շարժիչի

1 հատ

8713

Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով

1 հատ

8715 00 100

Մանկական սայլակներ

1 հատ

8716

Կցասայլեր և կիսակցասայլեր` ոչ ինքնաշարժ տրանսպորտային միջոցներ

1 հատ

3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ԱՏԳ ԱԱ 8702, 8704, 8705, 8716 ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերին դասվող ապրանքների ակնհայտ առևտրային քանակության չափերը վերաբերվում են միայն «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի կիրառման դեպքերին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան