Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.09.2011-06.06.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.288
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.08.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2003 թվականի N 218-Ն

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՋՐԱՂԲՅՈՒՐԻ, ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՐԱՏԱՆՔՑԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 12.05.11 N 677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ կետի 6-րդ և 6-րդ կետի 1-ին ենթակետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը՝ համաձայն

N 1 հավելվածի.

բ) ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

դ) ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

ե) ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:

(1-ին կետը լրաց. 12.05.11 N 677-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 12
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

Ջ Ր Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Մ Ա Ն  Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

____________________________________________________________

(ջրօգտագործողի անվանումը)

____________________________________________________________

 

_________________________

(ջրային ռեսուրսների կառավարման և

_________________________

պահպանության մարմնի ղեկավար)

_________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_________________________

(ջրօգտագործման թույլտվություն ստացողի

_________________________

պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

_________________________

 

 

Կ.Տ.

 

 

 

 

 

Տրված է ____ ________ 200  թ.        Ուժի մեջ է մինչև ____ __________ 200 թ.

 

Գործողության ժամկետը երկարաձգված է մինչև                  ____ __________ 200 թ.

 

_________________________

(ջրային ռեսուրսների կառավարման և

_________________________

պահպանության մարմնի ղեկավար)

_________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_________________________

(ջրօգտագործման թույլտվություն ստացողի

_________________________

պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

_________________________

 

 

1. Ջրօգտագործողի հասցեն ___________________________________________

(ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը,

_____________________________________________________________

ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը)

_____________________________________________________________

 

2. Ջրօգտագործման վայրը ____________________________________________

_____________________________________________________________

 

3. Ջրառի վայրը___________________________________________________

_____________________________________________________________

 

4. Ջրօգտագործման նպատակը__________________________________________

_____________________________________________________________

 

5. Ջրօգտագործման ծավալը, այդ թվում`

ա) մակերևութային ջրային ռեսուրսներ ____________________________________

_____________________________________________________________

բ)* ստորերկրյա ջրային ռեսուրսներ ______________________________________

_____________________________________________________________

 

6. Ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը ____________________________

_____________________________________________________________

 

7. Ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողության

 մեխանիզմները___________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

8. Ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի

ծավալները _____________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

9. Արտահոսքի նկարագրությունը ________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

10. Կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

11. Ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

12. Հատուկ միջոցառումներ, որոնք կիրառվելու են արդյունավետ ջրօգտագործումը խթանելու և

ջրի որակը բարելավելու, գերխոնավ ու առափնյա կարևոր բնական միջավայրերը և առնչվող

կենսաբազմազանությունը պահպանելու համար _______________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

13. Համապատասխան պահանջներ՝ ջրօգտագործման հաշվառման, մոնիտորինգի, գրանցման և

ճշգրտման համար__________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

14. Համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

15. Ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարներն ու վճարման ժամանակացույցը

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

16. Ջրօգտագործման թույլտվությունը ենթակա է գրանցման պետական ջրային կադաստրում՝

__________________ օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրինակելի ձևերով սահմանվում են ջրօգտագործման թույլտվության ձևաթղթի (այսուհետ՝ ձևաթուղթ) լրացմանը ներկայացվող պահանջները:

2. Ձևաթուղթը լրացնելու համար հիմք են հանդիսանում ջրօգտագործման թույլ-տվության ստացման հայտի (այսուհետ՝ հայտ) (ձևը կցվում է), ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի (ցանկը կցվում է) և հասարակայնության ծանուցման գնահատման արդյունքները:

 

II. ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ձևաթղթում նշվում են՝

1. Ջրօգտագործում իրականացնող անձի գտնվելու (հաշվառման) վայրը (հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը

2. Իրականացվող ջրօգտագործման վարչական տարածքը և գտնվելու վայրը (հասցեն)

3. Ջրային ռեսուրսի անվանումը, ջրառի իրականացման վայրի (կետի) նկարագրությունը՝ այն կապելով դրա հարևանությամբ գտնվող՝ հայտնի կոորդինատական կետեր ունեցող որևէ օբյեկտի հետ

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձի կողմից իրականացվող գործունեության տեսակը, հզորությունը, արտադրողականությունը և ժամանակահատվածը

5. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգի պահանջների համաձայն սահմանված նորմատիվային ջրածավալը (մ3/վրկ, մ3/օր, հազ.մ3/տարի)՝ ըստ մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրային ռեսուրսների

6. Ջրառի ռեժիմն ըստ ամիսների՝ պայմանավորված ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքի և այդ հատվածում այլ ջրօգտագործողների ջրապահանջի ապահովմամբ

7. Ջրօգտագործման թույլտվության պահանջների կատարման նկատմամբ նախատեսվող հսկողության առարկա հանդիսացող օբյեկտը և գործընթացը՝ ըստ ժամանակահատվածների

8. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգի պահանջների համաձայն սահմանված կեղտաջրերի նորմատիվային ծավալը (մ3/վրկ, մ3/օր, հազ.մ3/տարի)

9. Արտահոսք իրականացնող հիդրոտեխնիկական կառույցի (այսուհետ՝ ՀՏԿ) նկարագրությունը

10. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգի պահանջների համաձայն սահմանված՝ թույլատրելի սահմանային արտահոսքի կոնցենտրացիաները՝ ժամային կտրվածքով (մգ/լ, գ/մ3 և գ/ժամ)

11. Ջրօգտագործողի կողմից կատարվող ջրի ստանդարտների մոնիտորինգային ուսումնասիրությունների արդյունքների հրապարակման միջոցը, հաճախականությունը և բովանդակությունը

12. Միջոցառումների պլան, որը նպատակաուղղված է ջրօգտագործման հետևանքով ջրային ռեսուրսների վրա բացասական ազդեցության կանխմանը (նվազեցմանը) և (կամ) համապատասխան նախագծով նախատեսված վերացմանը

13. Ջրառի ծավալների և (կամ) կեղտաջրերի ու վնասակար նյութերի արտահոսքի քանակների սկզբնական հաշվառման մեթոդի, եղանակի ընտրության, հաշվառման արդյունքների գրանցման տվյալների ցանկը և հաշվետվությունը ներկայացնելու հաճախականությունը

14. Ֆինանսական և (կամ) այլ երաշխիքներ, դրանց կիրառման դեպքերը և պայմանները

15. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի համարը և ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարների համար հիմք հանդիսացող ջրօգտագործման չափաքանակները

16. Ժամանակահատվածը, որի ընթացքում ջրօգտագործման թույլտվությունը սահմանված կարգով պետք է գրանցվի պետական ջրային կադաստրում։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

1. Հայտատու________________________________________________

(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը)

________________________________________________________

________________________________________________________

 

2. Հայտը ներկայացնելու նպատակը __________________________________

(նոր ջրօգտագործման թույլտվության ստացում, գործող

________________________________________________________

ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպում, գործող ջրօգտագործման թույլտվության ձևափոխում)

 

3. Ջրօգտագործման նպատակները___________________________________

(խմելու, տնտեսական, ոռոգման, արդյունաբերական և այլն)

________________________________________________________

 

4. Պահանջվող ջրառի ծավալը և ջրօգտագործման ժամանակահատվածը, այդ թվում`

ա) ______________________________________________________

(մակերևութային ջրային ռեսուրսի անվանումը, ջրօգտագործման ծավալը (հազ.մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

________________________________________________________

 

բ) ______________________________________________________

(ստորերկրյա ջրային ռեսուրսներից (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

________________________________________________________

 

5. Սերվիտուտ կամ այլ պահանջներ __________________________________

(սերվիտուտ կամ անձանց այլ սեփականությունից (ջրընդունիչ,

________________________________________________________

կառուցվածք և այլն) օգտվելու անհրաժեշտություն)

________________________________________________________

________________________________________________________

 

6. Հիդրոտեխնիկական կառույցի նկարագրություն_________________________

(ՀՏԿ-ի առկայությունը կամ նորի կառուցման

________________________________________________________

անհրաժեշտությունը, հզորությունը)

________________________________________________________

________________________________________________________

 

7. Նախկին ջրօգտագործման ծավալը (ցուցանիշը), այդ թվում`

 

ա) ______________________________________________________

(մակերևութային ջրային ռեսուրսներից (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)՝ ջրօգտագործման թույլտվության

________________________________________________________

հիման վրա)

բ) _____________________________________________________

(ստորերկրյա ջրային ռեսուրսներից (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)՝ ջրօգտագործման թույլտվության

________________________________________________________

հիման վրա)

 

8. Առաջացող կեղտաջրերի թափման տեղը և ծավալը _______________________

(բաց ջրավազան կամ կենտրոնացված

________________________________________________________

կոյուղու կոլեկտոր (հազ.մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

________________________________________________________

 

9. Կեղտաջրերի մաքրման մասին տեղեկություն___________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

10. Պարտավորություն՝ ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարների կատարումն

 ապահովելու համար ___________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

Սույնով հաստատում եմ հայտում ներառված տեղեկատվության բավարար, ճշգրիտ և

ավարտուն լինելը:

 

Ոչ մի առարկություն չունեմ հայտի քննարկմանը հասարակական մոտեցումների կամ

մասնակցության դեմ (բացի գաղտնի տեղեկատվությունից):

 

Պարտավորվում եմ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի

պահանջներին համապատասխան ջրօգտագործման թույլտվության մեջ նշված`

ջրօգտագործողին վերաբերող բոլոր պարտականությունները:

 

11. Ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացնողի_____________________

(պաշտոնը, ստորագրությունը,

________________________________________________________

անունը, ազգանունը)

________________________________________________________

 

Կ. Տ.

 

Ց Ա Ն Կ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Ջրօգտագործող ֆիզիկական անձի անձնագրի պատճենը

(1-ին կետը փոփ. 18.08.11 N 1182-Ն)

2. Ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացությունը` օրենքով նախատեսված դեպքերում

3. Ջրօգտագործման համար հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը

(3-րդ կետը լրաց., փոփ. 20.05.04 N 786-Ն)

4. Ցամաքուրդային ջրաղբյուրի թողունակության և որակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ՝ տրված այդ ջրհեռներն օգտագործող կազմակերպության կողմից (անհրաժեշտության դեպքում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 20.05.04 N 786-Ն)

6. Հնարավոր սերվիտուտի և համապատասխան գույքից օգտվելու ձևի նկարագրությունը, սեփականատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը

7. Նախկին ջրօգտագործման թույլտվությունը (նախկինում ջրօգտագործող լինելու դեպքում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 20.05.04 N 786-Ն)

9. Պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակ)

10. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգի պահանջների համաձայն՝ տպագիր միջոցներում հրապարակված ջրօգտագործման մասին հայտարարությունը (հայտի նախնական գնահատումից հետո)

11. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգով հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները

12. Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները` հաշվարկված լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված «Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկա» գերատեսչական ակտի համաձայն

13. Տեղանքի հատակագիծը (սխեմա), որտեղ արտացոլվում է ջրօգտագործման կետի (կոորդինատական առանցքներ)՝ դրա հարևանությամբ գտնվող որևէ հայտնի օբյեկտի հետ կապը՝ հաստատված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում

(13-րդ կետը լրաց. 20.05.04 N 786-Ն)

14. Կոմունալ-կենցաղային, բուժիչ և առողջապահական նպատակներով ջրօգտագործման դեպքում՝ համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն)՝ տրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պետական հիգիենիկ և հակահամաճարակային մարզային փորձագիտական կենտրոնների կողմից։

(14-րդ կետը լրաց. 20.05.04 N 786-Ն)

15. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման դեպքում գործարար ծրագիր` տվյալ գործունեության վերաբերյալ:

(15-րդ կետը լրաց. 10.09.09 N 1024-Ն)

16. Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց:

(16-րդ կետը լրաց. 10.09.09 N 1024-Ն)

17. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետների երկարաձգման մասին հայտերի գնահատման ժամանակ` ջրօգտագործման վայրի տեղական ինքնակառավարման և ջրային համակարգերի պետական կառավարման մարմինների առաջարկությունները ջրօգտագործման թույլտվությամբ օգտագործված ջրերի երկրորդական օգտագործման վերաբերյալ:

(17-րդ կետը լրաց. 10.09.09 N 1024-Ն)

18. Հիդրոերկրաբանական տեղեկատվություն` տրված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (ստորերկրյա ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալու դեպքում, գույություն ունեցող տիրազուրկ հորատանցքերը, սպառված հանքավայրերը, լքված հանքահորերը և բաց հորերը կեղտաջրերի թաղման համար օգտագործելու դեպքում):

(18-րդ կետը լրաց. 12.05.11 N 677-Ն)

19. Նախատեսվող հիդրոերկրաբանական հորատանցքերի կտրվածքը (հիդրոերկրաբանական դրական տեղեկատվության դեպքում):

(19-րդ կետը լրաց. 12.05.11 N 677-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

 մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը:

2. Ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների համաձայն:

3. Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է ջրօգտագործողի կողմից գործակալություն ներկայացված հայտի նախնական և վերջնական գնահատման հիման վրա:

4. Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացումը, ընդունումը և նախնական գնահատումը, հայտատուի ընտրությամբ, բացի թղթային տարբերակից կարող է կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով: Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման, ընդունման և նախնական գնահատման էլեկտրոնային տարբերակի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:

5. Ջրօգտագործման թույլտվության հայտը ներկայացնելուց հետո գործակալությունը 30-օրյա ժամկետում ջրօգտագործողին գրավոր տեղեկացնում է ջրօգտագործման թույլտվություն ստանալու մասին հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:

6. Ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական գնահատման գործընթացն սկսվում է հայտին կից՝ սույն որոշման պահանջների համաձայն համապատասխան փաստաթղթերի (ամբողջական փաթեթի) առկայության դեպքում:

7. Հայտի ընդունումից և նախնական գնահատումից հետո գործակալությունը, 30-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնելով հայտատուին, ապահովում է հասարակայնության ծանուցումը ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

8. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ արձագանքների, կարծիքների բացակայությունը համարվում է տվյալ ջրօգտագործման վերաբերյալ հասարակայնության դրական կարծիքի դրսևորում:

9. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ այլ անձանց իրավունքերի և օրինական շահերի կամ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության խախտումը հիմնավորող բացասական կարծիքները քննարկվում են լիազոր մարմնի կողմից և, հաստատվելու դեպքում, հիմք են հանդիսանում ջրօգտագործման թույլտվության տրամադրումը մերժելու համար:

10. Գործակալության կողմից ջրօգտագործման թույլտվությունը ձևակերպվում է հասարակայնության ծանուցմանը հաջորդող 30-օրյա ժամկետում:

11. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:

(Հավելվածը լրաց. 12.05.11 N 677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2003 թվականի

 մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացը:

2. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների համաձայն:

3. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգումը կատարվում է ջրօգտագործողի կողմից գործակալություն ներկայացված հայտի հիման վրա:

4. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտը ներկայացնելուց հետո գործակալությունը 30-օրյա ժամկետում ջրօգտագործողին գրավոր տեղեկացնում է ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացն սկսելու կամ մերժելու մասին:

5. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտի վերջնական գնահատման գործընթացն սկսվում է հայտին կից՝ սույն որոշման պահանջների համաձայն՝ համապատասխան փաստաթղթերի (ամբողջական փաթեթի) առկայության դեպքում:

6. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտի գնահատման ժամանակ գործակալությունը հաշվի է առնում իր համապատասխան տարածքային բաժնի կարծիքը` տվյալ ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման պայմանների կատարման վերաբերյալ:

7. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման համար, եթե չեն խախտվել ջրօգտագործման պայմանները և ժամկետը, անհրաժեշտ է ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 7-րդ, 9-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:

8. Եթե ջրօգտագործման թույլտվության երկրարաձգման հայտը ներկայացվել է ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 45 օր առաջ, ապա տվյալ ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է: Նշված ժամկետից ուշ ներկայացված ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտերը սահմանված կարգով գնահատվում են որպես ջրօգտագործման թույլտվության տրամադրման հայտեր:

9. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:

(Հավելվածը լրաց. 12.05.11 N 677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2003 թվականի

 մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Անձնագիր N——

 

աղբյուրի

Կազմման ժամանակը ——————————————-

I. Տեղադիրքը

1. Մարզ —————————————— տարածաշրջան ———————————---բնակավայր ————————————-տնտեսություն ———————————————----------------

2. Ստորերկրյա ջրերի հանքավայր —————————————————————————------------------

3. Գետավազան ————————————————————————————————————-----------

4. Ջրավազանային կառավարման տարածք ———————————————————--------------------

5. Կոորդինատներ X————————— Y——————————- H———————————------

6. Հեռավորությունը մշտական ջրհոսքից (գետից) կմ ——————————————--------------

7. Տոպոթերթի համարը 1:100000 մասշտաբով ——————————————————-------------------

8. Աղբյուրի անվանումը ———————————————————————————————---------------

9. Հաշվետվության անվանումը ———————————————————————————-----------------

10. Հաշվետվության հեղինակը ————————————————————————————--------------

11. Պետական գրանցման համարը —————————————————————————------------------

II. Աղբյուրի ընդհանուր բնութագիրը

1. Ջրաղբյուրի տիպն ըստ ճնշման —————————————————————————-------------------

2. Ջրերի օգտագործման տիպը ———————————————————————————-----------------

3. Տեխնիկական վիճակը ———————————————————————————————-------------

4. Սանիտարական վիճակը —————————————————————————————----------------

5. Կապտաժի ձևը ———————————————————————————————————-----------

6. Աղբյուրի ռեժիմը ——————————————————————————————————------------

7. Շահագործման ռեժիմը ———————————————————————————————------------

8. Ծախսը և նրա չափման եղանակը ————————————————————————-----------

III. Երկրաբանական բնութագիրը

1. Երկրաբանական պայմանները —————————————————————————————

——————————————————————————————————————————————

——————————————————————————————————————————————

——————————————————————————————————————————————

2. Հիդրոերկրաբանական պայմանները ———————————————————————————

——————————————————————————————————————————————

——————————————————————————————————————————————

IV. Ջրերի որակը

1. Նմուշարկման ժամանակը ———————————————————————————————--------

2. Ջերմաստիճանը 0C ———————————————————————————————————-----

3. Ջրածնային ցուցիչը (PH) ————————————————————————————————-------

4. Ընդհանուր կոշտությունը, մգ. համ/լ —————————————————————————-------------

5. Չոր մնացորդը (փորձնական, մգ/լ) ——————————————————————————------------

6. Հոտը ———————————————————————————————————————————-

7. Համը ———————————————————————————————————————————-

8. Գույնը ——————————————————————————————————————————

9. Քիմիական տարրերի պարունակությունը, մգ/լ

 

Cl ---------- SO4'' ------------ H CO3' --------------- (Na+K)+ ----------- Ca2+ --------------Mg2+ ---------

NH4+ ----------- Fe2+  ------------ Fe3+ -------------

 

V. Աղային կազմի բանաձև (ըստ Կուրլովի)

 

M __________________________________

 

VI. Լրացուցիչ տեղեկություններ

———————————————————————————————————————————————

———————————————————————————————————————————————

Կազմեց`  առաջատար մասնագետ  ————————  
Ստուգեց`  հիդրոերկրաբանական բաժնի պետ  ————————-  
Տնօրեն    ————————-  

 

(Հավելվածը լրաց. 12.05.11 N 677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2003 թվականի

 մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Անձնագիր N——

 

հորատանցքի

 

Կազմման ժամանակը ————————--------

 

I. Տեղադիրքը

 

1. Մարզ————————————— տարածաշրջան —————————————-բնակավայր—————————————-տնտեսություն————————————————

2. Ստորերկրյա ջրերի հանքավայր ——————————————————————————---------------

3. Գետավազան ——————————————————————————————————————-----

4. Ջրավազանային կառավարման տարածք ————————————————————--------------------

5. Կոորդինատներ X—————————Y—————————H——————————

6. Հեռավորությունը մշտական ջրհոսքից (գետից), կմ ——————————————--------------

7. Տոպոթերթի համարը 1:100000 մշ-ի ————————————————————————-----------------

8. Հաշվետվության անվանումը ————————————————————————————--------------

9. Հաշվետվության հեղինակը —————————————————————————————-------------

10. Պետական գրանցման համարը ———————————————————————————------------

 

II. Երկրաբանական լիթոլոգիական կտրվածքը

 

Շերտի համարը

Երկրաբա-նական ինդեքսը

Ծագումը (գենեզիս)

Տեղադրման խորությունը (մ)

Երկրաբանական շերտի հզորությունը(հաստությունը) (մ)

Ջրատար հորիզոնի համարը

Ապարների նկարա-գրությունը

առաստաղ

հատակ

               
               
               
               
               

III. Ընդհանուր նկարագրությունը

 

1. Հորատանցքի խորությունը, մ ——————————————————————————————-------

2. Հորատանցքի վերջնական տրամագիծը, մմ ——————————————————————-----------

3. Շահագործվող սյան տրամաչափը, մմ —————————————————————————---------

4. Հորատման ժամանակը ——————————————————————————————————---

5. Շահագործման ռեժիմը ———————————————————————————————————

6. Հորատման նպատակը և շահագործման սկիզբը ————————————————————-----------

7. Ջրերի տիպն ըստ օգտագործման —————————————————————————————---

8. Սանիտարական վիճակը —————————————————————————————————----

9. Տեխնիկական վիճակը ———————————————————————————————————-

10. Հորատման լուծույթի տիպը ————————————————————————————————-

11. Կավազրկման եղանակը ——————————————————————————————————

12. Հորատման եղանակը ———————————————————————————————————-

13. Հորատանցքերի թիվը ———————————————————————————————————

 

IV. Զտիչի բնութագիրը

 

1. Ջրատար հորիզոնի համարը ——————————————————————————————--------

2. Զտիչի տրամաչափը և տիպը, մմ ————————————————————————————--------

3. Զտիչի տեղադրման խորությունը, սկիզբը ———————-, վերջը ———————————--------

 

V. Ջրատար հորիզոնի բնութագիրը

 

1. Ջրերի բացահայտման խորությունը, մ ——————————————————————————------

2. Ջրերի մակարդակի վերականգնման խորությունը, մ —————————————————---------------

3. Ջրատար հորիզոնի մեկուսացման եղանակը և միջակայքը —————————————--------------

4. Խորքային պոմպի տիպը և տեղադրման խորությունը—————————————————--------------

 

VI. Ջրատար հորիզոնի փորձարկման արդյունքները

 

1. Արտամղման տիպը և եղանակը —————————————————————————————-------

2. Մակարդակի իջեցումը (S1, S2, S3) ————————————————————————————-----

3. Ծախսը (Q1, Q2, Q3) ————————————————————————————————————

4. Արտամղման տևողությունը, օր —————————————————————————————--------

 

VII. Ջրերի որակը

 

1. Նմուշարկման ժամանակը ————————————————————————————————-----

2. Նմուշարկման խորությունը, մ ——————————————————————————————-------

3. Ջրի ջերմաստիճանը, 0C ——————————————————————————————————-

4. Ջրածնային ցուցիչը (PH) —————————————————————————————————----

5. Ընդհանուր կոշտությունը, մգ. համ/լ ——————————————————————————----------

6. Չոր մնացորդը (փորձնական), մգ/լ ————————————————————————————------

7. Հոտը ———————————————————————————————————————————

8. Համը ———————————————————————————————————————————

9. Գույնը ——————————————————————————————————————————

10. Քիմիական տարրերի պարունակությունը

 

Cl ' --------------SO4''--------------- H CO3''------------------NO3'-------------- (Na+K)+----------Ca2+---------------Mg2+----------------- Fe2+-----------------F3+-----------------------------------------

11. Շահագործվող ջրատար հորիզոնի աղային կազմի բանաձևը (ըստ Կուրլովի)

 

M __________________________________

 

12. Լրացուցիչ տեղեկություններ ————————————————————————————————

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Կազմեց` առաջատար մասնագետ  ————————  
Ստուգեց` հիդրոերկրաբանական բաժնի պետ  ————————-  
Տնօրեն  ————————-  »:

 

(Հավելվածը լրաց. 12.05.11 N 677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2003 թվականի

 մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

Ձև

 

ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔԸ

 

Մաս-շտաբը

Շերտի երկրա-բանական ինդեքսը

Ապար-ների նկարա-գրու-թյունը և հորատ-ման կատե-գորիան

Երկրա-բանա-կան կտր-վածքը

Հիդրոերկրաբանական պարամետրերը

Հորատման մեթոդը և հաստոցի տիպը

Հորա-տանցքի կառուց-վածքը (սխեմա-տիկ)

Հորատ-ման տրամա-գիծը և տեղա-մասերի խորու-թյունը

Հորատ-ման լուծույթի տեսակը, պարա-մետրերը և լուծույթի թույլա-տրելի մշակման մեթոդ-ները

Ամրակապման խողովակաշարի բնութագիրը

Հորատման զտիչի բնութա-գիրը

Շահագործման պոմպերի բնութագիրը

ջրի հաշվար-կային դեբիտը, լ/վրկ

տեսա-կարար դեբիտը, լ/վրկ

ջրի ստատիկ մակար-դակը, մ

ջրի ընդհա-նուր հան-քայնա-ցումը, գ/լ

ջրի ջերմաս-տիճանը, 0C

հար-վածա-ճոպա-նային

պտտա-կան

տիպը, տրա-մագիծը և պատի հաստու-թյունը

միջա-կայքը, մ

մեկու-սացման միջա-կայքը և մեթոդը, մ

տիպը և տրա-մագիծը, մմ

երկա-րությունը և տեղա-դրման տեղա-մասը, մ

ծակոտկե-նությունը, %

տիպը և տրա-մագիծը, մմ

արտադրո-ղակա-նությունը, մ3/ժամ

ճնշման մեծու-թյունը, կգ/սմ2

տեղա-դրման խորու-թյունը, մ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

                                               
                                               
                                               
»:

(Հավելվածը լրաց. 12.05.11 N 677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան