Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 210-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.12/56(859) Հոդ.365
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.08.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 օգոստոսի 2011 թ.

թիվ 210-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ուժի մեջ մտած «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել է կենտրոնական բանկի կողմից ներդրումային ֆոնդերի կառավարիչների կողմից տեղեկությունների հրապարակման ձևի, կարգի և պարբերականության նկատմամբ պահանջներ սահմանել,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին թիվ 166-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդերի կառավարիչների» բառերով:

2. Որոշման նախաբանը ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ, 70-րդ և 83-րդ հոդվածները, 182-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերից հետո լրացնել ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով:

3. Որոշման 1-ին կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդերի կառավարիչների» բառերով:

4. Որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 

1) Կանոնակարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոնակարգ 8/03 «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը»»:

 

2) Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի, օտարերկրյա ապահովագրական ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ընկերությունների, օտարերկրյա ներդրումային ֆոնդերի կառավարիչների մասնաճյուղերի (այսուհետև` նաև ընկերություն) կողմից իրենց և իրենց ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նվազագույն պահանջները և կարգը:»:

 

3) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել 21-րդ, 22-րդ, 23-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

«21) Հրապարակային, որակավորված ներդրողների ֆոնդ չհանդիսացող ներդրումային ֆոնդ (այսուհետ` ֆոնդ), ենթաֆոնդ, ֆոնդի փայ (այսուհետ` փայ), ֆոնդի զուտ ակտիվների արժեք, փայի հաշվարկային արժեք, ֆոնդի կառավարիչ, ֆոնդի պահառու, ֆոնդի գործակալ, բաժնետոմս կամ այլ բաժնային արժեթուղթ (այսուհետ` բաժնետոմս), բաց ֆոնդ, փակ ֆոնդ, միջակայքային ֆոնդ, պայմանագրային ֆոնդ, կորպորատիվ ֆոնդ, կենսաթոշակային ֆոնդ` ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության:

22) Իմաստալից հենանիշ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում կիրառվող նշանակության:

23) Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխությունը` յուրաքանչյուր տնօրինման ժամանակահատվածի համար փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխություն` արտահայտված տոկոսներով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխություն

 

ՓՀԱ1 - ՓՀԱ0

 * 100%

ՓՀԱ0

 

Որտեղ`

ՓՀԱ0 -ն փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ,

ՓՀԱ1 -ն փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ:»:

 

4) Կանոնակարգի 4-րդ կետը լրացնել 10-րդ և 11-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

«10) Այն դեպքերում, երբ տեղեկությունները պարունակում են դրույթներ ֆոնդի ակտիվների եկամտաբերության վերաբերյալ, ապա

ա. ֆոնդի ակտիվների եկամտաբերությունը հաշվարկվում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով,

բ. ֆոնդի ակտիվների եկամտաբերության վերաբերյալ տեղեկությունները պետք է ներառեն ֆոնդի ակտիվների եկամտաբերության վերաբերյալ տվյալներ առնվազն վերջին 5 օրացուցային տարվա համար (5 օրացուցային տարվանից պակաս ժամկետով գործունեություն իրականացնելու դեպքում ներառվում են ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ տեղեկությունները գործունեության ողջ ժամանակահատվածի համար),

գ. պետք է նշվեն այն աղբյուրները, որտեղից մասնակիցը կարող է առավել մանրամասն տեղեկություններ ստանալ ֆոնդի ակտիվների եկամտաբերության վերաբերյալ (առկայության դեպքում),

դ. այդ տեղեկությունները պետք է ներառեն նախազգուշական դրույթ այն մասին, որ ֆոնդի ակտիվների եկամտաբերության վերաբերյալ նախկին ցուցանիշները չեն նշանակում, որ նմանատիպ ցուցանիշներ անպայմանորեն արձանագրվելու են նաև ապագայում,

ե. պետք է նշում լինի այն մասին` արդյոք ակտիվների եկամտաբերության վերաբերյալ ցուցանիշներում ներառված են ֆոնդի հարկերը, ֆոնդի ակտիվներից գանձման ենթակա վճարները և ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերը, թե ոչ:

11) Այն դեպքերում, երբ տեղեկությունները պարունակում են դրույթներ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխության վերաբերյալ, ապա փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխության վերաբերյալ տեղեկությունները պետք է ներառեն նախազգուշական դրույթ այն մասին, որ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխության վերաբերյալ նախկին ցուցանիշները չեն նշանակում, որ նմանատիպ ցուցանիշներ անպայմանորեն արձանագրվելու են նաև ապագայում:»:

 

5) Կանոնակարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7. Ընկերություններն իրենց կայքում մշտապես հրապարակում և թարմացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) սույն կանոնակարգով սահմանված տեղեկությունները և մշտապես ապահովում են դրանց հասանելիությունը:»:

 

6) Կանոնակարգի 16-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6) Գործակալներ (միայն ապահովագրական ընկերությունների և ֆոնդերի կառավարիչների համար):»:

 

7) Կանոնակարգը լրացնել 16.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«16.1. Ընկերության կայքի` հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջում (ընկերության կայքի գլխավոր (առաջին) էջ) անմիջականորեն (ոչ թափվող մենյուի միջոցով) ֆոնդի կառավարիչը հրապարակում է հայտարարություն ֆոնդերի տեսակի փոփոխման, վերակազմակերպման, ինչպես նաև դրանց հետ կապված ֆոնդի կանոններում (կանոնադրությունում) կատարված փոփոխությունների` կենտրոնական բանկի կողմից գրանցման մասին` համապատասխանաբար իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելուց և կենտրոնական բանկում համապատասխան փոփոխությունները գրանցելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող աշխատանքային օրը: Ընդ որում, հայտարարության մեջ ներկայացվում է առնվազն տեղեկատվություն մասնակիցների, նրանց իրավունքների և պարտականությունների վրա ֆոնդերի տեսակների փոփոխության, վերակազմակերպման ազդեցության և հետևանքների մասին, և նշում այն մասին, թե երբ են ֆոնդի կանոնների (կանոնադրության) փոփոխություններն ուժի մեջ մտնում:»:

 

8) Կանոնակարգի 17-րդ կետի 9-րդ ենթակետում

 

ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ընկերության ղեկավարների ցանկը, անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը, տվյալ ընկերությունում զբաղեցրած պաշտոնը: Ապահովագրական բրոքերները նաև` ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձանց` Կենտրոնական բանկի ռեգիստրում գրանցման համարը: Ներդրումային ընկերությունները և ֆոնդի կառավարիչները նաև` մասնագիտական որակավորման վկայական ունեցող աշխատակիցների որակավորման (մատուցվող ծառայության) տեսակը:»:

բ. «բ» պարբերությունը «մատուցող ֆիզիկական անձինք» բառերից հետո լրացնել «, ֆոնդի կառավարիչների կողմից` ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք:» բառերով:

 

9) Կանոնակարգի 19-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«5) ֆոնդի կառավարիչները` համաձայն սույն կանոնակարգի հավելված 10-ի, իսկ ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 11-ի:»:

 

10) Կանոնակարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«27. «Գործակալներ» մասում ներկայացվում են տվյալ ընկերության (ֆոնդի) անունից և հաշվին հանդես եկող գործակալների մասին տեղեկատվություն, այդ թվում գործակալի`

1) անունը, ազգանունը կամ անվանումը (իրավաբանական անձանց համար),

2) կենտրոնական բանկում ռեգիստրի համարը (միայն ապահովագրական ընկերությունների համար, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնող անձանց),

3) լիցենզիայի համարը (միայն ֆոնդերի գործակալների համար),

4) ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալին տրված լիազորությունները, ներառյալ` ապահովագրական միջնորդության գործառույթները, ապահովագրության դասերը, ապահովագրավճարների և (կամ) ապահովագրական հատուցումների սահմանաչափերը,

5) ֆոնդի կառավարչի կողմից ֆոնդի գործակալին տրված լիազորությունները` ինչպես նաև այն բոլոր ֆոնդերը, որոնց գործակալ է հանդիսանում տվյալ գործակալը, ֆոնդի կառավարչի և ֆոնդի գործակալի միջև կնքված պայմանագրի ժամկետները,

6) հղում գործակալի ինտերնետային կայքին (առկայության դեպքում),

7) գործակալի կապի տվյալները (գործակալի գտնվելու (բնակության) վայր, հեռախոս, աշխատանքային ժամերը):»:

 

11) Կանոնակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2) Հայտարարություն ցանկացած անձի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի, ժամկետի, տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարի մասին: Ընդ որում հայտարարությունում հղում է կատարվում այն իրավական ակտին և ակտի հոդվածին, համաձայն որի ծագում է նման իրավունքը:»:

 

12) Կանոնակարգի 31-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«4) ֆոնդի կառավարիչների համար` հայտարարություն ֆոնդերի տեսակի փոփոխման, վերակազմակերպման, ինչպես նաև դրանց հետ կապված ֆոնդի կանոններում (կանոնադրությունում) կատարված փոփոխությունների` կենտրոնական բանկի կողմից գրանցման մասին` համապատասխանաբար իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելուց և կենտրոնական բանկում համապատասխան փոփոխությունները գրանցելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, ընդ որում պետք է նշվեն կապի միջոցները, որոնցով հնարավոր է ստանալ լրացուցիչ տեղեկատվություն:»:

 

13) Կանոնակարգի 47-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«5) Կենսաթոշակային ֆոնդերի մասին տեղեկատվությունը ներկայացվում է այլ ֆոնդերից առանձնացված ձևով:»:

 

14) Կանոնակարգը լրացնել 56.1, 56.2, 56.3, 56.4, 56.5 և 56.6 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

 

«56.1 ֆոնդերի գծով տեղեկություններում ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Պայմանագրային ֆոնդերը ներկայացվում են համաձայն հավելած 12-ի աղյուսակի, որում լրացվում են.

ա. ֆոնդի անվանումը,

բ. փայի դասը,

գ. վերջին մեկ աշխատանքային օրվա, մեկ ամսվա, վեց ամսվա, մեկ տարվա, երկու տարվա, հինգ տարվա և ստեղծման օրվանից փայի հաշվարկային արժեքի փոփոխությունը,

դ. փայի հաշվարկային արժեքը տվյալ աշխատանքային օրվա դրությամբ:

2) Կորպորատիվ ֆոնդերը ներկայացվում են համաձայն հավելված 13-ի աղյուսակի, որում լրացվում են.

ա. ֆոնդի անվանումը,

բ. վերջին մեկ աշխատանքային օրվա, մեկ ամսվա, վեց ամսվա, մեկ տարվա, երկու տարվա, հինգ տարվա և ստեղծման օրվանից բաժնետոմսի հաշվարկային արժեքի փոփոխությունը,

գ. բաժնետոմսի հաշվարկային արժեքը տվյալ աշխատանքային օրվա դրությամբ:

3) Փակ (միջակայքային) ֆոնդերի համար սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հավելված 12-ի 3-րդ և 4-րդ և հավելված 13-ի 2-րդ և 3-րդ սյունակները չեն լրացվում, բացառությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

4) Բաց, փակ (միջակայքային) ֆոնդերի համար սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հավելված 12-ի 4-ից 10-րդ սյունակները և հավելված 13-ի 3-ից 9-րդ սյունակները լրացվում են միայն այն դեպքերում, երբ լրացվող համապատասխան ժամանակահատվածի առաջին և վերջին օրերի դրությամբ հաշվարկվել է փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը: Այն դեպքերում, երբ լրացվող ժամանակահատվածի առաջին և (կամ) վերջին օրերի դրությամբ չի հաշվարկվել փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, ապա համապատասխան սյունակում դրվում է «-» նշանը:

56.2 Յուրաքանչյուր ֆոնդի գծով տեղեկություններում առնվազն նշվում են.

1) ֆոնդի անվանումը և գործունեության ժամկետը (եթե նրա գործունեությունը սահմանափակված է որոշակի ժամկետով), ֆոնդի կառավարչի, ֆոնդի պահառուի և ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի (եթե այն ֆոնդի կառավարչից տարբերվող այլ անձ է, եթե ոչ` նշում այդ մասին) անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցներ և հղում ինտերնետային կայքին (առկայության դեպքում),

2) ֆոնդի ստեղծման ամսաթիվը (օր, ամիս, ամսաթիվ),

3) ֆոնդի տեսակը` ըստ ներդրումային քաղաքականության, ըստ ֆոնդի փայերի կամ բաժնետոմսերի, թողարկման և հետգնման (մարման) կառուցակարգի, ըստ տարատեսականացվածության, ըստ իրավական կարգավիճակի և որակավորված ներդրողների ֆոնդ չհանդիսանալու հանգամանքի,

4) ֆոնդի ներդրումային քաղաքականության համառոտ նկարագիրը, այդ թվում` ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները, ներդրումների հետ կապված ռիսկերի համառոտ նկարագիրը,

5) տեղեկություններ ֆոնդի ակտիվներից գանձման ենթակա վճարների և ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի մասին, որն առնվազն ներկայացվում է ըստ վճարների և ծախսերի հետևյալ տեսակների` ֆոնդի ակտիվներից գանձման ենթակա ֆոնդի կառավարչի և ֆոնդի պահառուի պարգևավճարները, ֆոնդի հարկերը, ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված և ֆոնդի ազդագրով (առկայության դեպքում), կանոններով (կանոնադրությամբ) սահմանված ծախսերը, ինչպես նաև այլ ծախսերը, որոնց կատարումը ֆոնդի ակտիվների հաշվին անմիջականորեն նախատեսված է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,

6) ֆոնդի յուրաքանչյուր դասի փայի կամ բաժնետոմսի հաշվարկային արժեքը, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գները և համապատասխան ամսաթիվը, որի դրությամբ դրանք ներկայացված են,

7) փայ (բաժնետոմս) գնելու կամ ֆոնդին միանալու համար անհրաժեշտ քայլերի նկարագրությունը, ֆոնդին միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

8) փայի (բաժնետոմսի) հետգնման (մարման) կարգի համառոտ նկարագիրը, պայմանները և ժամկետները,

9) կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի համար մասնակցի կամ մասնակցի օգտին երրորդ անձի կողմից կենսաթոշակային կուտակային վճարների վճարման կարգը և ժամկետները,

10) կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի համար կառավարչի կողմից մասնակցին կենսաթոշակներ վճարելու ժամկետը, պարբերականությունը և ձևերը,

11) ֆոնդի ակտիվների կառավարումից ստացված եկամտի` մասնակիցների միջև բաշխման համառոտ քաղաքականությունը,

12) նշում այն մասին, որ ֆոնդի և ֆոնդի կառավարչի վերաբերյալ մասնակիցը առավել մանրամասն տեղեկություններ կարող է ստանալ ֆոնդի ազդագրից (առկայության դեպքում) և կանոններից (կանոնադրությունից),

13) կապի միջոցները, որոնց միջոցով կարելի է լրացուցիչ տեղեկություններ ստանալ տվյալ ֆոնդի վերաբերյալ,

14) ֆոնդի պորտֆելի կառուցվածքը, որը պետք է ներկայացնի ֆոնդի ներդրումներն ըստ աշխարհագրական և ոլորտային բաշխվածության,

15) ֆոնդում ներդրման սահմանափակումները, եթե այդպիսիք առկա են,

16) ֆոնդի հերթական և արտահերթ ժողովների գումարման մասին հայտարարություն (ժողովի առկայության դեպքում),

17) ֆոնդի ժողովի ընդունած որոշումները (ժողովի առկայության դեպքում),

18) ֆոնդում կառավարչի մասնակցության չափը,

19) լրացուցիչ ծառայությունները, արտոնությունները, որոնք ստանում է տվյալ ֆոնդի մասնակիցը,

20) ֆոնդի արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության անվանումը, կապի միջոցները, հղում ինտերնետային կայքին (առկայության դեպքում),

21) նշում այն մասին, արդյոք ֆոնդի փայերը (բաժնետոմսը) թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին,

22) բաց ֆոնդի համար` հայտարարություն, որ յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած ժամանակ փայը (բաժնետոմսը) ներկայացնել հետգնման (մարման),

23) միջակայքային ֆոնդի համար` միջակայքային ժամանակահատվածը և հայտարարություն, որ յուրաքանչյուր մասնակից կարող է փայը (բաժնետոմսը) ներկայացնել հետգնման (մարման) տվյալ ժամանակահատվածում,

24) ենթաֆոնդերը (առկայության դեպքում), ընդ որում, յուրաքանչյուր ենթաֆոնդի վերաբերյալ ներկայացվում է սույն կետի 1-23 ենթակետերով պահանջված տեղեկատվությունն ըստ կիրառելիության:

56.3 Ֆոնդի կառավարչի ինտերնետային կայքում սույն կանոնակարգի 56.1 կետով սահմանված հավելված 12-ում և հավելված 13-ում առկա աղյուսակները պետք է պարունակեն հղում կառավարչի յուրաքանչյուր ֆոնդի էջին, որում պետք է ներկայացվեն կանոնակարգի 56.2 կետով սահմանված տեղեկությունները, ընդ որում, կանոնակարգի 56.2 կետի 17)-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը տեղադրվում է ներբեռնվող փաստաթղթի ձևով:

56.4 Ֆոնդի կառավարչի ինտերնետային կայքի յուրաքանչյուր ֆոնդի էջում տեղադրվում է հղում առնվազն հետևյալ փաստաթղթերին.

1) ֆոնդի ազդագիրը (առկայության դեպքում), կանոնները (կանոնադրությունը),

2) ֆոնդի տարեկան ու միջանկյալ հաշվետվությունները, արտաքին աուդիտի եզրակացությունը,

3) ֆոնդի նախորդ երեք տարիների տարեկան հաշվետվությունները:

56.5 Ֆոնդի կառավարչի ինտերնետային կայքի յուրաքանչյուր ֆոնդի էջում պետք է գրաֆիկորեն ներկայացվեն փայի հաշվարկային արժեքները և փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխությունն առնվազն վերջին 5 տարիների համար, իսկ, եթե ֆոնդը գործում է ավելի կարճ ժամանակահատվածի ընթացքում, ապա` փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը և դրա փոփոխությունը ֆոնդի գործելու ամբողջ ժամանակահատվածի համար: Ընդ որում, պետք է հնարավոր լինի տեսնել փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը և դրա փոփոխությունը ցանկացած ժամանակահատվածի համար (փակ (միջակայքային) ֆոնդերի համար ներկայացվում է փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը և դրա փոփոխությունը, եթե ժամանակահատվածի առաջին և վերջին օրերի դրությամբ հաշվարկվել է փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը) և պետք է ապահովվի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի և իմաստալից հենանիշի գրաֆիկների համադրման հնարավորությունը:

56.6 «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված դեպքում փայերի թողարկումը, տեղաբաշխումը կամ հետգնումը (մարումը) կասեցնելու դեպքում, կառավարչի կայքի գլխավոր էջում պետք է լինի հայտարարություն այդ մասին, ինչը պետք է առնվազն ներառի`

1) կասեցման պատճառը,

2) կասեցման տևողությունը:»:

 

15) Կանոնակարգի 57-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1) Հայտարարություն ցանկացած անձի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի, ժամկետի, տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարի մասին: Ընդ որում, հայտարարությունում հղում է տրվում այն իրավական ակտին և ակտի կոնկրետ դրույթին, համաձայն որի ծագում է նման իրավունքը:»:

 

16) Կանոնակարգը լրացնել 10, 11, 12, 13 Հավելվածներով` համաձայն սույն որոշման 1, 2, 3, 4 Հավելվածների:

 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. օգոստոսի 19
Երևան

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 210-Ն որոշմամբ

Հավելված 10

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009

թվականի հունիսի 2-ի թիվ 166 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի,

վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային

ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող

վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների
հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

(եռամսյակային)

 

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

     

Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

     
       
 

Ներդրումային ֆոնդի կառավարչի անվանումը

_______________

 

Ամսաթիվը

____________թ-ից

_______ թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի
մեծությունը՝
հաշվարկված ներդրումային ֆոնդի կառավարչի համար

ՀՀ կենտրոնական
բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու
եռամսյակում
խախտումների թիվը

1

2

3

4

1. Ընդհանուր կապիտալի նվազագույն
չափի նորմատիվ

     

2. Կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

     

Կ.Տ.

 

Ներդրումային ֆոնդի կառավարչի վարչության նախագահ

______________________________________

(գործադիր տնօրեն)

 

Գլխավոր հաշվապահ

________________________________________

 

Հավելված 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 210-Ն որոշմամբ

Հավելված 11

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009

թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի,

վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային

ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող

վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների

հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

(եռամսյակային)

 

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

     

Հիմնական տնտեսական նորմատիվների
վերաբերյալ

     

(համախմբված)

     
 

Ներդրումային ֆոնդի կառավարչի անվանումը

_________________  
 

Ամսաթիվը

____________ թ-ից

________թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ներդրումային ֆոնդի կառավարչի համար

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ներդրումային ֆոնդի կառավարչի հաշվետվությունների նկատմամբ

ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

5

1. Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

     

2. Կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

     

Կ.Տ.

 

Ներդրումային ֆոնդի կառավարչի վարչության նախագահ

____________________________________

(գործադիր տնօրեն)

 

Գլխավոր հաշվապահ

________________________________________

 

Հավելված 3

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 210-Ն որոշմամբ

Հավելված 12

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի

հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային

կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական

բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների,

Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող

վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների

հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

Ներդրու- մային ֆոնդի անվանում

Ներդրու- մային ֆոնդի փայի դաս

Ներդրու- մային ֆոնդի փայի հաշվարկային արժեք օր/ամիս/ տարեթիվ դրությամբ

 

Փայի հաշվարկային արժեքի փոփոխությունը

օր/ամիս/ տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 1 աշխատան- քային օրվա ընթացքում

 

օր/ամիս/ տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 1 ամսվա ընթացքում

 

օր/ամիս/ տարեթիվ պահից հաշվարկված նախորդ
6 ամսվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 1 տարվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 2 տարվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 5 տարվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ դրությամբ հաշվարկված ֆոնդի ստեղծման
օրվանից

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

.

                 
                   
                   

1. Փայի հաշվարկային արժեքի փոփոխություն` յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածի համար փայի հաշվարկային արժեքի փոփոխությունն է` արտահայտված տոկոսներով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Փայի հաշվարկային արժեքի փոփոխություն = 

ՓՀԱ1 - ՓՀԱ0

 * 100%

ՓՀԱ0

 

Որտեղ`

 

1) ՓՀԱ0-ն փայի հաշվարկային արժեքն է ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ

2) ՓՀԱ1-ն փայի հաշվարկային արժեքն է ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ

 

 

Հավելված 4

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 210-Ն որոշմամբ

 

Հավելված 13

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009

թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի,

վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների,

ապահովագրական բրոքերների, ներդրումային

ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, Կենտրոնական

դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող

վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների

հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

 

Ներդրումային կորպորատիվ ֆոնդի անվանում

Ներդրումային կորպորատիվ ֆոնդի բաժնետոմսի հաշվարկային արժեք օր/ամիս/
տարեթիվ դրությամբ

Ներդրումային կորպորատիվ ֆոնդի բաժնետոմսի հաշվարկային արժեքի փոփոխությունը

օր/ամիս
/տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 1աշխատանքային օրվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 1 ամսվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 6 ամսվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 1տարվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 2 տարվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ պահից հաշվարկված նախորդ 5 տարվա ընթացքում

օր/ամիս/
տարեթիվ դրությամբ հաշվարկված ֆոնդի ստեղծման
օրվանից

1

2

3

4

5

6

7

8

9

                 

.

               
                 
                 

1. Բաժնետոմսի հաշվարկային արժեքի փոփոխություն` յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածի համար բաժնետոմսի հաշվարկային արժեքի փոփոխությունն է` արտահայտված տոկոսներով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Բաժնետոմսի հաշվարկային արժեքի փոփոխություն = 

ԲՀԱ1 - ԲՀԱ0

 * 100%

ԲՀԱ0

Որտեղ`

 

1) ԲՀԱ0-ն բաժնետոմսի հաշվարկային արժեքն է ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ

2) ԲՀԱ1-ն բաժնետոմսի հաշվարկային արժեքն է ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ