Գլխավոր տեղեկություն
Համար
N 820-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2011 թվականի N 820-Ա

 

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի հրապարակախոս և թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 30
Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
օգոստոսի 30-ի N 820-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան

 - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
  (համաձայնությամբ)

   

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
  պետի տեղակալ

   

Լ. Անանյան

- «Հայաստանի գրողների միություն» հասարակական
   կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
   (համաձայնությամբ)

   

Զ. Բալայան

- գրող (համաձայնությամբ)

   

Վ. Սարգսյան

- «Հայաստան» հրատարակչության տնօրեն
  (համաձայնությամբ)

   

Ռ. Հովհաննիսյան

- Ա. Հովհաննիսյանի ընտանիքի ներկայացուցիչ 
   (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան