Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2012-11.07.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.08/7(881) Հոդ.12.6
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.12.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12111581

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

   

20 դեկտեմբերի 2011 թ. N 06-Ն

 

16 դեկտեմբերի 2011 թ. N 29-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 17-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 30-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21‑ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված հավելվածի 6‑րդ կետը, ինչպես նաև N 2 հավելվածի` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների չափորոշիչներ աղյուսակի 1-ին կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 16-ի N 17-Ն և ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 16-ի N 30-Ն համատեղ հրամանը:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման նախարար

 

Ա. Գևորգյան

ՀՀ առողջապահության նախարար

 

 

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2011 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 06-Ն

և

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 29-Ն

համատեղ հրամանով

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում առողջապահության բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:

2. Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքները:

3. Առողջապահության բնագավառում մարզպետի կատարած գնահատման ենթակա աշխատանքները (այսուհետ` Աշխատանքներ) ներառում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

2) հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում.

3) ոչ պետական միջոցներով առողջապահական ոլորտում իրականացրած ներդրումները.

4) մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում պարտքերի բացակայության ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված գործառույթները։

4. Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում առողջապահության բնագավառում կատարված բոլոր աշխատանքների տրված գնահատականների հանրագումարը կազմում է 5 միավոր` գնահատման հիմնական չափորոշիչների մասով:

5. Սույն հրամանի 3-րդ կետի`

1) 1-ին ենթակետում նշված աշխատանքները գնահատվում են 1,5 միավոր,

2) 2-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1,5 միավոր,

3) 3-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1,0 միավոր,

4) 4-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1.0 միավոր:

6. Մարզպետների` առողջապահության բնագավառում կատարած աշխատանքի գնահատման համար տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:

7. Աղյուսակ 1-ով սահմանվում է մարզպետի կողմից կատարված աշխատանքը և մարզի առողջապահական վիճակը բնութագրող ցուցանիշները:

8. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է սույն ուղեցույցի աղյուսակ 1-ում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում մարզպետի կատարած աշխատանքները և բոլոր մարզերի համար բնութագրող աշխատանքները բնութագրող ներկայացված ցուցանիշների հիման վրա:

9. Աղյուսակ 1-ում ներկայացված ցուցանիշներից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ցուցանիշի հետ կապված հարաբերական ցուցանիշները գնահատվում են 0 միավոր:

10. Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատումը կատարվում է սույն ուղեցույցի աղյուսակ 2-ին համապատասխան:

11. Առողջապահության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների ամբողջական գնահատականը կազմվում է յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար կազմված աշխատանքների գնահատականի գումարից:

 

Աղյուսակ 1

 

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հ/հ

Առողջության պահպանման բնագավառում մարզպետի կողմից կատարվող աշխատանքների գնահատման համար հավաքագրվող ցուցանիշների անվանումները

Գնահատականը

1

2

3

1. ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՎԻՃԱԿԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

1)

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ա.

Աջակցություն մարզի տարածքում պետական առողջապահական ծրագրերի իրականացմանը

0.3

բ.

Առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերին մասնակցություն

0.2

գ.

Պետական առողջապահական ծրագրերի իրականացման ընթացքում մարզի կառույցների ֆինանսավորմանը մասնակցություն, լրացումների կատարում

0.2

դ.

ՀՀ օրենքով սահմանված կարգով բնակչության անվճար բուժօգնության ապահովում

0.2

ե.

Մարզում հիվանդացության և մահացության ցուցանիշների վերջին 3 տարիների դինամիկան

0.2

զ.

Առողջության առաջնային պահպանման հաստատություններում (պոլիկլինիկաներ, բժշկական ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ, ընտանեկան բժշկի գրասենյակներ) բժշկական օգնության որակի բարելավմանը և վերահսկմանն ուղղված միջոցառումների իրականացում

0.2

է.

Մարզի տարածքում իր ենթակայության կազմակերպություններում սանիտարական օրենսդրության պահանջների և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի այլ իրավական ակտերի կատարման ապահովում

0.2

Ընդամենը`

1.5

2)

Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում

ա.

Աջակցություն սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի մարզին առնչվող հարցերի ներկայացում

0.5

բ.

Մարզային ենթակայության տակ գտնվող պետական առողջապահական հաստատությունների աշխատանքի կազմակերպում

0.4

գ.

Երևան և այլ մարզեր ուղեգրված հիվանդների համամասնության հիմնավորման ապահովում

0.3

դ.

Մարզային ենթակայության բժշկական հաստատությունների բժշկական կադրերի համալրմանն ուղղված աշխատանքների իրականացում մարզպետարանների կողմից

0.3

Ընդամենը՝

1.5

3.

Ոչ պետական միջոցներով առողջապահական ոլորտում իրականացրած ներդրումները

1)

մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի պահպանման և տեխնիկական հագեցվածության աշխատանքների իրականացում`

0.4

2)

մարզի տարածքում այլ առողջապահական ծրագրերի իրականացում

0.4

3)

Ժամանակավոր ուղեգրված բժիշկների կենցաղային պայմանների ապահովում

0.2

Ընդամենը՝

1.0

4.

Մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում պարտքերի բացակայության ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված գործառույթները

1)

Աշխատավարձերի և սոցվճարների գծով պարտքերի բացառում, դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի վճարում տվյալ տարում

0.4

2)

 Այլ ծախսերի մասով պարտքերի ավելացման բացառում տվյալ տարվա հունվարի 1-ի համեմատ

0.3

3)

Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա պարտքերի մարման առկայություն, 10.0 մլն դրամից ավելի պարտքի առկայության դեպքում դրանց մարման ծրագրի առկայություն` միջոցառումների ծրագիր, ժամանակացույց

0.3

Ընդամենը՝

1.0

 

Աղյուսակ 2

 

 ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ

 

Կատարման որակ

Կատարված է առանց թերությունների

Կատարված է ոչ էական թերություններով

Կատարված է էական թերու-թյուններով

Կատար-ված չէ

Կատարման

ժամկետ

Սահմանված ժամկետին

100

90

75

0

Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով

95

85

75

0

Սահմանված ժամկետի

էական բացթողումներով

80

75

0

0

 

1. Մարզպետի աշխատանքի գնահատումը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`

 

X = Y * Z
 100

 

որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր ենթաչափորոշչի գնահատականն է,

Y-ը` սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված համապատասխան ենթաչափորոշչի առավելագույն գնահատականն է,

Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր ենթաչափորոշչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է: