Գլխավոր տեղեկություն
Համար
N 1123
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.938
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2001

040.1123.17.11.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2001 թվականի N 1123
քաղ. Երևան

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ-ԾՐԱԳՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «ա» ենթակետի, 20-րդ հոդվածի և 23-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 17-ի N 1123 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ-ԾՐԱԳՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի (այսուհետև` նպատակային ծրագրեր) ընտրության և հաստատման, դրանց իրականացման ծրագրերի (այսուհետև` առաջարկվող ծրագրեր) ընտրության, հաստատման և ֆինանսավորման (այսուհետև` նպատակային-ծրագրային ֆինանսավորում) կարգը:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նպատակային-ծրագրային ֆինանսավորման համար հատկացումներ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի հիման վրա: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գիտության բնագավառում համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետ` պատասխանատու մարմիններ) հետ համատեղ նախարարության սահմանած կարգով ներկայացված ծրագրերի նախագծերն իրենց ֆինանսական նախահաշիվներով քննարկում է և, որպես բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում ու դրա անբաժանելի մաս, սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

(2-րդ կետը խմբ. 29.04.04 N 683-Ն)

 

II. ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼԸ

 

3. Նպատակային ծրագրերը գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտի գերակա ուղղությունների վերաբերյալ համալիր նախագծեր են, որոնք նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտամշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը, հասարակության կենսական պահանջների բավարարմանը, համաշխարհային շուկա մրցունակ արտադրանքի արտահանմանը:

4. Նպատակային ծրագրերը պետք է պարունակեն տեղեկություններ առաջարկվող ծրագրերի արդիականության, նպատակների և խնդիրների, ծավալների ու դրանց իրականացման ժամկետների, ակնկալվող արդյունքների, ավարտական ձևերի մասին: Նպատակային ծրագրերը կարող են ունենալ ենթածրագրեր:

5. Նպատակային ծրագրերը կարող են լինել կարճաժամկետ` 1-2 տարի, և երկարաժամկետ` մինչև 5 տարի: Նպատակային ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրականացման ժամկետներն ու առաջադրանքները, տեխնիկատնտեսական ցուցանիշները և ֆինանսավորման ծավալները` համապատասխան հաշվարկներով ու հիմնավորումներով, որոնք ըստ տարիների ենթակա են ճշգրտման յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացում:

6. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան մշակում ու նախարարության ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից սահմանված կարգով նախարարություն են ներկայացնում այդ մարմինների կողմից կարգավորվող ոլորտներում գիտության և տեխնիկայի բնագավառին առնչվող համալիր ծրագրերի նախագծերը ըստ պատասխանատու կատարողների:

(6-րդ կետը փոփ., լրաց. 29.04.04 N 683-Ն)

7. Ամփոփված ծրագրերի նախագծերն ու դրանց ֆինանսական նախահաշիվները նախարարության կողմից բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(7-րդ կետը խմբ. 29.04.04 N 683-Ն)

 

III. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Հաստատված նպատակային ծրագրերի իրականացման նպատակով պատասխանատու մարմնի (մարմինների) կողմից, որպես կանոն, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` անցկացվում է բաց մրցույթ` 2 փուլով:

9. Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պատասխանատու մարմնի, նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները, ինչպես նաև, պատասխանատու մարմնի հայեցողությամբ, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և գիտնականներ:

10. Մրցույթի հայտը, բացի մրցույթի հրավերով սահմանված տեղեկություններից, պետք է պարունակի տեղեկություններ ծրագրի անվանման, առաջատար կազմակերպության, նախագծի ղեկավարի, կատարողների կազմի, առաջադրանքների կատարման նախադրյալների և ուղիների, ավարտական ձևերի ու դրանց նշանակության, տեխնիկատնտեսական ցուցանիշների մասին:

11. Մրցութային հանձնաժողովը, մրցութային հայտերը քննարկելիս, գնահատում է առաջարկվող ծրագրերի համապատասխանությունը տվյալ ծրագրի նպատակներին, խնդիրներին և առաջադրանքներին, վերլուծում առաջարկվող ծրագրերի իրականացման նախադրյալները (կադրային կազմ, նյութատեխնիկական բազա) և ուղիները, ավարտական ձևերն ու տեխնիկատնտեսական ցուցանիշները:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

12. Պատասխանատու մարմինները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, օրենքում ներառված ծրագրերի շրջանակներում, այդ ծրագրերի իրականացման նպատակով ընտրված ծրագրերի հեղինակների (ընտրված մասնակիցների) հետ կնքում են պայմանագրեր:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են համապատասխան ծրագրի անվանումը, առաջատար կազմակերպությունը, ծրագրի իրականացման ժամկետները և պայմանները, ֆինանսավորման չափը, ինչպես նաև հաշվետվության ձևերը, ծրագրի վերջնական կատարողական ակտերը ներկայացնելու ժամկետները և արդյունքների գնահատման կարգը:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Կազմվում են ծրագրերի իրականացման մասին ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններ: Ընտրված ծրագրերն իրականացնող հեղինակներն առաջատար կազմակերպությունների երաշխավորությամբ համապատասխան պատասխանատու մարմիններ են ներկայացնում հաշվետվություններ` դրանց կողմից սահմանված կարգով:

Հաշվետվությունները ներկայացնելու ժամկետներ են սահմանվում`

ա) ընթացիկ (տարեկան) հաշվետվությունների համար` տարվա ավարտից հետո 10 օրվա ընթացքում,

բ) ամփոփիչ հաշվետվությունների համար` ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում:

15. Հաշվետվությունները քննարկելիս գնահատվում են ծրագրի իրականացման ամբողջական և առանձին փուլերի արդյունքները, դրանց համապատասխանությունն առաջադրանքներին, միջոցների օգտագործման արդյունավետությունը:

16. Պատասխանատու մարմիններն ամփոփ տեղեկություններ են ներկայացնում նախարարություն` վերջինիս կողմից սահմանված կարգով: Նախարարությունն ամփոփում է նշված տեղեկությունները և անհրաժեշտության դեպքում կազմում երաշխավորություններ` գիտական և գիտատեխնիկական նպատակային նոր ծրագրերի մշակման համար:

(կարգը խմբ., փոփ., լրաց. 29.04.04 N 683-Ն)