ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 1062-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) երրորդ` «Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները և պահանջվող ներդրումները» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) վեցերորդ` «Ծրագրի իրականացման ընթացքում արտերկրից և տեղական սերմնաբուծական տնտեսություններից ձեռք բերվող սերմացուների ծավալները, արժեքները, մաքսազերծման, մարզկենտրոններ տեղափոխման, «Սերմերի գործակալություն» և «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ների կարողությունների հզորացման ծախսերը» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետություն ներմուծել 1150 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված «Բատկո», «Կոլեգա», «Եսաուլ», «Յուբիլեյնի-100», «Նոտա», «Տանյա» և ցանկում գրանցված «Կրասնոդար-99» սորտերից:
(2-րդ կետը փոփ. 25.08.11 N 1242-Ն)
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) (ենթակետն ուժը կորցրել է 13.10.11 N 1449-Ն)
2) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել 766 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը և այն ծրագրի շրջանակներում վերադարձվելիք 2134 տոննա սերմացուի հետ միասին (2134+766=2900), հաստատված չափաքանակներին համապատասխան, հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր.
3) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով սորտափորձարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց լավագույնս դրսևորած աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 4 սորտ` յուրաքանչյուրից 300-ական կիլոգրամ, և աշնանացան գարու էլիտային վերարտադրության 3 սորտ` յուրաքանչյուրից 200-ական կիլոգրամ։
(3-րդ կետը փոփ. 11.08.11 N 1162-Ն, 25.08.11 N 1242-Ն, 13.10.11 N 1449-Ն)
4. Սահմանել, որ սորտափորձարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված աշնանացան գարու էլիտային վերարտադրության 600 և աշնանացան ցորենի 1200 կիլոգրամ սերմերը ենթակա չեն վերադարձման:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մարզին հատկացված առաջին վերարտադրության սերմացուների հաստատված չափաքանակին համապատասխան 1:2 փոխհարաբերությամբ վերադարձման պայմանով սերմացուները հատկացնել շահառուներին՝ առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, կնքելով համապատասխան պայմանագրեր` մեկ կիլոգրամի համար գինը սահմանելով 80 դրամ:
6. Սահմանել, որ 2010 թվականին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված 30 սորտերի աշնանացան ցորենի էլիտային սերմացուներից 14 տնտեսավարող սուբյեկտներին` հանրապետության տարբեր գոտիներում 2010 և 2011 թվականներին սորտափորձարկումներ իրականացնելու նպատակով հատկացված 9 տոննա 145 կիլոգրամ սերմացուն ենթակա չէ վերադարձման:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. օգոստոսի 5 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1062-Ն որոշման |
«Հավելված |
III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
28. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները նախատեսված են առաջիկա հինգ տարիների համար և ընդգրկում են մեր երկրի ագրոպարենային համակարգի առանցքային ճյուղերից մեկը` բուսաբուծությունը:
29. Իրականացվող միջոցառումները
2010 թվական
2010թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 950 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 1450 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 4830 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2011թ. ակնկալվում է հետ ստանալ 2900 տոննա (1450 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:
2011թ. նախատեսվում է հետ վերադարձված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմացուն, 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 9660 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն կհատկացվի Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը` համաձայն աղյուսակի:
2011թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 2900 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2012թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2011 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2012 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ` հետ վերադարձվող 1 կգ-ի համար սահմանելով 80 դրամ: Գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
2011 թվական
2011թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 800 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 900 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 1700 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 5660 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2012թ. ակնկալվում է հետ ստանալ 3400 տոննա (1700 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:
2012թ. հետ վերադարձված 3400 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` կտրամադրվի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 11330 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
3400 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:
2012թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 3400 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2013թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2012 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 3400 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2013 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:
2012 թվական
2012թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի ««Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 600 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 1500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 2100 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 7000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2013թ. ակնկալվում է հետ ստանալ 4200 տոննա (2100 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:
2013թ. նախատեսվում է հետ վերադարձված 4200 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 14000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
4200 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն ««Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:
2013թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 4200 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2014թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2013 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 4200 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2014 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:
2013 թվական
2013թ. նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել մինչև 450 և հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 1950 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ընդամենը` 2400 տոննա, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 8000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2014թ. ակնկալվում է հետ ստանալ 4800 տոննա (2400 X 2) առաջին վերարտադրության սերմացու: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս կողմից, ըստ իրենց հայեցողության:
2014թ. նախատեսվում է հետ վերադարձված 4800 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով` տրամադրել շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 16000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
4800 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:
2014թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 4800 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2015թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2014 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 4800 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2015 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:
2014 թվական
Նախատեսվում է հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 3300 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 11000 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:
Սերմացուն` հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում, կհատկացվի 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի հետվերադարձի պայմանները: Սերմացուի տրամադրումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:
Արդյունքում 2015թ. նախատեսվում է հետ ստանալ 2014թ. 3300 տոննա էլիտային սերմացուի հետ վերադարձից ստացված 6600 տոննա (3300 X 2) առաջին վերարտադրության սերմացուն, որով հնարավոր կլինի ցանք կատարել 22000 հա տարածության վրա: Սերմացուն պարտադիր պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:
6600 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից` պայմանագրային հիմունքներով, համամասնորեն հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հաշվի առնելով վերջին 5 տարիների ընթացքում մարզերում կատարված աշնանացան ցորենի ցանքերի միջին ցուցանիշը:
2015թ. շահառուների կողմից ծրագրով նախատեսված 1-ին վերարտադրության 6600 տոննա սերմացուների հետ վերադարձը ամբողջությամբ չապահովելու դեպքում, ծրագիրը լիարժեք իրականացնելու համար պակասը կլրացվի 2016թ., իսկ տվյալ տարվա մարզերին հատկացվելիք սերմացուների քանակությունները համամասնորեն կնվազեցվեն` համաձայն գործակցի:
2015 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները` պայմանագրային հիմունքներով, 6600 տոննա 1-ին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի շահառուներին առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2016 թվականին բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով գումարը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին փոխանցելու պայմանով:
Պարենային ցորենի արժեքը կսահմանվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարության կողմից:
Ծրագրի իրականացման 3-րդ տարուց (2012 թվական) սկսած մինչև 2016 թվականը նախատեսվում է ծրագրում առավելագույնը մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով ընդգրկված շահառուներից հետ ստանալ համապատասխանաբար 5800.0, 6800.0, 8400.0, 9600.0 և 13200.0` ընդամենը 43800.0 տոննա պարենային ցորենի արժեք:
Մեկ տոննան 80000 դր. միջին շուկայական արժեքի դեպքում ընդհանուր գումարը համապատասխանաբար կկազմի 464.0, 544.0, 672.0, 768.0 և 1056.0 մլն դրամ, ընդամենը` 3504.0 մլն դրամ (43800տ. X 80000դ. = 3504,0 մլն դրամ), որը ըստ տարիների կփոխանցվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին:
Տեղական սերմարտադրողների կարողությունները հզորացնելու, սերմնաբուծության զարգացման և ցորենի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով առաջարկվում է շրջանառու հիմնադրամի 3504.0 մլն դրամ գումարն օգտագործել հետևյալ նպատակներով`
ա) Սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ և մատչելի գներով հատկացնել հանրապետության բարձր վերարտադրության սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին ու ֆերմերներին:
բ) Սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ` հանրապետության բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին և ֆերմերներին մատչելի գներով տրամադրելու նպատակով:
Նկատի ունենալով ցորենի ռազմավարական նշանակությունը, նշված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու հողօգտագործողների շահագրգռվածությունը ցորենի մշակության նկատմամբ, վերջինիս ցանքատարածությունները 2014թ. հասցնելու 115-120 հազ. հեկտարի և 30 ց/հա միջին բերք ապահովելու պայմաններում արտադրելու 345-360 հազ. տոննա ցորեն, կամ 2010թ. կանխատեսվող 160.0-170,0 հազ. տոննայից ավել արտադրել 175-190 հազ. տոննա: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նաև նվազեցնելու արտերկրից ցորենի ներմուծումները և ինքնաբավության մակարդակը հանրապետությունում 37%-ից հասցնելու 50-55%-ի:
Աղյուսակ 1
2005-2009 թվականներին ՀՀ-ում աշնանացան ցորենի միջին ցանքատարածությունները, 2010թ. ՌԴ-ից ներկրված 950 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուի դիմաց արտադրված ԵՎ ետ վերադարձվող 1900 տոննա 1-ին վերարտադրության, ՀՀ-ում տեղական սերմարտադրողներից գնված աշնանացան ցորենի 117 տոննա էլիտային սերմացուի դիմաց արտադրված ԵՎ ետ վերադարձվող 334 տոննա 1-ին վերարտադրության, ինչպես նաԵՎ պակասը լրացնելու նպատակով 2011թ. գնվող 766 տոննա 1-ին վերարտադրության սերմացուների ըստ մարզերի բաշխում (հաշվարկված գործակցով)
|
»: |
2011թ. մարզերին հատկացվող 2900 տոննա 1-ին վերարտադրության սերմացուի բաշխման գործակից (2900 տոննա / 90050.8 հա)` |
0,032204045 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1062-Ն որոշման |
«Հավելված |
«VI ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ, ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, «ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
2010թ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված է` |
- 558.0 մլն դրամ |
- գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման համակարգում |
- 20.835 մլն դրամ |
այդ թվում` |
|
- գյուղ. հողօգտագործողներին պետ աջակցութ. տրամադր. համակարգում |
- 15.0 մլն դրամ |
- «Սերմերի գործակալություն» և «Ագրոքիմիական ծառայություն» |
- 5.835 մլն դրամ |
2011թ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է` |
- 550,0 մլն դրամ |
- գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման համակարգում |
- 20.835 մլն դրամ |
_______________________ |
950 տոննա X 400 դր = 380.0 մլն դրամ |
ԱԱՀ |
380.0 մլն X20% = 76.0 մլն դրամ |
Տեղական սերմնաբուծական տնտեսություններից | 500 տոննա X 160դր = 80.0 մլն դրամ |
Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր |
-22.0 մլն դրամ |
380,0 + 76.0 + 80.0 + 22.0 = 558.0 մլն դրամ |
|
_______________________ |
800 տոննա X 400դր = 320,0 մլն դրամ |
ԱԱՀ |
320.0 մլն դրամ X 20%= 64,0 մլն դրամ |
Տեղական սերմնաբուծական տնտեսություններից |
900 տոննա X 210դր = 189.0 մլն դրամ |
Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր |
-22.0 մլն դրամ |
320.0 + 64.0 + 189.0 + 22.0 = 595,0 մլն դրամ |
|
_______________________ 2012թ. արտերկրից սերմի ներմուծում |
600 տոննա X 400 դր = 240.0 մլն դրամ |
ԱԱՀ |
240.0 մլն X 20% = 48.0 մլն դրամ |
Տեղական սերմնաբուծական տնտեսություններից |
1500 տոննա X 210դր = 315,0 մլն դրամ |
Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր |
-22.0 մլն դրամ |
240.0 + 48.0 + 315,0 + 22.0 = 625,0 մլն դրամ 325,0 +20.835 =645,835 մլն դրամ |
|
________________________ |
450 տոննա X 400դր = 180.0 մլն դրամ |
ԱԱՀ |
160.0 մլն X 20% = 36.0մլն դրամ |
Տեղական սերմնաբուծական տնտեսություններից |
1950 տոննա X 210դր = 409,5 մլն դրամ |
Արտերկրից ներկրված և տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր |
-22.0 մլն դրամ |
180.0 + 36.0 +409,5 +22.0 = 647,5 մլն դրամ |
|
_________________________ |
- |
ԱԱՀ | - |
Տեղական սերմնաբուծական տնտեսություններից | 3300 տոննա X 210դր = 693,0 մլն դրամ |
Տեղում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, ՀՀ մարզկենտրոններ տեղափոխման և այլ ծախսեր |
-22.0 մլն դրամ |
693,0 + 22.0 = 715,0 մլն դրամ |
|
__________________________
|
Տարեթիվ |
Արտերկրից ներմուծում |
Տեղական արտադրության սերմացուների ձեռքբերում |
Ընդամենը | |||||
տոննա |
1 տ-ի արժեքը |
Ընդ. արժեքը |
տոննա |
1 տ-ի արժեքը |
Ընդ. արժեքը |
տոննա |
մլն | |
2010 |
950 |
400.0 |
380.0 |
500 |
160.0 |
80.0 |
1450 |
460,0 |
2011 |
800 |
400.0 |
320.0 |
900 |
210.0 |
189.0 |
1700 |
509,0 |
2012 |
600 |
400.0 |
240.0 |
1500 |
210.0 |
315.0 |
2100 |
555,0 |
2013 |
450 |
400.0 |
180.0 |
1950 |
210.0 |
409,5 |
2400 |
589,5 |
2014 |
- |
- |
- |
3300 |
210.0 |
693.0 |
3300 |
693.0 |
Ընդամենը |
2800 |
400.0 |
1120.0 |
8150 |
210.0 |
1686,5 |
10950 |
2806,5 |
Ծրագրում ըստ տարիների ամրագրված սերմացուների գները նախնական հաշվարկային են և ենթակա են փոփոխության գնման գործընթացի արդյունքում:
Ծրագրի շրջանակներում տեղական սերմարտադրողներից սերմացուները ձեռք բերելիս ղեկավարվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթով:»
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2011, N 1449-Ն | 27.10.2011, N 1062-Ն | |
25.08.2011, N 1242-Ն | 15.09.2011, N 1062-Ն | |
11.08.2011, N 1162-Ն | 01.09.2011, N 1062-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|